22:54 15.06.2019
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վայոց ձորի 50-ամյա բնակիչը, պարբերաբար, իսկ 2017թ.-ից օգոստոս ամսից՝ իր մոր մահից հետո սկսած գրեթե ամեն օր կենցաղային չնչին կամ անառիթ պատճառներով բռնություն է գործադրել իր կնոջ նկատմամբ, ում հետ ամուսնացած է եղել դեռևս 1994 թվականից։ Կնոջը ծեծի ենթարկելով, ֆիզիկական և հոգեկան ցավ պատճառելով՝ ամուսինն ի վերջո նրան հասցրել է ինքնասպանության։
Նշենք, որ գործը դատարան է ստացվել 2018 թվականի դեկտեմբերի 27-ին։ Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ հերթական անգամ՝ 2018թ. մայիսի 13-ին, ամուսինը Աղավնաձոր գյուղում գտնվող իրենց առանձնատանը ձեռքերով բազմաթիվ և անկանոն հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին և պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, որոնք դրսևորվել են արյունազեղման ձևով:
Այս գործողությունների արդյունքում կնոջ մոտ առաջացել է անելանելի և անօգնական վիճակ, որով պայմանավորված՝ 2018թ. մայիսի 19-ին նա ինքնասպանություն գործելու դիտավորությամբ իրենց տանը խմել է Բանզայի 4 և Գլիֆոնատե 48 տեսակի թունաքիմիկատներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 21:55-ին, «Եղեգնաձորի բժշկական կենտորն» ՓԲԸ-ում մահացել է:
Նշենք, որ ամուսինը նախկինում դատապարտված է եղել։ Ըստ տեղեկությունների նա ունի նաև «թեթև աստիճանի մտավոր հետամնացություն» հոգեկան հիվանդություն: Քրեական գործը գտնվում է դատարանի վարույթում:
19:05 19.06.2025
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի ընթացքինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Սպորտի կառավարման կենտրոնի «Միկա» մարզահամալիրում հետևել են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի ընթացքին: Նրանք ներկա են եղել 5-6-րդ դասարանների՝ Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոցի և Կապանի թիվ 13 հիմնական դպրոցի թիմերի միջև 1/8 եզրափակչի հանդիպմանը, որում կապանցի դպրոցականները լարված […] ...
18:55 19.06.2025
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով համաժողովինՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով հայ-վրացական փորձագիտական 2-րդ համաժողովին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը խոսել է Հայաստան-Վրաստան վերջին տարիների հարաբերությունների մասին և գոհունակությամբ արձանագրել, որ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են: «Անցած տարի Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության հռչակագիրը։ Սա ցույց է տալիս, որ մեր […] ...
18:46 19.06.2025
Հրդեհ՝ Իջևան քաղաքումՀունիսի 19-ին՝ ժամը 14:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մետաղագործների փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մետաղագործների փողոցում գտնվող տներից մեկին մոտակա մառանում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել՝ 15:44-ին: Այրվել […] ...
18:36 19.06.2025
Աշխարհի լավագույն դարպասապահներըԲրիտանական հանրահայտ FourFourTwo պարբերականը ներկայացրել է իր վարկածով աշխարհի լավագույն դարպասապահներին։ Ցանկը գլխավորել է ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման։ Նրան հաջորդում են Ալիսոն Բեկերը («Լիվերպուլ») և Դավիդ Ռայան («Արսենալ»)։ Աշխարհի լավագույն դարպասապահներն` ըստ FourFourTwo-ի 1. Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ), 2. Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ»), 3. Դավիդ Ռայա («Արսենալ»), 4. Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ»), 5. Յան Զոմեր («Ինտեր»), 6. […] ...
18:30 19.06.2025
65-ամյա տղամարդը հրացանը կամավոր հանձնել է ոստիկանությունՀամայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 17-ին մայրաքաղաքի 65-ամյա բնակիչը կամավոր հանձնել է որսորդական հրացան։ Ոստիկանությունից հորդորում են կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ այդ կերպ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` […] ...
18:22 19.06.2025
Արտակ Զեյնալյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավորԱզգային ժողովն Արտակ Զեյնալյանին ընտրել է Սահմանադրական դատարանի դատավոր։ Փակ քվեարկության արդյունքները ներկայացրել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Նարեկ Բաբայանը։ «Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել էր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 67, դեմ՝ 0»,- ներկայացրել է Բաբայանը։ Ընտրվելուց հետո […] ...