09:48 11.07.2019
Շիրակի մարզի սահմանամերձ Նորշեն (Խարկով) գյուղը Անի բերդաքաղաքից բաժանվում է Ախուրյան գետով: Սահմանային գյուղ ազատ մուտք գործել հնարավոր չէ, այստեղ լինելու համար անհրաժեշտ է ռուս սահմանապահների թույլտվությունը, իսկ անցաթղթեր ստանալն էլ մի քանի օրերի պատմություն է:
Մարզի վարչական տարածքի փշալարերով առանձնացված փոքրիկ գյուղ մտնելու բացառիկ հնարավորություն ու առիթ մեզ համար ստեղծվեց 2 օր առաջ, երբ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի համար կազմակերպվեց ուխտագնացություն դեպի հայրենի գյուղ:
Իսկ այն, ինչ տեսանք սահմանային գյուղում, տխրեցնող ու ճնշող էր: Լքված տներն ավերակ են, իսկ եկեղեցին՝ խոնարհված։ Դրանց միակ պահապանը 83-ամյա բնակիչն է:
Դատարկված գյուղի կենտրոնում է Թուխ Մանուկ եկեղեցին: Այն շրջապատված է ավերված, կիսաքանդ տներով: Կատարյալ լռությունն այստեղ խախտում են միայն Անի բերդաքաղաքից փչող քամիները:
Սահմանից այն կողմ, այդքան մոտ ու այդքան հեռու Անիի եկեղեցիներից մեկի նմանությամբ 19-րդ դարասկզբին բնակիչները սև ու կարմիր տուֆի համադրությամբ կառուցել են Թուխ Մանուկը:
Արտավազդ Ասատրյանի ընտանիքը 70-ականներին է գյուղից հեռացել, ասում է՝ ծնողների համար բնակավայրը լքելու հիմնական, բայց ոչ միակ պատճառը սահմանային ռեժիմն էր։ Արտավազդը հաճախ է գալիս հայրենի գյուղ ու մեկ առ մեկ գիտի, թե անտարբերությունն ինչ հետքեր է թողնում գյուղի վրա:
Հիմա եկեղեցում ամբողջությամբ ու գրեթե անվնաս պահպանված է միայն խորանի կամարաձև հատվածը: Այն ծածկված է կավակրային սվաղով, պատերին սրբապատկերներ չեն եղել:
Վանից Խարկով տեղափոխված գեղաքանդակ խաչքարերից բացի, ևս մեկ եզակի ու սև խաչքար տեղադրված է մկրտարանում։ Ըստ ուսումնասիրությունների՝ խաչքարի զարդաքանդակները նման են 5-րդ դարի ճարտարապետությանը:
Ասում են, որ եկեղեցու սյուները ևս բերված են Սարիղամիշից, դրանցից մի քանիսն արդեն քայքայվել են, մյուսները դեռ ամրությամբ պահում են եկեղեցու տանիքի փայտյա կոնստրուկցիան:Լքված գյուղի ու խոնարհված եկեղեցու միակ պահապանը Վահանդուխտ տատն է, այս գյուղ հարս է եկել 50-ականներին՝ Սարդարապատ գյուղից: Եկեղեցու առաջին ու վերջին քահանան եղել է Տեր Թադևոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանի պապը, նա է առաջին կնունքն արել Թուխ Մանուկում:
Վերջին պատարագը գյուղի միակ բնակչի համար հնչել է 5 տարի առաջ: Առանց պատարագի ու ժամերգության էլ Վահանդուխտ տատը պահպանում է գյուղի միակ սրբավայրում ամեն կիրակի մոմ վառելու ավանդույթը:
«Միշտ էլ գնում եմ, կամաց-կամաց իմ համար ման գալով գնում մոմ վառում, գալիս եմ, մանավանդ երեխեքս ու թոռներս որ գալիս են գյուղ, տուն են մտնում, մոմերը վերցնում ու անմիջապես գնում են եկեղեցի»,- ասում է Վահանդուխտ տատը:
Հայկական եկեղեցու հարևանությամբ գերեզմանատուն կա, որտեղ թաղված է նաև եկեղեցին կառուցող Թուխ Մանուկ ճարտարապետը: Զարդանախշերով գերեզմանաքարերից մի մասն ամբողջական պահպանվել է, դրանց կողքին կան նաև վաղ ժամանակաշրջանի վիշապաքար հիշեցնող գերեզմանաքարեր: Փոքրիկ գյուղում դրանք կորչում են, եկեղեցին էլ կամաց-կամաց վերածվում է ավերակների:
«Եթե էնի ավերակ էր, էս պիտի շեն գյուղ մնար, ի հեճուկս մեր թշնամու, որ մեր հողերը, մեր քաղաքամայրը զավթել է, գոնե էստեղ պիտի ավելի շեն լիներ: Թշնամին մեր երկրի ներսը չի տեսնում, բայց սահմանի գյուղը որ տեսնում է՝ դատարկվել է, դա ահավոր է»,- ասում է Խարկովի նախկին բնակիչ Համազասպ Ասատրյանը:
«Մեծ գյուղ է եղել, 100-ից ավելի տնտեսություն է եղել, ամեն տանը 6-7 երեխա կար, բոլորն էլ գրագետ ու կրթված մարդիկ էին, հետո ամեն մեկը մի պատճառով գյուղը լքեց, գնաց»,- հիշում է 83-ամյա Վահանդուխտ Վարդանյանը։
15 տարի առաջ գյուղի անունը Նորշեն են փոխել։ Գյուղի միակ շեն օջախը հիմա Վահանդուխտ տատինն է: 83-ամյա կինը սկեսրոջ պատգամն է կատարում ու գյուղից չի հեռանում, մենակ է վառ պահում Անի բերդաքաղաքի դիմաց գտնվող գյուղի ճրագը:
«Որ տեր տիրականն եմ, մեջն ինչ կա, գյուղն ասա շեն էղներ, մարդ էղներ, եռուզեռ էղներ»,- տխուր ասում է գյուղի պահապան տատը։
Տարիներ առաջ ու դեռ 1994-95 թվականներին գյուղի վերաբնակեցնելու, նոր տներ կառուցելու ծրագիր է եղել, բայց Նորշենում անգամ հին ու կարմիր, արևից շիկացած քարերով տներից բան չի մնացել:
08:40 13.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:30 13.08.2025
Բրազիլիայում գործարանում պայթյունի հետևանքով ինը մարդ է զոհվելԵրեքշաբթի օրը Բրազիլիայի Կուատրո Բարաս քաղաքում պայթուցիկ նյութերի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ինը մարդ է զոհվել, հայտնել է Պարանայի նահանգապետ Ռատինյո Ժունիորը։ «Ես խորապես ցավում եմ Կուատրո Բարասում տեղի ունեցած պայթյունի ինը զոհերի համար։ Նրանք տղամարդիկ և կանայք էին, որոնց ճակատագրերը կապված էին Պարանայի հետ։ Իմ համերաշխությունն եմ հայտնում բոլոր ընտանիքներին և ընկերներին։ Սա […] ...
08:18 13.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:09 13.08.2025
Լա լիգայում մրցավարական նշանակումների վերաբերյալ հեղափոխական որոշում է կայացվելԻսպանիայի Լա լիգայում և Լա լիգա 2-ում մրցավարական նշանակումները կհրապարակվեն յուրաքանչյուր խաղից մեկ օր առաջ՝ տեղի ժամանակով 16:00-ին։ Այս մասին հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Mundo Deportivo-ն ընդգծում է, որ այս որոշումով նպատակ կա հնարավորինս խուսափելու խաղերից մի քանի օր առաջ մրցավարների նկատմամբ ճնշումից։ «Այս մարտավարությունը լայնորեն կիրառվում է, օրինակ, Մադրիդի «Ռեալի» կողմից […] ...
08:00 13.08.2025
Որոնողական աշխատանքների արդյունքում քաղաքացիները հայտնաբերվել ենՕգոստոսի 12-ին, ժամը 21։12-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ չորս քաղաքացի դուրս է եկել Շիրակամուտ գյուղի «Չիչխան» կոչվող հանգստյան գոտուց և մի քանի ժամ է վերջիններիս հետ կապ հաստատել չի հաջողվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։ Փրկարարները […] ...
23:59 12.08.2025
Ավինյան. Երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայրԵրևանի յուրաքանչյուր բակ պետք է լինի հարմարավետ, կանաչ ու հասանելի մարդկանց համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շարունակում ենք համայնքային հողերի վերադարձման և ապօրինի ավտոտնակների ապամոնտաժման աշխատանքները, որոնց փոխարեն երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ խաղահրապարակներով, կանաչապատ ու խնամված տարածքներով»,- գրել է նա: […] ...
23:55 12.08.2025
Մխիթարյանի «Ինտերը» երրորդն է ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակումՈՒԵՖԱ-ն օգոստոսի 12-ին թարմացրել է եվրոպական ակումբների վարկանիշային աղյուսակը, որը շարունակում է գլխավորել Մադրիդի «Ռեալը»: Երկրորդ տեղ է բարձրացել Մյունխենի «Բավարիան», որը նախորդ մրցաշրջանում երրորդն էր: «Մանչեսթեր Սիթին» երկրորդ տեղից նահանջել է 4-րդ տեղ: Միլանի «Ինտերը», որտեղ խաղում է Հենրիխ Մխիթարյանը, 3-րդն է: Նախորդ մրցաշրջանում միլանյան ակումբը 6-րդն էր: Լավագույն տասնյակում են նաև «Լիվերպուլը», ՊՍԺ-ն, […] ...