Դու գործ տվո՞ղ ես. երթուղայինի սկանդալային տեսանյութի հեղինակը՝ միջադեպի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Դու գործ տվո՞ղ ես. երթուղայինի սկանդալային տեսանյութի հեղինակը՝ միջադեպի մասին

15:42 11.06.2019

SHANTNEWS.am-ը զրուցել է համացանցում տարածված երթուղային տաքսու վարորդի հետ վիճաբանած Անի Խաչատրյանի հետ:

Նա տեղեկացրեց, որ երթուղային տաքսի է նստել Շինարարներից և պատրաստվում էր գնալ կենտրոն: Վարորդն այդ ընթացքում սկսել է ծխել ու ամբողջ ծուխը պատուհանից ներս է եկել: Սկզբում Անին խնդրել է հանգցնել ծխախոտը: Նա նշում է, որ հաճախ են լինում դեպքեր, երբ ինքը վարորդներին խնդրում է հանգցնել ծխախոտը, այսքան ժամանակ նման արձագանքի չի արժանացել՝ բոլորն էլ հանգցրել են:

«Ինձ ասաց` չէ, չեմ կարա ու ես սկզբում չլսեցի, թե ինչ պատասխանեց: Հետո նկատեցի, որ չի հանգցրել ու կողքիս կնոջը հարցրի, թե չի հանգցնում սիգարետը, ո՞նց կարելի է չհանգցնել, չէ՞ որ չի թույլատրվում: Այդ կինն ինձ պատասխանում է, թե դե, եսիմ, երևի չի ուզում հանգցնել»,- պատմեց Անի Խաչատրյանը:

Նա հիշեցրել է վարորդին, որ մեքենան անձնական մեքենա չէ ու անձնական տարածք չէ: Այդ խոսքերից հետո վարորդը կանգնեցրել է երթուղայինը և աղջկան ստիպել է իջնել: Անին այդ պահին նկատել է, որ վարորդը շատ ագրեսիվ է իրեն դրսևորել և դրա համար տեսախցիկով սկսել է նկարահանել:

Մյուս ուղևորները սկսել են պաշտպանել վարորդին:

«Դե, լավ, դե հիմա ծխում ա, դու գործ տվո՞ղ ես: Դե, տաքարյուն տղամարդ է»,- ասել են մյուս ուղևորները:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ Պերես

21:08 04.07.2025

Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ Պերես

Մադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...

BACK_TO_TOP