22:05 15.08.2019
ՈւԵՖԱ-ն հրապարակել է այն խաղացողների անունները, որոնք հավակնում են 2018-19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։ Եռյակում են «Լիվերպուլ»-ի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը, «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին և «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
Լավագույն տասնյակի մեջ են ընդգրկվել նաև հետևյալ խաղացողները.
Ալիսոն («Լիվերպուլ»),Սադիո Մանե («Լիվերպուլ»), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), Էդեն Ազար («Ռեալ»), Մատեյս դե Լիգտ («Յուվենտուս»), Ֆրենկի դե Յոնգ («Բարսելոնա»), Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի»)։
Լավագույն ֆուտբոլիստը հայտնի կդառնա օգոստոսի 29-ին Մոնակոյում կայանալիք ՈւԵՖԱ-ի միջոցառման ժամանակ։
19:20 20.06.2025
Այցելեցի Ստամբուլի Կապույտ մզկիթ. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ստամբուլի Կապույտ մզկիթ: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել էր Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի։ ...
19:14 20.06.2025
Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Բուդապեշտի վարկանիշային մրցաշարումՀուլիսի 17-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կկայանա լեգենդար հունգարացի ըմբիշներ Իմրե Պոլակի ու Վարգա Յանոշի հիշատակին նվիրված վարկանիշային մրցաշարը: Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի (UWW) պաշտոնական կայքում հրապարակվել են հավաքականների հայտացուցակները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հայտավորվել են Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ): Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին կմասնակցեն […] ...
19:10 20.06.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել է նաև նախակրթարան և հայկական դպրոցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցի շրջանակում Ստամբուլում այցելել է Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի։ Վարչապետին ուղեկցել են եկեղեցու խորհրդի ատենապետ Հրանտ Մասկաֆյանը, երկրորդ ատենապետ Մինաս Արսլանը, ինչպես նաև եկեղեցուն կից հայկական դպրոցի տնօրեն Քլոտիա Տեմիրը: Վարչապետ Փաշինյանը շրջել է եկեղեցում, կատարել մոմավառություն և ծանոթացել համայնքային կյանքի պայմաններին։ Այցի ընթացքում վարչապետը եղել է նաև նախակրթարանում […] ...
19:07 20.06.2025
Աբբաս Արաղչին ժամանել է ԺնևԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ժնև՝ իր բրիտանացի, ֆրանսիացի և գերմանացի գործընկերների հետ միջուկային էներգիայի և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ բանակցություններ վարելու նպատակով։ Եվրոպական պատվիրակության կազմում են Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Լամմին: Բանակցություններին ներկա կլինի նաև Եվրամիության արտաքին գործերի և […] ...
19:00 20.06.2025
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի հետՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 20-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մեր տարածաշրջանի անվտանգային խնդիրներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես՝ հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված գործընթացներին: Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայաստանի […] ...
18:50 20.06.2025
Վարչապետը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցումՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում: «Մոմ վառեցի Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...