13:37 26.08.2019
ՀՀ. ԱՆ. Առողջապահության ազգային ինստիտուտում Ուռուցքաբանության ամբիոն է բացվել։ Ամբիոնի վարիչ է նշանակվել բժիշկ-ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը։
«Ուռուցքային գոյացությունները, հանդիսանալով առավել հաճախ հանդիպող հիվանդություններից, միաժամանակ ցուցաբերում են հիվանդացության աճի շարունակական պատկեր ամբողջ աշխարհում՝ միջինում ավելացնելով նոր գրանցվող դեպքերի քանակը 1,5-4.0%։
Միաժամանակ ողջ աշխարհում շարունակական բնույթ են կրում այս հիվանդությունների բուժման և կանխարգելման նորագույն մեթոդների մշակումն ու ներդրումը, ինչն իր հերթին պարտադրում է այս ոլորտի մասնագետների շարունակական և անընդմեջ կրթություն և վերապատրաստում։ Բնականաբար, նման անհրաժեշտություն կա նաև ՀՀ-ում, որտեղ մասնագիտական գիտելիքների արդիականացմանը զուգահեռ ունենք բժիշկ-ուռուցքաբանների անհրաժեշտություն։ Մասնավորապես, առողջության պահպանման առաջնային օղակներում ուռուցքաբան մասնագետներին մեծամասամբ փոխարինում են ընտանեկան բժիշկները։ Միաժամանակ, հաշվի առնելով ուռուցքային հիվանդությունների շարունակական աճը, անհրաժեշտություն է առաջանում այս պաթոլոգիայով զբաղվող նոր բժշկական միավորների ստեղծումը, ինչը կարող է իրականություն դառնալ միայն համապատասխան մասնագետների առկայության պարագայում։ Խոսքը տվյալ պարագայում վերաբերում է ինչպես վիրաբուժական, այնպես էլ քիմիաթերապևտիկ և ճառագայթային բուժման մեթոդներին։ Նորաստեղծ ուռուցքաբանության ամբիոնը իր կառուցվածքով և գաղափարախոսությամբ պետք է ծառայի վերը նշված խնդիրների լուծմանը՝ ապահովելով որակյալ բժիշկ-ուռուցքաբանների համակողմանի կրթությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
Ամբիոնը դեռ նոր է ձևավորվում, բայց արդեն իսկ ունենք նախնական պայմանավորվածություններ, որ լավագույն օրդինատորները մեզ մոտ կստանան կրթական դրամաշնորհներ, ուսուցման որոշակի հատվածը կանցնեն արտերկրի կենտրոններում, ինչպես նաև հնարավոր է կնքվեն նախնական պայմանագրեր՝ ուսուցումն ավարտելուց հետո աշխատանքի ապահովման հարցով՝ մեր լավագույն կենտրոններում: Անելու ենք ամեն բան՝ ապահովելու համար ժամանակակից գիտելիքներով և մոտիվացված երիտասարդ բժիշկների սերունդ ստեղծելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ. ԱՆ. Առողջապահության ազգային ինստիտուտի Ուռուցքաբանության ամբիոնում հավաքվել են հայտնի մասնագետներ.
15:30 26.07.2025
Անդրեա Պիռլոն՝ «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ46-ամյա իտալացի Անդրեա Պիռլոն նշանակվել է «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ««Դուբայ Յունայթեդի» ֆուտբոլային ակումբն ուրախ է պաշտոնապես հայտարարել Անդրեա Պիռլոյի նշանակման մասին՝ որպես առաջին թիմի նոր գլխավոր մարզիչ։ Աշխարհի 2006թ. առաջնության հաղթող և իր սերնդի ամենահայտնի կիսապաշտպաններից Պիռլոն իր հետ բերում է յուրահատուկ և արժեքավոր մարզչական փորձ, որը […] ...
15:14 26.07.2025
Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ հուլիսի 26-ին՝ ժամը 13։40-ից, վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ ...
14:53 26.07.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հուլիսի 26-ին և 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ […] ...
14:42 26.07.2025
Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետՀունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 714 հազար 586 աշխատատեղ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սիրում եմ քեզ՝ Հայաստանի Հանրապետության աշխատող, արդյունք ստեղծող, պետությունդ շենացնող ժողովուրդ»,-գրել է վարչապետը: ...
14:30 26.07.2025
Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճԿրթական նոր մոտեցումներ նոր ուսումնական տարում: Վերջին երեք տարիները կրթական գրեթե բոլոր օղակներում աչքի ընկան ակտիվ փոփոխություններով: Հանրակրթության ոլորտում սկսեցին կիրառվել նոր չափորոշիչներ: Այժմ էլ ընթացքի մեջ է կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը: Փոփոխություններ են տեղի ունենում միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներում: Գրեթե բոլոր դեպքերում դրանք ակտիվ քննարկումների ու տարաձայնությունների տեղիք տվեցին: Ուստի որքանով են […] ...