«Էլարդ»-ը դրսևորեց իրեն որպես բավական բարձր պրոֆեսիոնալներով համալրված կազմակերպություն. Գարեգին Միսկարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

«Էլարդ»-ը դրսևորեց իրեն որպես բավական բարձր պրոֆեսիոնալներով համալրված կազմակերպություն. Գարեգին Միսկարյան

14:45 30.08.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Էլարդ» ընկերության ներկայացուցիչների հետ երեկ կազմակերպված տեսակապին:

«Նայեցի կառավարության կազմակերպած ուղիղ միացման տեսագրությունը։ Ողջունելի է այն, որ վարչապետը ականջալուր եղավ հանրության որոշ ներկայացուցիչների կողմից բարձրացված արդարացի առաջարկին և, խնդրին օբյեկտիվ մոտեցման պատրաստակամությունը ևս մեկ անգամ ապացուցելով, համաձայնեց կազմակերպել վերոնշյալ երկխոսությունը` անձամբ լսելու համար «Էլարդ»-ից այն մասին, թե ինչ է գրված չարչրկվող եզրակացության մեջ, այլ ոչ թե լսել Իվանյանի միջնորդավորված «հիմնավորումները» հանքի շահագործմանը դրական կողմերի մասին։

Բազմաթիվ են այս տեսագրությունից բխող խնդիրներն ու հարցադրումները, բայց հիմա դրան չեմ անդրադառնա, կցանկանամ խոսել մի դրական երևույթի մասին.

Այս ամբողջ մանիպուլյացիաների ու անպատասխանատվության թոհուբոհում պետք է արձանագրել, որ ի ուրախություն մեզ «Էլարդ»-ը դրսևորեց իրեն որպես բավական բարձր պրոֆեսիոնալներով համալրված կազմակերպություն։ Սա թերևս այն շրջադարձային, կարևոր ելակետն է, որ թույլ կտա մեզ լուծել «Լիդիան»-ի հետ կապված այս թնջուկը առանց ներքաղաքական, ներպետական շոշափելի ցնցումների, համերաշխության և համախոհության մթնոլորտում։

Բարին ընդ բոլորիս։
Ամուլսարը սար է մնալու»,- գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ Պերես

21:08 04.07.2025

Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ Պերես

Մադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...

BACK_TO_TOP