Դեսպան Ներսեսյանն աշխատանքային այց է կատարել ԱՄՆ Արևմտյան ափ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+32.09 oC

Դեսպան Ներսեսյանն աշխատանքային այց է կատարել ԱՄՆ Արևմտյան ափ

16:30 29.07.2019

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հուլիսի 24-26-ը աշխատանքային այցով գտնվում էր ԱՄՆ Արևմտյան ափում։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Հուլիսի 24-ին դեսպան Ներսեսյանը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի ուղեկցությամբ հանդիպեց Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի թեմի առաջնորդ, գերապայծառ Մայքլ Մուրադյանին և թեմական խորհրդի անդամներին: Զրուցակիցները քննարկեցին Հայ կաթողիկե եկեղեցու թեմի գործունեությանն առնչվող հարցեր, Հայաստանի ու Սփյուռքի միջև համագործակցության խորացման հետագա հեռանկարներին, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկային առնչվող հարցեր:

Նույն օրը դեսպան Ներսեսյանը հանդիպում ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ: Դեսպանը ներկայացրեց մայիսին Երևանում տեղի ունեցած Հայաստան-ԱՄՆ Ռազմավարական գործընկերության անդրանիկ նիստի ու վերջերս ԱՄՆ ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների այցերի արդյունքները, տարածաշրջանային զարգացումներն ու Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

Դեսպան Ներսեսյանը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հանդիպեց նաև Ռամկավար Ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության անդամների հետ: Վարուժան Ներսեսյանն ու Արմեն Բայբուրդյանն անդրադարձան Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին, կառավարության բարեփոխումների ծրագրին, տարբեր ոլորտներում Սփյուռքի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկային և երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերին:
Լոս Անջելես կատարած իր այցի երկրորդ օրը դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց ԱՄՆ Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար կազմի հետ: ԱՄՆ Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանը դեսպանին ներկայացրեց իրենց կազմակերպության սերտ համագործակցությունը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ, կրթական ծրագրերի միջոցով Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված իրենց նախաձեռնությունները: Զրուցակիցները կարևորեցին հայ համայնքի դերը հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործում, ինչպես նաև քննարկեցին Հայ Դատի հանձնախմբի ու ԱՄՆ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը:

Նույն օրը դեսպան Ներսեսյանը հանդիպեց Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ: Զրուցակիցներն անդրադարձան հայ եկեղեցու դերի կարևորությանը հայ համայնքի կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում` ազգային ինքնության պահպանման ու որակյալ կրթության ապահովման գործում: Դեսպանը խոսեց Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած Կրոնական ազատության հարցերով երկրորդ նախարարական համաժողովի արդյունքների մասին, որին մասնակցում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի ու գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի ուղեկցությամբ, դեսպան Ներսեսյանը հանդիպեց Ամերիկայի հայկական համագումարի ԱՄՆ արևմտյան շրջանի տնօրեն Միհրան Թումաջյանին և արևմտյան շրջանի խորհրդի անդամներին: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև Հայաստանի ու Ամերիկայի հայկական համագումարի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում:
Դեսպան Ներսեսյանը հանդիպեց նաև Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանի հետ: Կողմերը քննարկեցին նահանգային, շրջանային ու քաղաքային մակարդակներում ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը, ներդրումների խթանումը և տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական և Արևմտյան Ամերիկայի վարչական մարմնի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը նրանց ներկայացրեց թավշյա հեղափոխության ձեռքբերումները, կառավարության բարեփոխումների օրակարգը, հատկապես տնտեսական ու դատական ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները և արտաքին քաղաքականության գերակայությունները:

Հուլիսի 26-ին դեսպան Ներսեսյանն ու գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը հանդիպեցին Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան ափի Կիլիկիո թեմի առաջնորդ, բարձրաշնորհ Տ․ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ: Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Հայաստան-ԱՄՆ երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային զարգացումներին և հարևան երկրների հետ ՀՀ հարաբերություններին:

Նույն օրը դեսպան Ներսեսյանն ու դեսպան Բայբուրդյանը հանդիպեցին Հյուսիսային Ամերիկայի Ավետարանական եկեղեցիների միության հովվապետ, վերապատվելի Պերճ Ջամբազյանի հետ: Վերապատվելի Ջամբազյանը նրանց ներկայացրեց միության բարեգործական ծրագրերը Հայաստանում: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի տնտեսական վիճակը, ներքաղաքական զարգացումները և մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բռնության գործադրմամբ 52-ամյա կնոջ պայուսակը հափշտակած օտարերկրացի երիտասարդը ձերբակալվել է

15:43 27.06.2025

Բռնության գործադրմամբ 52-ամյա կնոջ պայուսակը հափշտակած օտարերկրացի երիտասարդը ձերբակալվել է

Հունիսի 18-ի գիշերը՝ ժամը 2․55-ին, ոստիկանության օպերատիվ կառվարման կենտրոն զանգահարած կինը հայտնել էր, որ Երևանի Կիևյան փողոցի շենքերից մեկի մոտ օտարերկրացի մի տղամարդ ուժի գործադրմամբ հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի: Պայուսակում եղել են իր «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի բանալիներն ու «Այֆոն» բջջային հեռախոս։ Որոշ ժամանակ անց տուժողը նկատել է, որ Կիևյան փողոցում կայանված ավտոմեքենան չկա։ […] ...

Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

15:35 27.06.2025

Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով ԱԱԾ Սահմանապահ զորքերի ծառայողների հետ, հունիսի 25-ին՝ ժամը 21։05-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և ձերբակալել են պատժի չկրած մասն ի կատար ածելու՝ դատարանի որոշումից խուսափելու համար հետախուզվող 28-ամյա մի երիտասարդի. խափանման միջոցը՝ կալանք: Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: ...

Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

15:27 27.06.2025

Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի նախագահությամբ տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը։ Նիստին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, հոգաբարձուների խորհրդի անդամներ, ինչպես նաև տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստը բացել է նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ հանդես գալով ողջույնի […] ...

Վրաերթի ենթարկված 58-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

15:20 27.06.2025

Վրաերթի ենթարկված 58-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 26-ին՝ ժամը 6․30-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում վրաերթի է ենթարկել 58-ամյա Արմենուհի Ս.-ին: Նա մարմնական մնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

Խորհրդարանական լսումներ «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով

15:12 27.06.2025

Խորհրդարանական լսումներ «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ աշխատանքները տեւել են գուցե 1-2 տարի: Այս ընթացքում մենք մի քանի հարյուր մասնակիցների ներգրավմամբ ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ: 1000 էջից  ավելի առաջարկներ ենք ստացել եւ քննարկել, որոշների դեպքում ունեցել ենք տարբեր դիրքորոշումներ, բայց քննարկումների արդյունքում, մեր կարծիքով, եկել ենք լավագույն լուծման: Այս մասին ասել է ԱԺ գիտության, […] ...

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին

15:07 27.06.2025

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Շնորհակալություն հայտնելով դեսպանին Հայաստան-Շվեդիա հարաբերությունների, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացման հարցում ցուցաբերած ավանդի համար` ԱԺ նախագահը հաջողություն է մաղթել նրան հետագա աշխատանքային գործունեության մեջ: Պատրիկ Սվենսոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն […] ...

BACK_TO_TOP