09:44 24.07.2019
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հայաստանի էներգահամակարգն այսօր անվտանգության ու կայունության ի՞նչ մակարդակ ունի, հուսալիության ի՞նչ աստիճան: Այս հարցը վերջերես տեղի ունեցած խափանման համատեքստում շատերին է հետաքրքրում: Թերթին տված հարցազրույցում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանը պատասխանել է.
«Անվտանգության և հուսալիության մակարդակը բավականին բարձր է: Այնքանով, ինչքանով այսօր աշխարհի զարգացած երկրներինն է: Որովհետև դրա համար վերջին 30 տարիներին շատ ներդրումներ են կատարվել: Նաև՝ մեր համակարգի մեծությունը մեզ հնարավորություն է տալիս ավելի հուսալի լինելու: Ինչ նկատի ունեմ մեծություն ասելով: Մեր համակարգը ի զորու է տեղափոխել և բաշխել ավելի քան 15 մլրդ կՎտ. ժամ էլէներգիա: Որովհետև 80-ականներին հենց այդքան՝ 15.7 մլրդ կՎտ/ժամ է եղել մեր էլէներգիայի պահանջարկը: Հիմա թերծանրաբեռնված ենք աշխատում: Գծերը շատ ավելի հզոր են, քան այսօրվա պահանջարկն է: Ենթակայանները շատ ավելի հզոր են, քան պահանջարկն է: Դա էլ է ևս մեկ աստիճանով բարձրացնում հուսալիության մակարդակը: Վերջին տարիների ընթացքում լայնածավալ ներդրումներ են կատարվել համակարգի, առավել ևս՝ հաղորդող ցանցում, բարձրավոլտ էլցանցերում: Վերակառուցվել են 15 գործող ենթակայաններից 6-ը: Վերակառուցման փուլում են ևս 6-ը: Մի խոսքով, բոլոր գործությունները՝ անվտանգությանն ու հուսալիությանը միտված, ժամանակին կատարվել են և կատարվում են»:
21:05 26.06.2025
Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել․ ԾառուկյանԽառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը դիմել է քննադատներին։ «Թքած ունեմ, թե ինչ են խոսում իմ մասին։ Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել ինձ։ Դուք միայն շատ դիտումներ եք բերում ինձ»,- Արման Ծառուկյանի խոսքերը մեջբերում է Red Corner MMA-ն։ Վնասվածքի պատճառով ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ մենամարտից հրաժարվելուց հետո Արման […] ...
20:50 26.06.2025
Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիներըՀունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի ղեկավար Անդրեա Բերդեզինսկիի և ակադեմիայի փոխտնօրեն, ԱԳՆ մարդկային ռեսուրսների հարցերի պատասխանատու Ադրիան Պոլմանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները՝ մասնավորապես փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների […] ...
20:37 26.06.2025
Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնությունՀունիսի 26-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել արգելափակումից։ ...
20:25 26.06.2025
«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Լամին Յամալի գործողություններից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողները դժգոհ են ակումբի տրանսֆերային արշավին Յամալի չափազանց ներգրավվածությունից։ Մասնավորապես, ակումբը ոգևորված է Նիկո Ուիլյամսի հնարավոր տեղափոխությամբ, որը, ենթադրաբար, ընթանում է բացառապես Լամինի՝ իր ընկերոջ հետ նույն թիմում խաղալու ցանկության շնորհիվ։ Նշվում է նաև, որ «Բարսելոնայի» մի շարք […] ...
20:13 26.06.2025
Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետՀունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան […] ...