19:59 31.07.2019
Գլոբալ տաքացման հետևանքով օդի ջերմաստիճանը Հայաստանում նորմայից բարձրացել է 1,3 աստիճանով, տեղումների քանակը նվազել է 15 տոկոսով։ Շիրակի մարզում ևս վերջին տարիներին շոգ ամառներ են լինում, սակավ տեղումներով։
Հաճելի ամռան տհաճ իրավիճակների մասին այսօր Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» խոսել են մարզի գլխավոր մասնագետները՝ օդերևութաբանը, սրտաբանը, համաճարակաբանն ու փրկարարը: Օդի ջերմաստիճանն արդեն մեկ ամիս է՝ մարզում հատում է 30 աստիճանի սահմանը։
Մարզի գլխավոր հիդրոօդերևութաբան Էդգար Գրիգորյանի խոսքերով՝ օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ Գյումրիում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1986 թվականի հուլիսին՝ 37 աստիճան։ Ըստ նրա՝ գլոբալ տաքացման հետևանքով նաև հաճախակի են դարձել վտանգավոր օդերևութաբանական երևույթները՝ ուժեղ քամիներն ու անձրևները, փոթորիկները, կարկտահարությունները։ Համեմատություն է բերում՝ անցած տարի Գյումրիում գրանցվել է կարկտահարության 6 դեպք, այս տարի մինչ այժմ՝ 8 դեպք։ Իսկ հուլիսին Շիրակի մարզում ցրտահարություն է գրանցվել՝ Աշոցքում լուսադեմին հողի մակերևույթին եղել է -2 աստիճան ցուրտ։
Շոգ եղանակը մարդկանց ինքնազգացողության վրա վատ է անդրադառնում՝ սիրտ-անոթային, քրոնիկ, նաև համաճարակային հիվանդություններն են սրվում։ Մարզի գլխավոր համաճարակաբան Արմինե Անդրյանի խոսքերով՝ որքան ջերմաստիճանը բարձրանում է, այնքան պակասում են մարդու օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ նպաստավոր պայմանները, և մարդը կարող է մինչև 4լ հեղուկ կորցնել, նաև քրտնելու միջոցով զրկվել սպիտակուցներից ու հանքային աղերից։
«Շոգ եղանակը նաև սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոններից մեկն է»,- ասում է Շիրակի մարզի գլխավոր սրտաբան Արթուր Ստեփանյանը։
Ըստ նրա՝ բարձր ջերմաստիճանի տակ ուժեղանում է օրգանիզմի ջերմատվությունն ու գոլորշացումը, առաջանում արյան խտացում և դրա պատճառով բարձրանում է արյան մակարդելիության պրոցեսը, ինչն էլ հանգեցնում է սրտի իշեմիկ հիվանդության սրացման։ Ավելացել են սրտամկանի սուր ինֆարկտի դեպքերը, նշում է սրտաբանը։ Շոգ եղանակները նաև արյան ճնշման տատանումներ են առաջացնում։
Մարզի գլխավոր համաճարակաբանը խոսեց նաև աղիքային վարակների դեպքերի ավելացման մասին։ Դրանք անցած տարվա համեմատ աճել են 1,3 անգամ։ Ինչպես ամեն տարի, այս ամառ էլ նա հորդորեց երեխաներին չլողալ բաց ջրավազաններում, ջրամբարներում ու գետակներում։ Դրանք չեն մաքրվում, աղբով են լցված, որտեղ մանրէների բազմացման համար նպաստավոր պայմաններ են առկա։ Ըստ գլխավոր համաճարակաբանի՝ իրենք նաև ջրամբարները հետազոտում են խոլերայի նկատմամբ։ Անցած տարի խոլերայի հարուցիչը հայտնաբերել են ու մարզպետարանի միջոցով արգելել լողալը։
Ամառվա տապը Շիրակի մարզում նաև հրդեհների ավելացման պատճառ է դարձել։ Մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Մարտին Մկոյանի տվյալներով՝ անցած տարվա հուլիս ամսվա համեմատ Շիրակի մարզի խոտածածկ տարածքներում հրդեհները մոտ 50 տոկոսով ավելացել են, ինչը կապված է խոտքաղի և հացքաղի հետ։
Քաղից հետո մարդիկ այրում են չոր խոտը ու կրակն առանց հսկողության թողնում, հեռանում են։ Հրդեհն էլ տարածվում է։ Ըստ Մարտին Մկոյանի՝ դեպք է եղել, որ կրակն ընդհուպ մոտեցել է մինչև անտառածածկ տարածքին և համայնքապետարանի ուժերով հազիվ են կարողացել այն մեկուսացնել, որ անտառում չտարածվի։
Մարզի խոտածածկ տարածքներում այս տարի գրանցված 31 հրդեհի բոլոր դեպքերն էլ, ըստ պատասխանատուի, տեղի են ունեցել մարդկային գործոնի պատճառով։
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...