11:29 15.06.2020
Երբ 2006թ. հունիսի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց նոր՝ «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքը, այդուհետ հունիսի 15-ը համարվեց նաև ՀՀ դրոշի պետական օր: Հայաստանի դրոշը, զինանշանի և օրհներգի հետ, համարվում է ՀՀ պետական խորհրդանիշներից մեկը:
Հայաստանի դրոշն ընդունվել է 1990թ. օգոստոսի 24-ին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից: Այն չափերով և գույներով Հայաստանի առաջին հանրապետություն դրոշի կրկնությունն է:
Ի դեպ
Այսօրվա եռագույն դրոշը շատ քիչ նմանություն ունի նախկին հայկական դրոշների հետ։ Հին ժամանակներում բանակները գնում էին կռիվների՝ առջևից սյուների վրա տանելով փորագրված ժայռաբեկորներ։ Փորագրությունները կարող էին ներկայացնել վիշապ, արծիվ, վագր կամ ինչ-որ խորհրդավոր աստվածային օբյեկտ։ Քրիստոնեության ընդունման հետ հայկական տերությունը փոխառեց շատ տարբեր դրոշներ, որոնք ներկայացնում էին տարբեր դինաստիաներ։ Արտաշեսյան դինաստիայի դրոշը, օրինակ` բաղկացած է կարմիր կտորից, որի վրա պատկերված է երկու արծիվ, որոնք նայում են միմյանց և բաժանված են ծաղիկով։
ՀՀ դրոշը
Այն երեք հավասար հորիզոնական հավասարաչափ զոլերով ուղղանկյուն պաստառ է՝ լայնքի և երկայնքի 1։2 հարաբերակցությամբ, վերևում` կարմիր, մեջտեղում` կապույտ, ներքևում` նարնջագույն:
«Կարմիրը խորհրդանշում է Հայկական լեռնաշխարհը, հայ ժողովրդի գոյության հարատև պայքարը:
Կապույտը խորհրդանշում է խաղաղ երկնքի տակ ապրելու հայ ժողովրդի ձգտումը:
Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ստեղծագործ տաղանդն ու աշխատասիրությունը»:
Հետաքրքիր է
Մարտիրոս Սարյանը 1919-ին ՀՀ երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանին գրած նամակում առաջարկել է ՀՀ պետական դրոշի մի քանի տարբերակ: Բոլորն էլ մերժվել են, քանի արդեն կար արդեն Հայոց եռագույնը՝ կարմիր, կապույտ և դեղին: Վերջինիս հեղինակը ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին էր։
Հայտնի է, որ Առաջին Հանրապետության պատգամավորները դեմ են եղել եռագույնի մեջ նարնջագույն ներառելուն՝ առաջին հերթին այն պատճառով, որ այդ գույնի կերպաս գտնելը դժվար գործ է եղել Հայաստանում: Այդ ընթացքում նարնջագույնի փոխարեն դեղինն է ընտրվել: Իսկ Մարտիրոս Սարյանի առաջարկածը ծիածանային դրոշն էր: Նկարիչը գրել էր, թե հայերը Արևելքի ժողովուրդ են և պետք է ունենան արևելյան բոլոր գույներից բաղկացած պետական խորհրդանշան։
Ի դեպ, դեռ Սարյանից առաջ ծիածանադրոշը` որպես հայկական ազգային դրոշ, առաջարկել էր Ղևոնդ Ալիշանը՝ դեռևս 1885-ին՝ այն ժամանակ, երբ նման հարցով իրեն էին դիմել Ֆրանսիայի հայերը՝ ասելով, թե «ծիածանագույն դրոշակ տրվեց հայերին, երբ Նոյյան տապանը հանգրվանեց Արարատ լեռան վրա»:
11:56 28.06.2025
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...
10:26 28.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսովԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։ ...
10:15 28.06.2025
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն էՄիքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...