ՄԱԶԾ առաքելության պատվիրակությունը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի հետ քննարկել է Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների աջակցությանն առնչվող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+24.09 oC

ՄԱԶԾ առաքելության պատվիրակությունը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի հետ քննարկել է Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների աջակցությանն առնչվող հարցեր

19:56 24.07.2019

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավթի Մելքոնյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի տեխնիկական շրջանակային առաքելության պատվիրակությանը:

Ողջունելով փորձագետների խմբին՝ Դավիթ Մելքոնյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը ՄԱԿ-ի տարբեր կառույցների հետ գործակցության մեծ փորձ ունի, որը վերջին շրջանում ավելի ինտենսիվ բնույթ է ստացել՝ համատեղ տարբեր ծրագրերի իրականացմամբ: Նա կարևորել է Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխումների կարիքների, կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների, բաղադրիչների գնահատման ՄԱԶԾ առաքելությունը հատկապես ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներին ցուցաբերվող աջակցությունն առավել թիրախային և նպատակային դարձնելու տեսանկյունից:

Պատվիրակության անդամներն իրենց հերթին կարևորել են Հայաստանում արդարադատության համակարգի ուժեղացմանը, թափանցիկությանն ու հաշվետվողականության մեխանիզմների ներդրմանն ուղղված բարեփոխումների մեկնարկը՝ նշելով, որ իրենց նպատակն է հստակեցնել այդ գործընթացին ՄԱԶԾ հնարավոր աջակցության ոչ միայն հիմնական ուղղությունները, այլ նաև միջոցներն ու ծավալները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարի համակարգային նոր մեխանիզմների ներդրմանը, միասնական հակակոռուպցիոն մարմնի մոդելի պայմաններում կոռուպցիոն քրեական գործերով քրեական արդարադատության իրականացման ու դատախազական վերահսկողության արդյունավետությանը, կոռուպցիայի դեմ պայքարում քննիչների, դատախազների, դատավորների մասնագիտական կարողությունների զարգացման մեթոդներին, դատավորների և դատախազների բարեվարքության չափորոշիչներին, կարգապահական վարույթներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը մանրամասն ներկայացրել է պետական կառավարման համակարգի կառուցվածքում ՀՀ դատախազության դերը, ինչպես նաև դատախազների անկախության սահմանադրաիրավական երաշխիքներն ու հիմնական գործառույթները: Անդրադարձ է կատարվել ներկայումս հանցավորության դեմ պայքարում ՀՀ դատախազության հիմնական առաջնահերթություններին ու մարտահրավերներին, որոնց շրջանակում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն առանձնացրել է հատկապես կիբերհանցագործությունների դեմ ներպետական և անդրազգային մակարդակներում պայքարն ուժեղացնելու, ինչպես նաև կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությանը խոչընդոտող օրենսդրական բացերի կարգավորման խնդիրները:

Դավիթ Մելքոնյանը վերջինիս առնչությամբ, մասնավորապես, նշել է, որ հիմնական խնդիրը կոռուպցիոն սխեմաներով գողացված, ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձման, բռնագանձման իրավական կառուցակարգերի ներդրումն է՝ նկատի ունենալով, որ այդ տեսակետից ՀՀ օրենսդրությունը զգալիորեն ետ է կոռուպցիայի դեմ պայքարի հաջող փորձ ունեցող երկրների համեմատ: Ըստ Դավիթ Մելքոնյանի՝ արվում է ամեն ինչ, այդ թվում նաև գործընկեր միջազգային կառույցների հետ համագործակցությամբ, նշված նպատակներով նախաձեռնված օրենսդրական փոփոխությունները մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության եվրոպական չափորոշիչներին և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանությունն ապահովելու ուղղությամբ:

Շահագրգիռ և տևական քննարկման ընթացքում արծարծվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP