Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարություն է տարածել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարություն է տարածել

17:10 31.07.2019

Դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը Գրիգորյանի անունից սոցցանցի իր էջում հայտարարություն է տարածել.

«Հարգելի հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացել եք, երեկ ինձ մեղադրանք է առաջադրվել, որը ես անհիմն եմ համարում ու չեմ ընդունում։ Ինձ առաջադրված մեղադրանքի ու հետապնդման մասին դեռ կարծում եմ առիթներ կլինեն արտահայտվել։ Այսօր, սակայն, ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել շուրջ 100 փաստաբաններին, ովքեր հրապարակային իրենց պատրաստակամությունն են հայտնել պաշտպանելու ինձ քրեական գործի շրջանակներում։ Հարգելի ընկերներ, ձեզնից շատերին ճանաչում եմ անձամբ մեր ընդհանուր աշխատանքի բերումով, շատերիդ չեմ ճանաչում, բայց համոզված եմ, որ բոլորդ շատ լավ գիտակցում եք, թե ինչ է իրականում կատարվում, ու ձեր քայլն ուղղված է ոչ այնքան դատավոր Դավիթ Գրիգորյանին սատարելուն, որքան մեր հայրենիքում անկախ դատական համակարգի կայացման ճանապարհին ճնշումների ու հետապնդումների բացառմանը։

Հպարտ եմ ու զգացված այն հանգամանքից, որ արդարադատության համակարգի կարևորագույն բաղկացուցիչ մասը հանդիսացող փաստաբանության ներկայացուցիչները անտարբեր չեն մնացել զարգացումներից։ Բոլորիդ միասին ու անհատապես հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը։ Խնդրելու եմ իմ պաշտպաններին ձեր պարբերաբար տեղեկացնել գործի ընթացքի մասին, հպարտությամբ կընդունեմ յուրաքանչյուրիդ ցանկացած օժանդակություն։ Հայաստանում արդարադատության կայացումն այլընտրանք չունի, ու այդ ճանապարհին միշտ կարևոր է եղել ու լինելու է փաստաբանության դերը»։

https://www.facebook.com/yervand.varosyan.5/posts/2473173776074183

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP