19:39 04.07.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է Դավթաշեն համայնքի 1-ին թաղամասի մանկապարտեզի հարակից փողոցի մայթի բացակայության խնդրին:
Նա հայտնել է, որ այդ հարցը քննարկել է վարչական շրջանի ղեկավարի հետ ու ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել խնդրի լուծման շուրջ:
«Ավագանու վերջին հարցուպատասխանի ժամանակ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին փոխանցեցի 1-ին թաղամասի բնակիչների դիմումը նկարում պատկերված փողոցի համար մայթ կառուցելու վերաբերյալ։
Փողոցի նեղ լինելը խնդրի լուծման համար որոշակի բարդություն է հանդիսանում, սակայն ուրախ եմ տեղեկացնել, որ վարչական շրջանի ղեկավարի հետ այսօր քննարկեցինք հնարավոր լուծումը, այն է՝ մանկապարտեզի ցանկապատի տեղաշարժի միջոցով հարմարավետ մայթի ձևավորում։
Բանն այն է, որ թե՛ մանկապարտեզի սաները, թե՛ հարակից դպրոցի աշակերտները անցնում են այս հատվածով, և հատկապես ձմռանը մայթի բացակայությունը լուրջ վտանգ է առաջացնում հետիոտնի համար։
Լուծումը մի քանի քայլանի է, սակայն վարչական շրջանի ղեկավարի հետ համաձայնեցրինք, որ եկող տարվա հիմնանորոգման ծրագրով սա հնարավոր է իրականացնել»,- մասնավորապես գրել է նա:
11:11 07.08.2025
Ավարտվել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Սրբազան պայքար» անունը կրող շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունը: Հիշեցնենք, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի […] ...
11:00 07.08.2025
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներՕգոստոսի 7-ին, ժամը 07:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ճանապարհին՝ Կարբի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «VAZ» և «GAZel» մակնիշների ավտոմեքենաները․ «GAZel» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
10:50 07.08.2025
Խոշոր գործարք․ Դարվին Նունյեսը հեռանում է Եվրոպայից«Լիվերպուլը» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը վաճառում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն: Անգլիական և սաուդյան ակումբները համաձայնության են եկել ուրուգվայցի հարձակվողի տեղափոխության շուրջ: Գործարքը կկազմի 65 միլիոն եվրո՝ ներառյալ հավելավճարները։ Դարվինը շատ բարձր պահանջներ է ներկայացրել աշխատավարձի հարցում, Սիմոնե Ինձագիի գլխավորած ակումբը գրեթե ամբողջությամբ ընդունել է […] ...
10:42 07.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 7-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
10:35 07.08.2025
Փաթեթներով թմրամիջոց տեղադրող երիտասարդ է կալանավորվել․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել է տեղեկություն, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդն ապօրինի ձեռք է բերում թմրամիջոց և իր կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով դրանք տեղադրելով իրացնում Հրազդան և Չարենցավան քաղաքների տարբեր վայրերում, մասնավորապես` Չարենցավանի «Գանգրահեր տղան» արձանի մոտակայքում։ Հուլիսի 31-ին` ժամը 20.15-ին, Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում […] ...
10:28 07.08.2025
Նեյմարի դուբլը նպաստել է «Սանթոսի» հաղթանակինԲրազիլիայի առաջնության 18-րդ տուրում «Սանթոսը» տնային խաղում 3-1 հաշվով հաղթել է «Ժուվենտուդեին»: 37-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է «Սանթոսի» առաջատար Նեյմարը, իսկ 80-րդ րոպեին իրացրել է 11-մետրանոցը և դարձել դուբլի հեղինակ: Նախորդ անգամ 33-ամյա ֆուտբոլիստը գոլով էր աչքի ընկել հուլիսի 17-ին՝ «Ֆլամենգոյի» դեմ խաղում: «Սանթոսը» 17 խաղից հետո 18 միավոր ունի և 20 թիմերի պայքարում […] ...