18:40 26.08.2019
Բրիտանացի զույգը մետաղորսիչով հայտնաբերել է Բրիտանիայի պատմության մեջ ամենաթանկարժեք գանձերի պահուստներից մեկը: Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ Ադամ Սթեյփլզը և Լիզա Գրեյսը 1000 տարվա հնություն ունեցող գրեթե 2600 մետաղադրամ են գտել: Մետաղադրամների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 5 մլն ֆունտ ստեռլինգ:
2571 արծաթե մետաղադրամների շարքում կան Հարոլդ II թագավորի օրոք հատված մետաղադրամներ՝ Անգլոսաքսոնյան ժամանակաշրջանի ավարտից, և Վիլհելմ Նվաճողի օրոք հատված մետաղադրամներ՝ 1066թ. նորմանդական նվաճմանը հաջորդող ժամանակաշրջանից:
Մետաղադրամներից շատերը լավ վիճակում են. դրանցից յուրաքանչյուրը գնահատվում է 1000-ից 5000 ֆունտ սթեռլինգ: Մասնագետների պնդմամբ՝ ժամանակին այդ մետաղադրամները բավական մեծ գումար են կազմել և պատկանել են շատ կարևոր, հարուստ մարդու, որը դրանք, ամենայն հավանականությամբ, թաղել է ապահովության համար:
Քանի որ Հարոլդ արքայի թագավորությունն ընդամենը 9 ամիս է տևել, այդ ժամանակաշրջանի մետաղադրամները բավականին հազվագյուտ են:
Բրիտանացի զույգը մետաղադրամները գտել է հունվարին, չմշակված դաշտում մետաղորսիչով որոնումներ կատարելիս: Զույգը մետաղադրամները փոխանցել է Լոնդոնում Բրիտանական թանգարանին, որտեղ էլ դրանք ուսումնասիրել են վերջին ամիսների ընթացքում:
Եթե գտածոն որակվի որպես գանձ, ապա թանգարանը ստիպված կլինի Սթեյպլզին և Գրեյսին տալ մետաղադրամների ողջ արժեքը, ինչը նրանց անմիջապես միլիոնատեր կդարձնի: Հողի սեփականատերը նույնպես կստանա գումարի 50 տոկոսը:
Եթե մետաղադրամները բավական կարևոր չլինեն թանգարանի համար, ապա դրանք կվերադարձնեն բրիտանացի զույգին: Այդ դեպքում նրանք կկարողանան վաճառել մետաղադրամները:
16:32 17.07.2025
Ալեն Սիմոնյանը Ջոն Գալագերի հետ քննարկել է երկկողմ օրակարգին առնչվող հարցերՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Շնորհակալություն հայտնելով դեսպանին Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ կապերի զարգացման հարցում ցուցաբերած նշանակալի ավանդի համար` Ալեն Սիմոնյանը հաջողություններ է ցանկացել վերջինիս իր հետագա գործունեության մեջ: Դեսպան Գալագերը, իր հերթին, […] ...
16:28 17.07.2025
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանինՀուլիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին համատեղ աշխատանքի, ինչպես նաև պաշտպանության բնագավառում ՀՀ ու ՄԹ համագործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումների համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ՄԹ գործակցությանը և միջազգային ու տարածաշրջանային […] ...
16:24 17.07.2025
Կրթությունն է մեր ռազմավարությունը բոլոր հարցերում և բոլոր ոլորտներում. վարչապետԿառավարության որոշմամբ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կկատարվի վերաբաշխում 3,408,199.8 հազար դրամի չափով՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի պատշաճ կատարման, ինչպես նաև դպրոցների Արագ արձագանքման ֆոնդի համալրման նպատակով։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերաբաշխվող գումարից շուրջ 2 […] ...
16:11 17.07.2025
Թևանյանը և Անդրեասյանը մեկնարկել են հաղթանակովԲուդապեշտում մեկնարկած վարկանիշային մրցաշարում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ, Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ) դուրս են եկել քառորդ եզրափակիչ։ Թևանյանը 1/8 եզրափակչում 6-0 հաշվով հաղթել է Կշիշտով Պյենկովսկիին (Լեհաստան), իսկ Անդրեասյանը որակավորման փուլում 6-1 հաշվով առավելության է հասել Ղազախստանը ներկայացնող Եգոր Անգուչինի դեմ գոտեմարտում։ ...
16:06 17.07.2025
Ապօրինի զենք-զինամթերքի հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքների հերթական արդյունքըՇարունակվում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 14-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գավառ համայնքի աղբանոց տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել նշված տարածքում: Հայտնաբերվել […] ...
16:00 17.07.2025
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ԲԿ՝ կալանավորված և այնտեղ տեղափոխված Լիանա Հարությունյանին և նրա երեխային տեսակցելու նպատակովՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 15-ին այց են իրականացրել բժշկական կենտրոն՝ կալանավորված և այնտեղ տեղափոխված Լիանա Հարությունյանին և նրա երեխային տեսակցելու նպատակով։ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ մասնագիտությամբ բժիշկն ու հոգեբանը, առանձնազրույց են ունեցել Լիանա Հարությունյանի և բժշկական անձնակազմի հետ։ Հանդիպման մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման՝ ելնելով անձնական տվյալների պաշտպանության […] ...