12:00 27.07.2019
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով գտնվել է Գեղարքունիքի մարզում: Պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին և մարզպետարանի ներկայացուցիչներին:
Մարզպետարանում տեղի ունեցած հանդիպմանը անդրադարձել են ինչպես մարզի բնակիչների կողմից Պաշտպանին հասցեագրված անհատական բողոքներին, այնպես էլ մարզում մարդու իրավունքների վիճակին առնչվող մի շարք հիմնահարցերի:
Մասնավորապես, քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացմանը, ներառական կրթության ապահովմանը, հաշմանդամություն ունեցող երեխաներին պատշաճ բուժօգնության ապահովմանը, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների բացառմանը, կանանց տնտեսական կարողությունների զարգացմանը, սոցիալական նպաստների տրամադրման գործընթացին առնչվող հարցեր, վթարային բնակելի շենքերի վիճակի լուծման ուղիները և այլ առաջնահերթություններ:
Հանդիպման ընթացքում նշվել է, որ մարզում բնակվող փախստականների համար ստեղծված են անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ի տարբերություն սահմանամերձ մյուս մարզերի: Քննարկվել է արծվաշենցիների բարձրացրած փոխհատուցման հարցերը:
Ընդգծվել է մարզում աշխատատեղերի բացակայության պատճառով արտագնա աշխատանքի մեկնողների բարձր ցուցանիշը և դրա հետևանքով ընտնիքներում առաջացող դժվարությունները (կանանց անարդարացի ծանրաբեռնվածություն, երեխաների դաստիարակության խնդիրը և այլն):
Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում կաջակցի քննարկված հարցերի լուծմանը:
Գեղարքունիքի մարզ այցի ընթացքում տեղի է ունեցել հանդիպում նաև Գեղարքունիքի մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներակայացուցիչների հետ:
Քննարկվել են կանանց զբաղվածության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցության ուղիները, կանանց կարողությունների զարգացման և տնտեսական առաջխաղացման հնարավորությունները, ինչպես նաև հարցեր՝ կապված աշխատանքային իրավունքների խախտումների, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, առողջության պահպանման իրավունքի հետ:
Պաշտպանը կարևորել է քաղաքացիական հասարակության դերը՝ մարդու իրավունքների ոլորտում առաջարկների ներկայացման ուղղությամբ արդյունավետ հետևողականության և հսկողության հարցում:
Նշված հարցերը քննարկվել են նաև Գեղարքունիքի մարզում գործող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:
Այցն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ «Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն» Հայաստանյան ներկայացուցչության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում:
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...