Մահացել Է ջազային երգչուհի Նենսի Հոլոուեյը. AFP – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+26.09 oC

Մահացել Է ջազային երգչուհի Նենսի Հոլոուեյը. AFP

13:10 29.08.2019

Փարիզում 86 տարեկան հասակում մահացել է երգչուհի Նենսի Հոլոուեյը (Բրաունը), որը 1960-ական թվականներին հռչակվեց ջազ, փոփ և սոուլ ոճի ելույթներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով նրա մերձավորներին:

«Նենսի Հոլոուեյն օգոստոսի 28-ի առավոտյան մահացել է իր տանը: Նա բեմը լքել Է 2008 թվականին առողջական խնդիրների պատճառով»,- մեջբերում է գործակալությունը նրա խնամակալ Քրիստոֆ Մուտիի խոսքը:

Բրաունը ծնվել է 1932 թվականին Քլիվլենդում և աշխատել է պարուհի, սակայն 1960 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ սկսել է երաժշտական կարիերան: Նրա ամենահաջող սինգլն է դարձել T՚en va pas comme a (1963 թվական) երգը:

Ընդամենը 1963-ից մինչև 1982 թվականը նա ձայնագրել է հինգ ժողովածու, ինչպես նաև նկարահանվել է ինը ֆիլմում: Վերջին հյուրախաղերն անցկացրել է 2006 թվականից մինչև 2007 թվականը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գուստավո Պետրո. Կոլումբիան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ի հետ գլոբալ գործընկերությունից

09:40 17.07.2025

Գուստավո Պետրո. Կոլումբիան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ի հետ գլոբալ գործընկերությունից

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ ցանկանում է, որ իր երկիրը հրաժարվի ՆԱՏՕ-ի հետ գլոբալ գործընկերությունից։ «Մենք պետք է դուրս գանք ՆԱՏՕ-ից։ Այլ ճանապարհ չկա», – ասել է նա հուլիսի 15-16-ը Բոգոտայում կայացած Գազայի հարցով արտակարգ համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ Պետրոն կարծում է, որ Կոլումբիան պետք է դառնա «մեկ այլ ռազմական դաշինքի» անդամ, քանի […] ...

Գերագույն ռադան կնշանակի Ուկրաինայի վարչապետին և կառավարությանը

09:30 17.07.2025

Գերագույն ռադան կնշանակի Ուկրաինայի վարչապետին և կառավարությանը

Ուկրաինայի Գերագույն ռադան ուրբաթ օրը կայանալիք նիստում կքվեարկի երկրի վարչապետի պաշտոնում առաջարկված Յուլիա Սվիրիդենկոյի թեկնածության վերաբերյալ, ինչպես նաև կհաստատի նոր կառավարության անդամներին։ Ուկրաինայում նախարարների կաբինետը փոխվում է հինգ տարվա ընթացքում առաջին անգամ, չնայած առանձին նախարարների հրաժարականներն ու նշանակումները կանոնավոր երևույթներ են եղել։ Սվիրիդենկոն նախկինում զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ Պաշտոնապես նրան առաջարկել էր […] ...

Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

09:25 17.07.2025

Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

Թուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով խստորեն դատապարտում է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա և հայտարարում է Սիրիայի ժողովրդի աջակցության մասին։ «Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք Իսրայելի կողմից Սիրիայի, այդ թվում՝ Դամասկոսի վրա կատարված նողկալի հարձակումները։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը սիրիացի ժողովրդին։ Իսրայելը, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, բացահայտորեն խախտում է […] ...

Sky․ Սիրիայի անցումային կառավարության ուժերը դուրս են բերում զինյալներին Աս-Սուվեյդայից

09:20 17.07.2025

Sky․ Սիրիայի անցումային կառավարության ուժերը դուրս են բերում զինյալներին Աս-Սուվեյդայից

Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերը սկսել են իրենց մարտիկներին դուրս բերել երկրի հարավում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոն Աս-Սուվեյդա քաղաքից։ Այս մասին Sky News Arabia-ին հայտնել է Սիրիայի ռազմական գերատեսչության աղբյուրը։ «Զորքերը լքում են Աս-Սուվեյդան՝ համաձայն ձեռք բերված հրադադարի համաձայնագրի, և ոստիկանական ուժերը վերահսկողություն կհաստատեն քաղաքի նկատմամբ», – ասել է նա։ Աղբյուրի […] ...

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը Քիշնևում մասնակցել է տարածաշրջանային համաժողովի

09:18 17.07.2025

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը Քիշնևում մասնակցել է տարածաշրջանային համաժողովի

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Վանուհի Կարապետյանը հուլիսի 8-10-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մասնակցել է «Զինված ուժերում մարդու իրավունքները. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով տարածաշրջանային համաժողովին: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այն կազմակերպվել էր Անվտանգության ոլորտի ժնևյան կառավարման կենտրոնի (DCAF) և Գործընկերություն հանուն խաղաղության կոնսորցիումի (PfPC) համագործակցության շրջանակներում։ Համաժողովի նպատակն էր խթանել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն […] ...

Տեղի է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կազմակերպած հարակից միջոցառումը

09:15 17.07.2025

Տեղի է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կազմակերպած հարակից միջոցառումը

Հուլիսի 16-ին ՄԱԿ բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կամզակերպված հարակից միջոցառումը՝ «Կենսաբազմազանության պահպանումը որպես կայուն զարգացման ապահովման միջոց» խորագրով։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։ «Հարակից միջոցառմանը քննարկվել է կենսաբազմազանության և կայուն զարգացման միջև կենսական կապն ու փոխլրացնող բնույթը, ներկայացվել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի և […] ...

BACK_TO_TOP