19:59 30.07.2019
Շիրակի մարզի 5 տարածաշրջանից 3-ում ՝ Անիի, Ախուրյանի ու Արթիկի տարածաշրջաններում, 2 շաբաթ է` հացքաղը սկսված է: Ընդհանուր առմամբ, մարզում ցանվել է 38 հազար հեկտար հացահատիկ, որից մոտ 18 հազարն արդեն հնձվել է: Նախնական արդյունքներից պարզ է դառնում, որ բերքի ցուցանիշը Շիրակում նախորդ տարվա համեմատ ցածր է լինելու: Սպասվելիք 120 հազար տոննայի փոխարեն կանխատեսվում է, որ դրա կեսն էլ տնտեսությունները չեն ստանա: Ցածր բերքատվության պատճառն այս տարվա կարկտահարություններն են:
Շիրակի մարզի ամենաշատ տուժած գյուղերից մեկում՝ Շիրակում, կարկուտը բերքը վնասել էր 80-100 տոկոսով: Ցանքատարածքներում ցորենի բերքը գրեթե հասունացած էր: Հիմա տնտեսությունները 1 հեկտարից մի քանի անգամ պակաս բերք են հավաքում:
«9-մետրանոց դոմիկ ունեի, այդտեղ պոլնի հացահատիկ է միշտ եղել ՝ 10-15 տոննա, ջրի բոչկա ունեինք, 12 տոննա էլ էդտեղ էինք լցնում, անցյալ տարի 25 տոննա հացահատիկ էր, էս տարի՝ հինգ հեկտարից ՝ 1.5 տոննա»,- ասում է շիրակցի Անդրանիկ Սանոսյանը։Գյուղացին հինգ հեկտարից մոտ 1.5 տոննա բերք է ստացել, այն դեպքում, երբ 2 տոննա սերմացու էր ցանել: Արտից տուն բերած ցորենն էլ արդեն բարձր որակի չէ, գյուղի բոլոր հողագործները ցորենի որակից են բողոքում:
«Կեսը հասած է, կեսը՝ նվազ, կարկտահարությունից հետո լրիվ բույսը հետ փախավ։ Ամեն տարի 4 տոննա կհանեինք, էս տարի 300 կգ ենք հավաքել»,- ասել է Սուսաննա Նիկողոսյանը։
Շիրակ գյուղում 430 հեկտար աշնանացան է կատարվել, նախորդ տարի 1 հեկտարից 30 ցենտներ բերք են ստացել, հիմա դրա ուղիղ կեսն են հավաքում: Արտերից կոմբայնների բունկերները կիսադատարկ են գնում:
Գյուղի վարելահողերի 90 տոկոսը բարձր կարգի է ու ջրովի, հացահատիկային մշակաբույսերից լավ բերք կարող են ստանալ, եթե ցանածն ու մշակածը կարկուտներից պաշտպանել հնարավոր լինի: Գյուղի վարչական տարածքում հակակարկտային կայաններ չկան:
«Հակակարկտային կայաններ չունենք, մենք Մարմաշեն համայնքից սուբվենցիոն ծրագրով ներկայացրել ենք փաթեթ հակակարկտային կայանների մասով, որպեսզի ձեռք բերենք 5 կայան, բայց չեն հաստատում էդ փաթեթը՝ պատճառաբանելով, որ մյուս համայնքներում եղածն արդյունավետ չէ, օգուտ չի տալիս»,- պարզաբանում է Շիրակ բնակավայրի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանը։
Որ եղած հակակարկտային ցանցերն արդյունավետ չեն գործել, արդեն հաստատում է Բասեն գյուղի վարչական ղեկավարը: 1202 հեկտար ցանքատարածքից Բասենում բերք չեն հավաքել: Հունիսին 3 անգամ տեղացած կարկուտը 100 տոկոսով ոչնչացրել է հացահատիկի բերքը: Բասենում հացքաղ չեն անում:
«Կարկուտն էն ձևի է ավերել, որ հնարավոր չէ, որ կոմբայնը մտնի քաղե, լրիվ ջարդված է, ծղոտների վրա գլուխ չկա, որ կարողանա քաղի»,- ասում է բասենցի Հովհաննես Թորոսյանը։
«Գյուղի 80 տոկասը նույն վիճակում է, ոչ ոք չի քաղել, մարդիկ են եղել, որ փորձնական քաղել են, քաղել են ընդամենը մի պարկ ցորեն կամ գարի, 30-ից 50 կգ»,- ասում է իր արտերը չքաղած Մհեր Մնացյանը։
Բասենը կարկտահարություններից ամենաշատը տուժած բնակավայրն է համարվում: Տնտեսությունների կրած վնասը գնահատվել է 410 միլիոն դրամ:
Վնասված ցանքերում հողագործները մեկ այլ երևույթի են հանդիպել, դեղնած արտերը հանկարծ սկսել են կանաչել, ու ամառվա կեսին նոր հասկեր են աճել։
Մոտ մեկ ամսից տնտեսությունները սկսելու են աշնանացանը, բայց սերմացու չունեն: Նման անելանելի վիճակում հայտվել են ոչ միայն Բասենի հողագործները: Բազմակի կարկտահարություններից 53 բնակավայր է տուժել, իսկ կրած ընդհանուր վնասը գնահատվել է մոտ 600 միլիոն դրամ:
12:53 12.08.2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին՝ նրա առաքելության ավարտի կապակցությամբՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացված արդյունավետ աշխատանքի և արձանագրված առաջընթացի համար, ինչպես նաև մաղթել հաջողություն […] ...
12:45 12.08.2025
«Ինտեր Մայամին» առանց Մեսսիի պարտվել է խոշոր հաշվովMLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» մրցակցի դաշտում 1-4 հաշվով պարտվել է «Օռլանդո Սիթիին»։ Հանդիպումը մկանային վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի առաջատար Լիոնել Մեսսին։ «Օռլանդոն» 44 միավորով չորրոդ տեղ է բարձրացել Արևելյան կոնֆերենցիայում, «Ինտեր Մայամին» 42 միավորով 6-րդն է։ ...
12:34 12.08.2025
Դատախազությունը պահանջում է Մարտի 1-ի իրադարձություններից տուժածներին պետբյուջեից տրամադրված աջակցությունը բռնագանձել Քոչարյանից և մյուսներիցԳլխավոր դատախազությունը պահանջում է 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց ՀՀ պետական բյուջեի միջոցներով փոխհատուցված 670 միլիոն դրամը համապարտության կարգով բռնագանձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանից, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովից։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին […] ...
12:27 12.08.2025
Փաշինյանն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման համարՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։ Վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանզիմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...
12:21 12.08.2025
Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի մարիխուանա․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություն էր ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ 36-ամյա տղամարդը բակում աճեցրել է կանեփ և ապօրինի պահում է մարիխուանա։ Օգոստոսի 7-ին տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն: Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, և օգոստոսի 8-ին դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ, հողամասում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով լցված […] ...
12:13 12.08.2025
Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...