Lուսային շոու, շքեղ հրավառություն, տոնական համարգ ու հազարավոր հյուրեր. ինչպես են պատրաստվում «Գյումրու օրվան» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+26.09 oC

Lուսային շոու, շքեղ հրավառություն, տոնական համարգ ու հազարավոր հյուրեր. ինչպես են պատրաստվում «Գյումրու օրվան»

23:05 24.08.2019

Քաղաքի օրվան նվիրված միջոցառումների նախապատրաստական վերջին աշխատանքներն են կատարվում Գյումրիի կենտրոնական հրապարակում, վերջին փորձերն են ընթանում մշակութային օջախներում, նաև կարգի են բերվում քաղաքի կենտրոնական այն փողոցները, որտեղ նախատեսված է տոնական միջոցառումների անցկացումը։

Կազմակերպիչները քաղաք այցելող հյուրերին, զբոսաշրջիկներին խոստանում են տպավորիչ, գյումրվա համ ու հոտով համեմված   մշակութային միջոցառումներ, որոնցում ընդգրկված են Գյումրիի մշակութային բոլոր կառույցներն ու երաժշտական համույթները։

Սայաթ-Նովա փողոցի երթևեկությունը ժամանակ առ ժամանակ դադարեցվում է։ Քաղաքի տոնին ընդառաջ կենտրոնական հատվածներում փողոցաշինության տեմպերն են փոխել: Ասֆալտապատման ու մայթերի բարեկարգման վերջին աշխատանքներն են արվում:
Քաղաքի տոնի հիմնական միջոցառումների մեկնարկն էլ կտրվի քաղաքի պատմական միջուկի՝ արդեն հիմնանորոգված Շիրազի փողոցից: Մշակութային միջոցառումներից առաջ տոնական տրամադրություն են փորձում հաղորդել փողոցի բնակիչները։
«Պատրաստվում ենք վաղվա տոնին, մենք մեր ուժերով ինչքան կարող ենք, գեղեցկացնում ենք մեր փողոցը, մեր քաղաքը, որ հյուրերին լավ դիմավորենք»,-բարձր տրամադրությամբ ասում էր պատուհաններին տեղադրված ծաղիկները ջրող գյումրեցի կինը:

Քաղաքը շատ հյուրեր է ունենալու, բացի պաշտոնական պատվիրակություններից: Բոլորին կդիմավորեն Շիրազի հուշատուն- թանգարանի բակում: Սառը ջուր ծախող տղան՝ 17-ամյա Տարոնը, մարմնավորում է Շիրազի երիտասարդ տարիները․ վաղը հյուրերին կպատմի  գյումրեցի բանաստեղծի մասին: Այսպիսի միջոցառումներ կլինեն բոլոր թանգարաններում, որտեղ հյուրերի հետ կխոսեն գյումրեցի վարպետները։

Վարպետների քաղաքի առանձնահատկությունները լիովին կներկայացվի տարբեր միջոցառումներով: Այս տարի քաղաքի օրվա խորագիրն էլ է այդպիսին՝ «Վարպետների քաղաք»:
«Քանի որ իսկապես վարպետների քաղաք է Գյումրի, որոշեցինք այս տարի տոնի գաղափարախոսությունը կառուցել վարպետների հանգամանքի և այն կարևոր նշանակության վրա, որն ունի այս քաղաքը»,-նշել է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդական հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:
Խորագրից բացի, պատրաստված են կրծքանշաններ ու գյումրվա գույներով, արվեստներն ու արհեստներին բնորոշ զարդանախշերով  խորհրդանշաններ։ Միջոցառման մասնակից 150 կամավորները հյուրերին կուղեկցեն այն վայրեր, որտեղ նախատեսված են   միջոցառումները, բոլորը կրելու են գյումրեցի մեծերի դիմանկարներով շապիկներ։
Քաղաքի տարբեր թաղամասերում ու զբոսայգիներում կազմակերպված միջոցառումները ժամը 17-ից կտեղափոխվեն կենտրոնական հրապարակ, որտեղ ավարտին են մոտենում բեմի ու լուսաձայնային սարքավորումների տեղադրման աշխատանքները։
«Մեզ մնացել է LED էկրանների տեղադրման աշխատանքները կատարել, ի դեպ, LED-երն առաջին անգամ են կիրառվելու Գյումրիի բեմում: Այս անգամ նույնիսկ բեմը նախատեսվածից մեծ է ստացվել, դա նրանից է, որ շատ լավ համերգ է լինելու»,-մանրամասներ է ներկայացրել հնչյունային ռեժիսոր Արմեն Մանուկյանը։

Մինչ գլխավոր համերգը, հրապարակում ելույթ կունենան երիտասարդական խմբերը, կհնչի ռոք, էստրադային ու ժամանակակից երաժշտություն՝ տարբեր նախասիրություններ ունեցողների համար: Իսկ տոնական մեծ համերգը բաղկացած կլինի երեք մասից: Տոնական համերգը կբացվի Գյումրիի ժողգործիքների պետական նվագախմբի և վաստակավոր արտիստ Նունե Եսայանի համատեղ ելույթով: Կհնչեն  շիրակյան աշուղների ու կոմպոզիտորների ստեղծագործությունները, նաև ազգային մեներգերն ու խմբերգերը: Մի քանի օր է՝ համատեղ փորձեր են ընթանում:

«Տարիների փորձ ունի նվագախումբը ու շատ պրոֆեսիոնալ է։ Երբ գալիս էի Գյումրի, մտածում էի՝ ես ինչպե՞ս իրենց հետ միասին էդ փունջը կկազմեմ, բայց շատ գեղեցիկ ստացեց ամեն ինչ, վարդի փունջն արդեն կազմվել է, և այդ օրը բույրը կտարածվի հրապարակում ՝ համերգի ժամանակ», – իր տպավորություններով է կիսվել երգչուհի Նունե Եսայանը։

Ժողգործիքների փորձասենյակում հայկական ազգային երգերը լսելու էր եկել նաև Ֆրանսիայից Գյումրի ժամանած զբոսաշրջիկների մի  խումբ: Վաղը նրանք ներկա են լինելու քաղաքի տոնին:

«Մենք եկել ենք Ֆրանսիայի մերձծովյա շրջաններից, ցանկացանք տեսնել նաև Գյումրին ու լսել ձեր ազգային երաժշտությունը, ֆոլկլոր ժանրի այսպիսի կատարում մենք դեռ չէինք լսել, շատ տպավորված ենք»,-իր տպավորություններով է կիսվել Բերնար Ալեն։

«Մի քանի օր է, որ մենք Հայաստանում ենք՝ հանրահայտ Շառլ Ազնավուրի երկրում, ավելի մոտիկից լսեցինք նրա ազգին բնորոշ  ժողովրդական երաժշտությունը, ամեն ինչ շատ գեղեցիկ էր»,- ասում է Ժակլին Ղադիշեվսկին։

Համերգային երեկոյի ժամանակ լուսային շոուն ևս ապահովված կլինի: Քաղաքի օրվա տոնական երեկոն կավարտվի շքեղ հրավառությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները․ Ուսիկ

22:12 11.08.2025

Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները․ Ուսիկ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը խոստովանել է, որ սիրողական կարիերայի ժամանակ փորձել է մենամարտել Նասիմ Համեդի ոճով։ Այս մասին հաղորդում է SecondsOut Boxing News-ը։ «Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները։ Բայց դրա պատճառով մարզասրահում անընդհատ ճնշում կար, քանի որ ինձ թույլ չէին տալիս դա անել։ Մարզիչներն […] ...

SHANTNEWS

22:00 11.08.2025

SHANTNEWS

Կամչատկայում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

21:44 11.08.2025

Կամչատկայում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 41.5 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 347 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: ...

«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ Կարպով

21:28 11.08.2025

«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ Կարպով

Անգլիական «Սաութհեմփթոնը» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար 12 միլիոն եվրո է առաջարկել ռուսական «Կրասնոդարին»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Ռուսաստանի չեմպիոնն իր ավագի համար պաշտոնական առաջարկն արդեն ստացել է և այժմ քննարկում է: Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:19 11.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կորյունի փ. 5 շենք, Կորյունի նրբ․ 4, 6, 6/1 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10:00-16:00 Նոր Արեշ թաղ. 44, 46, 50 փողոցների առանձնատներ և ոչ […] ...

Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծվելիք քաղաքական և տնտեսական աննախադեպ հնարավորությունների շուրջ

21:11 11.08.2025

Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծվելիք քաղաքական և տնտեսական աննախադեպ հնարավորությունների շուրջ

Օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ի համաձայնություններին, ի թիվս մյուսների՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ որպես գործընթացում այս պահին կարևորագույն հանգրվան: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, […] ...

BACK_TO_TOP