Բոլոր թերացող շինընկերությունները կհայտնվեն սև ցուցակում.Սուրեն Պապիկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

Բոլոր թերացող շինընկերությունները կհայտնվեն սև ցուցակում.Սուրեն Պապիկյան

20:00 24.07.2019

Բոլոր թերացող շինընկերությունները կհայտնվեն  սև ցուցակում և նրանց կսպառնա սնանկացում: Այս մասին այսօր Գյումրիում հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Սա վերաբերում է նաև Գյումրու փողոցաշինական ծրագրում ներգրավված շինընկերութուններին, որոնք արդեն երկու անգամ սահմանված վերջնաժամկետներում չեն տեղավորվել: Սուրեն Պապիկյանը շրջել է հիմնանորոգվող մի քանի փողոցներում, ծանոթացել այն խնդիրներին, որոնք խոչընդոտում են աշխատանքների ավարտին: Ու, ըստ էության, Գյումրու փողոցաշինական մեծ ծրագրի առաջին փուլի ավարտի ժամկետներ չեն նշվում:

 

Տիգրան Մեծ փողոցում տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հիշեց նույն այս հատվածում ամիսներ առաջ վարչապետի շինարարին արված  դիտողությունը, թե հետիոտների համար անցումներ չեն կառուցել: Ժամանակավոր անցումներ չկառուցվեցին, ուղղակի, ամիսներ անց բոլորն արդեն ասֆալտապատ մայթերով են քայլում: Թեև այս մայթերն ու եզրաքարերը երկրորդ անգամ են կառուցել: Գյումրու փողոցաշինական աշխատանքների առաջին փուլի ավարտի ժամկետներ, որպես այդպիսին, չկան: Դրանք մինչև փետրվար էին նախատեսված, երկարացվեց մինչև հունիսի 30-ը: Հիմա էլ պաշտոնապես ու փաստաթղթերում ամրագրված ժամկետ չկա: Շինարարի խոստումները միայն բանավոր են ու ոչ վերջնական:

Փողոցաշինական առաջին փուլով 12 փողոցի ու 2 հրապարակի հիմնանորոգում է նախատեսված: Ու դեռ ընդամենը մեկ՝ Կոմիտաս փողոցում է գործն ավարտված: Երևանյան խճուղում ու «Կումայրի» պատմամշակութային միջուկի փողոցներում հիմնանորոգումն ավարտական փուլում է, մյուսներում ավարտին դեռ շատ կա: Ու եթե շինարարը ուշացնում է գործը, ուրեմն տույժ ու տուգանք կվճարի: Սա քաղաքապետարանի անժամկետ գործին տրվող  միակ պատասխանն է: Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարը նշեց՝ թերացող շինարարների պատիժն ավելի խիստ պետք է լինի:

 

«Կատարված աշխատանքներ ունենք, որոնց կատարողականները չենք ստորագրել։ Եթե որևէ շինարար մտածում է, որ կարող է պետական բյուջեի գումարները փոշիացնել, մենք ընդամենը բարեկամաբար պիտի նրանց խնդրենք, որ այլևս նման մոլորություններ չունենան։ Դա ընդհուպ տանելու է տվյալ ընկերության լուծարման, որովհետև չեն վճարվելու։ Եթե ժամկետների խախտումների դեպքում տույժ ու տուգանք է կիրառվում, բացի դրանից՝ պիտի ավելի խիստ միջոցների դիմենք, ընդհուպ՝ սև ցուցակ»,- ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

 

Միևնույն ժամանակ, Սուրեն Պապիկյանը նշեց, թե Գյումրու փողոցաշինության ձգձգման օբյեկտիվ պատճառներ էլ կան, որոնք հաշվի առել են: Խոսքը, մասնավորապես, ստորգետնյա կոմունիկացիաների  մասին է, որոնց խնդիրներն ի հայտ են գալիս միայն փողոցը փորելուց հետո: Գյումրիի փողոցաշինությունն ամենածավալունն է, բայց ճանապարհաշինական միակ ծրագիրը չէ Շիրակի մարզում: Համաշխարհային բանկի միջոցներով նորոգվում է Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն ճանապարհը, պետբյուջեի ֆինանսավորմամբ էլ առաջիկայում կմեկնարկեն Գյումրի-Ամասիա և Գյումրի-Աշոցք ճանապարհների առանձին հատվածների հիմնանորոգման աշխատանքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP