Կիլիկյան Հայաստանի բացառիկ պալատական ձեռագիր է հայտնաբերվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+32.09 oC

Կիլիկյան Հայաստանի բացառիկ պալատական ձեռագիր է հայտնաբերվել

19:20 02.07.2019

Ֆրանսիայում հայտնաբերվել է 14-րդ դարի Կիլիկյան Հայաստանի բացառիկ պալատական ձեռագիր: SHANTNEWS.am-ը զրուցել է ձեռագիրն ուսումնասիրած  Մոնպելյեի համալսարանի միջնադարյան պատմության և արվեստաբանության դոկտոր Էմմա Չուգասզյանի հետ, որը պատմել է բացառիկ նմուշի հայտնաբերման պատմությունը.

«Նախորդ տարի, երբ դեռ գտնվում էի Ֆրանսիայում՝ Մոնպելյեում, ինձ դիմեց ֆրանսիացի կոլեկցիոներ Գիյոմ Արալը, որն արդեն հայտնի է հայ արվեստասերներին, քանի որ մի քանի տարի առաջ Փարիզի Դրուոյի աճուրդի տանը վաճառվել էր իր հայ արվեստի մեծ հավաքածուն: Հենց այն ժամանակ իր անվան շուրջ աղմուկ էր բարձրացել, թե ինչպես է ձեռք բերել այդ ձեռագրերը, սակայն պետք է հասկանալ, որ ցեղասպանության տարիներից հետո բավականին ձեռագրեր մասնատվել են, իսկ դրանց էջերը հայտնվել են աշխարհի տարբեր երկրներում»:

Էմմա Չուգասզյանը նշեց, որ այդպիսի նմուշներից մեկը հենց այս ձեռագիրն է, որն ունի շքեղ մանրանկարներ: Ֆրանսիացի կոլեկցիոները դիմել էր Էմմա Չուգասզյանին, որպեսզի վերջինս ուսումնասիրի ձեռագիրը.

«Առաջին իսկ հայացքից պարզ դարձավ, որ սա Կիլիկյան պալատական ձեռագրի էջեր են: Այս էջերը հավանաբար ստեղծվել են 14-րդ դարի 20-30 ական թվականներին և պատկանում են հետռոսլինյան ժամանակաշրջանի կիլիկյան արվեստի դպրոցին: Դրանք կապվում են 2 կարևոր Կիլիկյան պալատական ձեռագրի հետ, որոնք գտնվում են Մատենադարանում՝ մեկը 1286թ. նկարազարդված Հեթում Բ-ի «Ճաշոցն» է, մյուսը՝ 1320թ. ավարտված «8 մանրանկարիչների ավետարանն»է»:

Էմմա Չուգասզյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «8 մանրանկարիչների ավետարանի» շնորհիվ կարողացել է բացահայտել, որ հայտնաբերված ձեռագիրը պատկանում է Սարգիս Պիծակի աշակերտի գրչին, քանի որ նրա ոճն ու ձեռագիրը, որն ի հայտ է գալիս «8 մանրանկարիչների ավետարանում», համընկնում է նոր հայտնաբերված կտավի ձեռագրի հետ:

«Հայտնաբերված ձեռագրում պատկերված են տերունական տեսարաններ՝ Քրիստոսի վերջին զրույցը իր աշակերտների հետ, Քրիստոսի դատը քահանայապետերի առջև, և Երկրային Երուսաղեմը: Երկրային Երուսաղեմի մասով հետաքրքրական է, որ հորիզոնական լուսանցապատկերի տեսքով ներկայացված շենքերի մեջ տեսնում ենք Սողոմոն Արքային և իր կնոջը՝ Շեբա թագուհուն: Երուսաղեմի պատկերի մեջ տեսնում ենք նաև  հայկական եկեղեցու երկու հստակ պատկեր, մինչդեռ այլ ձեռագրերում հայկական եկեղեցին միշտ սիմվոլիկ է պատկերված եղել: Այս պատկերով նկարիչը ցանկացել է շեշտել հայերի ներկայությունը Երուսաղեմում: Այս ձեռագրի էջերը բացառիկ են և նոր բացահայտում են հայագիտության բնագավառում»:

Բացառիկ ձեռագիրը շարունակում է մնալ Ֆրանսիայում և ներառված է Գիյոմ Արալի անձնական հավաքածուի մեջ:

Էմմա Չուգասզյանի ուսումնասիրությունն այս էջերի վերաբերյալ հրատարակվել է գիտական հոդվածի տեսքով, որին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խոշոր գործարք․ Դարվին Նունյեսը հեռանում է Եվրոպայից

10:50 07.08.2025

Խոշոր գործարք․ Դարվին Նունյեսը հեռանում է Եվրոպայից

«Լիվերպուլը» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը վաճառում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն: Անգլիական և սաուդյան ակումբները համաձայնության են եկել ուրուգվայցի հարձակվողի տեղափոխության շուրջ: Գործարքը կկազմի 65 միլիոն եվրո՝ ներառյալ հավելավճարները։ Դարվինը շատ բարձր պահանջներ է ներկայացրել աշխատավարձի հարցում, Սիմոնե Ինձագիի գլխավորած ակումբը գրեթե ամբողջությամբ ընդունել է […] ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 7-ին

10:42 07.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 7-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...

Փաթեթներով թմրամիջոց տեղադրող երիտասարդ է կալանավորվել․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

10:35 07.08.2025

Փաթեթներով թմրամիջոց տեղադրող երիտասարդ է կալանավորվել․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել է տեղեկություն, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդն ապօրինի ձեռք է բերում թմրամիջոց և իր կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով դրանք տեղադրելով իրացնում Հրազդան և Չարենցավան քաղաքների տարբեր վայրերում, մասնավորապես` Չարենցավանի «Գանգրահեր տղան» արձանի մոտակայքում։ Հուլիսի 31-ին` ժամը 20.15-ին, Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում […] ...

Նեյմարի դուբլը նպաստել է «Սանթոսի» հաղթանակին

10:28 07.08.2025

Նեյմարի դուբլը նպաստել է «Սանթոսի» հաղթանակին

Բրազիլիայի առաջնության 18-րդ տուրում «Սանթոսը» տնային խաղում 3-1 հաշվով հաղթել է «Ժուվենտուդեին»: 37-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է «Սանթոսի» առաջատար Նեյմարը, իսկ 80-րդ րոպեին իրացրել է 11-մետրանոցը և դարձել դուբլի հեղինակ: Նախորդ անգամ 33-ամյա ֆուտբոլիստը գոլով էր աչքի ընկել հուլիսի 17-ին՝ «Ֆլամենգոյի» դեմ խաղում: «Սանթոսը» 17 խաղից հետո 18 միավոր ունի և 20 թիմերի պայքարում […] ...

Մասուդ Փեզեշքիանը մտադիր է պաշտոնական այց կատարել Հայաստան

10:20 07.08.2025

Մասուդ Փեզեշքիանը մտադիր է պաշտոնական այց կատարել Հայաստան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մտադիր է պաշտոնական այց կատարել Հայաստան առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Թեհրան» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Անցած տարվա ընթացքում Իրանի հարաբերությունների զարգացումը հարևանների հետ մեծ նշանակություն է ունեցել։ Պարոն Փեզեշքիանը այցելել է Իրաք, Ադրբեջան, մեկ-երկու շաբաթից կգնա Հայաստան», – ասել է նախարարը։ ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 7-ի 08։00 դրությամբ

10:17 07.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 7-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 7-ի 08։00 դրությամբ կազմել է 21.3 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

BACK_TO_TOP