Համագյուղացիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կասկածյալը ձերբակալվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

Համագյուղացիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կասկածյալը ձերբակալվել է

18:00 31.07.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է Ագարակ-Ոսկեվազ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած դանակահարությունը. մեկ անձ ձերբակալվել է:

2019թ. հուլիսի 30-ին՝ ժամը 17:45-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք, եզրային պնևմոթորաքսի ձևով մարմնական վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակիչ՝ ծնված 1988 թվականին:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 1988թ. ծնված տղամարդը ճանաչվել է տուժող:

Նախնական տվյալներով՝ տուժողի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի միջև անձնական հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում 39-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է 31-ամյա համագյուղացուն՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն մարզի բնակիչ է՝ ծնված 1979թ.: Վերջինս ձերբակալվել է՝ համագյուղացու առողջությանը դիտավորությամբ  ծանր վնաս պատճառելու կասկածանքով:

Նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և դատավարական մի շարք գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել է դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, վերցվել են փորձանմուշներ, կատարվել հարցաքննություններ: Մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ հանցագործության գործիք հանդիսացած դանակի և միջադեպին ականատես անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP