18:50 28.08.2019
Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում: Լուսանկարչական սրահներից մեկը շիրմաքարերի նկարների գովազդում օգտագործել է կենդանի մարդու լուսանկար: 25-ամյա Եկատերինա Կոլբասինայի շիրմաքարի լուսանկարն առաջինը հայտնաբերել է նրա քույրը: Լուսանկարչական սրահի աշխատակիցները զարմացել են, որ Եկատերինան ողջ է, բայց անմիջապես հանել են նրա նկարը գովազդից:
Եկատերինան նշել է, որ 2011 թվականին է այցելել այս լուսանկարչական սրահ` ուսանողական փաստաթղթերի համար լուսանկարվելու: Փաստորեն, լուսանկարը մնացել է սրահի բազայում և 8 տարի անց օգտագործվել շիրմաքարի լուսանկարների գովազդում: Եկատերինան նաև հայտնել է, որ այդ լուսանկարը հասանելի չի եղել ոչ մի սոցիալական ցանցում, այլ պահվել է միայն իր մոտ:
Եկատերինան որոշել է դատական հայց ներկայացնել և որպես բարոյական փոխհատուցում պահանջել է 500 հազար ռուբլի: Աղջկան զայրացրել է հատկապես այն, որ գովազդային հոլովակի նկարում նշված է եղել նաև իր մահվան տարեթիվը:
Լուսանկարչական սրահի տնօրենը համաձայն չէ մեղադրանքի հետ և նշել է, որ նկարներն իրենց անվճար մատակարարում է մի ընկերություն և ինքը չգիտի, թե որտեղից են այդ նկարները:
17:08 17.07.2025
Արման Ծառուկյանը ստանում է այն, ինչին արժանի է․ Էդի ԱլվարեսUFC-ի նախկին չեմպիոն Էդի Ալվարեսը հայտարարել է, որ Արման Ծառուկյանը ստանում է այն, ինչին արժանի է: «Ջասթինն ամեն անգամ շոու է ցուցադրում և մեկը մյուսի հետևից հաղթում է էլիտար թեթևքաշայիններին։ Գեյջին ամենատպավորիչ մարտիկներից է։ Եթե դու երկրպագու ես, ոչ թե մարտիկ, նրան դիտելը հաճույք է։ Նույնիսկ երբ նա պարտվում է, հիանալի տեսք ունի։ Ինչ վերաբերում […] ...
17:03 17.07.2025
ՏԿԵ նախարարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրելՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՀՀ մարզպետերի, ՏԿԵՆ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Քննարկվել են ընթացիկ տարում մարզերում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև պլանավորվել են 2026 թվականին նախատեսվող ճանապարհաշինական աշխատանքները։ Նախարարը հանձնարարել է 2026 թվականին պլանավորվող բոլոր մրցույթները հայտարարել նախապես` 2025 թվականի ընթացքում, որպեսզի 2026-ին, բարենպաստ […] ...
16:56 17.07.2025
Իջևանի համայնքային ոստիկանները «Սպիտակ ջուր» կոչվող տարածքում զենք-զինամթերք են հայտնաբերելՀուլիսի 14-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Իջևան համայնքի «Սպիտակ ջուր» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողել։ Իջևանի համայնքային ոստիկանները նշված տարածքում հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի հրացան, «ՌԳԴ» տիպի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի 73 փամփուշտ։ «Հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Հիշեցնենք՝ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում: Ծանուցում. Ենթադրյալ […] ...
16:48 17.07.2025
Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի պաշտոնիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Ռոմանոս Պետրոսյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։ 2. Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանին»,-ասվում է որոշման մեջ։ ...
16:38 17.07.2025
Արդյո՞ք «Ռեալ Սոսյեդադը» պլանավորում է գալիք մրցաշրջանում վարձակալության ուղարկել Արսեն Զախարյանին«Նա 100 տոկոսով «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ է»,- ՌԻԱ Նովոստի-ի՝ արդյոք «Ռեալ Սոսյեդադը» պլանավորո՞ւմ է գալիք մրցաշրջանում վարձակալության ուղարկել Արսեն Զախարյանին հարցին պատասխանել են բասկյան ակումբից: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Արսեն Զախարյանը ստամոքսաաղիքաբորբ ունի, ինչի հետևանքով բաց է թողել «Ռեալ Սոսյեդադի» մի քանի մարզում: «Մկանային ցավերն անցյալում են, բայց նախորդ շաբաթ Արսենը վարակվել էր […] ...
16:32 17.07.2025
Ալեն Սիմոնյանը Ջոն Գալագերի հետ քննարկել է երկկողմ օրակարգին առնչվող հարցերՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Շնորհակալություն հայտնելով դեսպանին Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ կապերի զարգացման հարցում ցուցաբերած նշանակալի ավանդի համար` Ալեն Սիմոնյանը հաջողություններ է ցանկացել վերջինիս իր հետագա գործունեության մեջ: Դեսպան Գալագերը, իր հերթին, […] ...