Ծառերը կենդանի օրգանիզմներ են, կարող են գրկախառնվել, սիրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+21.09 oC

Ծառերը կենդանի օրգանիզմներ են, կարող են գրկախառնվել, սիրել

12:40 09.07.2019

Ծառերը կարող են սիրել, գրկախառնվել, նույնիսկ հոգ տանել միմյանց մասին, ինչպես ամուսնական զույգերը: Դա ապացուցել են գիտնականները:

Գերմանացի հետազոտող Պիտեր Վոլլեբենը ոչ միայն սիրում է ծառեր, այլև իր կյանքը նվիրել է այս հրաշալի «օրգանիզմների» ուսումնասիրությանը: Ծառագետ-գիտնականը ոչ միայն ուսումնասիրել է բնության այդ հրաշքը, այլև «Խելամիտ ծառեր» վերնագրով վավերագրական ֆիլմ նկարահանել նրանց մասին:

«Ծառերը կարող են ցավ զգալ, անգամ՝ վերապրել հույզեր, օրինակ՝ վախ: Նրանց դուր է գալիս կողք-կողքի գտնվելը, նույնիսկ «գրկախառնվելը»: Ծառերը պաշտում են ճյուղերով գրկախառնվելն ու չեն սիրում շտապել», իր ուսումնասիրություններից մեկում  գրել է Վոլեբերը: Եվ դա դեռ ամենը չէ: Վոլեբենը պնդում է, որ ծառերը զգացմունքներ ունեն:

«Ծառերի միջև կա մտերմություն, բարեկամական զգացում: Նրանք այնպիսի մտերմիկ կապ են հաստատում, ինչպես տարեց զույգերը, երբ նրանցից մեկը հոգ է տանում մյուսի նկատմամբ»,-հայտնում է նա:

Գիտնականը պնդում է, որ ծառերն ունեն բանականություն, դժվար է պատկերացնել, սակայն սրտի բաբախյունի նման դրսևորումներ ունեն:

Օրհուսի (Դանիա) համալսարանի դոկտոր Անդերս Զիլինսկին օգտագործել է լազերային սկանավորում, որպեսզի չափի 22 տեսակի ծառերի ու թփերի ճյուղերի ու տերևների ճշգրիտ դիրքը: 2015-ին նա հրապարակել է իր դիտարկումներն ու անսպասելի բացահայտումները:

Պարզվել է, որ որոշ տեսակի ծառեր գիշերվա ընթացքում մի քանի անգամ կախում են ճյուղերը, ինչը նպաստում է դրանցում եղած ջրի ու շաքարի տեղաշարժմանը: Այլ կերպ ասած՝ դա յուրատեսակ զարկերակ է, եզրակացրել է նա:

Զիլինսկին գրում է.

«Մենք 2-6 ժամ տևողությամբ ցիկլերի ընթացքում հայտնաբերեցինք ավելի վաղ անծանոթ՝ մինչև 1 սմ պարբերական շարժում: Այս շարժումը, ըստ երևույթին, կապված է բույսերի մեջ գտնվող ջրերի ճնշման հետ: Այսինքն՝ ծառերն, ըստ էության, ջուրը քաշում են այնպես, ինչպես պոմպը: Բացի այդ, ջրամատակարարումը կայուն հոսք չէ, ինչպես ավելի վաղ ենթադրում էին»:

Գիշերը որոշ ծառեր ստորին ճյուղերն իջեցնում են 10 սմ-ով, իսկ արևածագին՝ կրկին վեր բարձրացնում: Այդ գործընթացն այնքան աննկատ է, որ մինչև վերջերս ենթադրում էին, որ այդպես են վարվում առանձին ծառատեսակներ: Այժմ արդեն հայտնի է, որ դա շատ տարածված «վարքագիծ» է:

Մասնավորապես, մագնոլիա ծառատեսակը մեկ գիշերվա ընթացքում ճյուղերի բարձրացման և իջեցման 3 ամբողջական փուլ է անցնում, ինչը նպաստում է ջրամատակարարման ցիկլին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

23:59 16.07.2025

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

Համայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

23:58 16.07.2025

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

Հայաստանի վայրի բնությունը կրկին խոսում է իր լեզվով։ Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այս յուրօրինակ կադրերը ոչ միայն ուրախ պահ են բնական միջավայրից, այլև կարևոր տեղեկատվություն՝ վայրի կենդանիների սովորությունների, տարածքների և կենսակերպի վերաբերյալ։ Էկոպարեկային ծառայությունը մշտապես հետևում է վայրի բնության կյանքի […] ...

Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

23:57 16.07.2025

Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպսի» հետ։ «Լինքոլն Ռեդ Իմպսը» որակավորման առաջին փուլում պայքարից դուրս է թողել Ֆարերյան կղզիների չեմպիոն «Վիկինգուրին»` հաղթելով ընդհանուր 4-2 հաշվով։ Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդայի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով հուլիսին էր Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել սերբական […] ...

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը

23:55 16.07.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 12-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 7-ին, 11-ին և 12-ին, Գյումրի քաղաքում՝ հուլիսի 11-ին: ...

Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետը

23:52 16.07.2025

Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետը

Հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար ու արտակարգ ու վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում իրանական համարանիշերով «Scania» մակնիշի՝ մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը Կապան-Քաջարան ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշներին ու մասամբ կախվել Ողջի գետի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների կա տուժած, […] ...

Վերահաստատել ենք շարունակել Բուլղարիայի հետ քաղաքական համագործակցությունը․ ԲՏԱ նախարար

23:50 16.07.2025

Վերահաստատել ենք շարունակել Բուլղարիայի հետ քաղաքական համագործակցությունը․ ԲՏԱ նախարար

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Սոֆիա աշխատանքային այցի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևի հետ։ «Հանդիպման ընթացքում ընդգծվել են երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական և մշակութային դարավոր կապերը, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների հիմքի վրա ձևավորված բարեկամական հարաբերությունները։ Վերահաստատել ենք քաղաքական, տնտեսական, […] ...

BACK_TO_TOP