08:48 19.06.2019
«Սասստեքս» ընկերության աշխատակիցների հարկադիր պարապուրդը շարունակվում է։ Կարող բանվորուհիները երեկ առավոտյան դարձյալ ներկայացել են աշխատավայր՝ ընդամենը հասկանալու, թե ինչ ընթացք է ստանում իրենց խնդրի լուծումը: Եվ տեսել են, որ երրորդ հարկի արտադրամասի լույսերը վառ են, իսկ աշխատակիցների մի մասն էլ ներսում է։
«Մենք ամեն օր էկել ենք, կանգնել մի 2-3 ժամ ու թողել գնացել ենք, որովհետև ոչ մի նորություն, ոչ մի ինֆորմացիա, որ ինչ-որ բան կփոխվի, չկա: Էդպես ամեն օր գալիս ենք, ամեն օր կանգնում, հետո գնում` առանց աշխատելու»,- ասել է դրսում սպասող կարող բանվորուհիներից մեկը:
Ենթադրել են, որ պատասխանատուները գաղտնիմի մասին աշխատանքի են կանչել: Ընկերության պատասխանատու Ներսես Թաշչյանից պարզաբանումներ են պահանջել, վերջինս էլ նրանց բացատրել է, թե արտասահմանից տեխնոլոգները վերադարձել են և ունեցած պատվերը ժամանակին կատարելու համար ստիպված են եղել մի մասին աշխատանքի կանչել: Նա նաև արգելել է նրանց մտնել գործարանի բակ: Դա աշխատողներին հաջողվել է 2 ժամ դարպասների մոտ սպասելուց հետո, երբ տարածք է եկել փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը, որից հետո աշխատողները մտել են մասնաշենք, բայց առանց լրագրողների:
Աշխատողների և ընկերության պատասխանատուի հետ զրուցելուց հետո բանվորուհիներին տուն են ուղարկել՝ պատճառաբանելով, թե շենքում կոյուղու խնդիր կա ու դրա համար բոլորին չեն կանչել աշխատանքի: Ներսես Թաշչյանը աշխատողներին վստահեցրել է, որ ուրբաթ օրվանից բոլորը կգան աշխատանքի ՝ նվազագույնը 55 հազար դրամ աշխատավարձ ստանալու պայմանով: Բայց րոպեներ չանցած՝ Ներսես Թաշչյանը SHANTNEWS-ին տված հարցազրույցում այլ պատասխան է տվել, որ կշարունակեն աշխատել գործավարձի տարբերակով:
«Շինարարության պատճառով կոյուղին, ջուրը 3 օր առաջ տրաքեց, դրա համար առանց կոյուղի չենք կարող էսքան ժողովրդին աշխատեցնել, մասմը էկած էին, որ բաժանենք գործերը, մենք ալ խնդրեցինք, որ էս երկու օրվա մեջ հարցը կլուծենք, ուրբաթ օրը անցնեն, էն պայմանով, որով ամենը համաձայն են, շատ նորմալ է, հին պայմանագրով պիտի աշխատին, իրենք պետք է հասկանան, որ գործարքային է»,- պարզաբանել է ընկերության պատասխանատու Ներսես Թաշչյանը, ով հավաստիացրել է, որ իրենք օրենքի խախտումներ չեն անում ու նույնիսկ զարմացել է այն հարցը լսելով, որ իրենց աշխատակիցներից հարգելի բացակայությունների ժամանակ մեկ օրվա համար 3000 դրամ գումար են հետպահում կատարում:
08:40 13.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:40 13.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:35 13.08.2025
CAS-ը վերջնական որոշում է կայացրել «Քրիսթալ Փելասի» վերաբերյալՄարզական արբիտրաժային դատարանը (CAS) մերժել է «Քրիսթալ Փելասի» բողոքը՝ 2025/2026 մրցաշրջանի Եվրոպա լիգայից ակումբը հեռացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է CAS-ի պաշտոնական կայքը։ Պատճառը ակումբի սեփականատեր Ջոն Տեքստորի Eagle Football հոլդինգն է, որը վերահսկում է ինչպես «Քրիսթալ Փելասը», այնպես էլ ֆրանսիական «Լիոնը»։ Վերջինս նույնպես որակավորվել էր եվրագավաթներին։ ՈւԵՖԱ-ն ավելի վաղ Եվրոպա լիգայի ուղեգիրը հանձնել էր […] ...
08:30 13.08.2025
Բրազիլիայում գործարանում պայթյունի հետևանքով ինը մարդ է զոհվելԵրեքշաբթի օրը Բրազիլիայի Կուատրո Բարաս քաղաքում պայթուցիկ նյութերի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ինը մարդ է զոհվել, հայտնել է Պարանայի նահանգապետ Ռատինյո Ժունիորը։ «Ես խորապես ցավում եմ Կուատրո Բարասում տեղի ունեցած պայթյունի ինը զոհերի համար։ Նրանք տղամարդիկ և կանայք էին, որոնց ճակատագրերը կապված էին Պարանայի հետ։ Իմ համերաշխությունն եմ հայտնում բոլոր ընտանիքներին և ընկերներին։ Սա […] ...
08:18 13.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:09 13.08.2025
Լա լիգայում մրցավարական նշանակումների վերաբերյալ հեղափոխական որոշում է կայացվելԻսպանիայի Լա լիգայում և Լա լիգա 2-ում մրցավարական նշանակումները կհրապարակվեն յուրաքանչյուր խաղից մեկ օր առաջ՝ տեղի ժամանակով 16:00-ին։ Այս մասին հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Mundo Deportivo-ն ընդգծում է, որ այս որոշումով նպատակ կա հնարավորինս խուսափելու խաղերից մի քանի օր առաջ մրցավարների նկատմամբ ճնշումից։ «Այս մարտավարությունը լայնորեն կիրառվում է, օրինակ, Մադրիդի «Ռեալի» կողմից […] ...
08:00 13.08.2025
Որոնողական աշխատանքների արդյունքում քաղաքացիները հայտնաբերվել ենՕգոստոսի 12-ին, ժամը 21։12-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ չորս քաղաքացի դուրս է եկել Շիրակամուտ գյուղի «Չիչխան» կոչվող հանգստյան գոտուց և մի քանի ժամ է վերջիններիս հետ կապ հաստատել չի հաջողվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։ Փրկարարները […] ...