Վայոց ձորի մարզում կրկնակի ավելացել են կոռուպցիոն հանցագործության դեպքերով հարուցված քրեական գործերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

Վայոց ձորի մարզում կրկնակի ավելացել են կոռուպցիոն հանցագործության դեպքերով հարուցված քրեական գործերը

17:07 31.07.2019

ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները:

ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով նախապատրաստվել է 18 նյութ, որոնցից 5-ով հարուցվել է  քրեական գործ, 12-ով մերժվել է քրեական գործի հարուցումը, ընդ որում, դրանցից 7-ով՝ ոչ արդարացնող հիմքով` գործուն զղջալու պատճառաբանությամբ: Այս ցուցանիշը գրեթե կրկնակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 9-ն արձանագրվել է կրթության, 2-ը՝ տեղական ինքնակառավարման ոլորտներում, իսկ 1 դեպք վերաբերվում է Վայոց ձորի մարզպետարանում աշխատող, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի  կողմից  առերևույթ հանցագործության կատարմանը:

Առերևույթ կոռուպցիոն հանցագործությունները դրսևորվել են հիմնականում պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի յուրացում կամ վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի  կողմից  ապօրինի վարձատրություն ստանալու  եղանակով:

2019թ. առաջին 6 ամիսների ընթացքում հարուցված քրեական գործերով 4 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից՝ դպրոցների 3 տնօրեն, Վայոց ձորի մարզպետարանի 1 աշխատակից: Համեմատության համար նշենք, որ 2018թ. առաջին 6 ամիսների ընթացքում հարուցված քրեական գործերով քրեական հետապնդում էր հարուցվել 1 անձի նկատմամբ:

2019թ. առաջին 6 ամիսների ընթացքում դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի 2 քրեական գործ` 2 անձի նկատմամբ, որոնցից 1-ի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում նման բնույթի քրեական գործ դատարան չէր ուղարկվել:

Պետությանը և համայնքներին վնաս պատճառելու վերաբերյալ դեպքերով նախապատրաստված նյութերով ու հարուցված քրեական գործերով նախնական արձանագրված ընդհանուր վնասը կազմել է 54.3 մլն ՀՀ դրամ գումար, որից 34.4 մլն ՀՀ դրամը` որպես պետությանը, իսկ 19.9 մլն ՀՀ դրամը` որպես համայնքներին պատճառված վնաս: Նշված վնասից նյութերի նախապատրաստման կամ նախաքննության ընթացքում հատուցվել է ընդհանուր առմամբ 42.8 մլն ՀՀ դրամ գումար: Բացի դրանից՝ Եղեգիս խոշորացված համայնքին է վերադարձվել նաև պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ապօրինի օտարված, համայնքին պատկանող 4.6 հա  հողատարածք: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել էր  համայնքին վնաս պատճառելու վերաբերյալ 1 դեպք` 2.4 մլն ՀՀ դրամի չափով, որն ամբողջությամբ վերականգնվել էր գործի նախաքննության ընթացքում, իսկ պետությանը վնաս պատճառելու դեպք չէր արձանագրվել:

2019 թվականի 6 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի շրջանակներում «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի ուժով հանցագործության պատճառների ու նպաստող պայմանների վերացման նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետին ներկայացվել է 5 միջնորդագիր, որոնց արդյունքում կիրառվել են կարգապահական տույժեր, այդ թվում դպրոցի մեկ տնօրեն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Վայոց ձորի մարզի դատախազությունը ակտիվ և ընդգրկուն աշխատանք է կատարել նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում:

Այդ գործառույթի շրջանակներում կատարվել կամ կատարվում են 4 ուսումնասիրություններ՝ որոնք ընդգրկում են ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից համայնքներում ներդրումներ կատարելու, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման վճարների գծով պարտավորությունների կատարման, շարժական գազալցակայանների տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների պահպանման, քաղաքաշինության ոլորտում անցկացված վարչական հսկողության ոլորտներ:

Դրանց արդյունքում կատարվող ուսումնասիրություններով 11 տնտեսվարող սուբյեկտների մարզի դատախազության կողմից տրվել են նախազգուշացումներ, ինչի արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քան 4.5 մլն ՀՀ դրամ գումար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP