Այն, որ դու կարող ես գոհունակություն ապրել քո ունեցած անցյալի ուղղությամբ, ավերիչ դեր կարող է ունենալ. Մանսուրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Այն, որ դու կարող ես գոհունակություն ապրել քո ունեցած անցյալի ուղղությամբ, ավերիչ դեր կարող է ունենալ. Մանսուրյան

16:25 30.08.2019

«Ինքնախաբեության զգացումին չպետք է տրվել: Այն, որ դու կարող ես գոհունակություն ապրել քո ունեցած անցյալի ուղղությամբ, իհարկե, կարծում եմ, որ ավերիչ դեր կարող է ունենալ՝ ինքնագոհության բերելով մարդուն, որը խաբուսիկ զգացում է մեծ մասամբ: Ես այդ երևույթին հետևում եմ, թե ինչ է անում տարիքը պատմությանը հայտնի մեծերի հետ:  Մեծեր կան, որոնք իրենց գլուխգործոցները 80-ից հետո են ստեղծել: Որպեսզի որևէ համեմատության եզր չգոյանա, չեմ տալիս այդ անունները, բայց դրանք կան, հայտնի մեծ անուններ են, որոնք 80-ից հետո ստեղծել են գլուխգործոցներ: Ես այդ մարդկանց առջև խոնարհվում եմ»,- այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում ասել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե կան արվեստագետներ, որոնք շուտ են սպառվում:

Նրա խոսքերով՝ պետք է երբեմն կարողանալ քո առջև խնդիր դնել վերանորոգվելու, նորից պեղելու քո մեջ արժեքներ: Ըստ նրա՝ առհասարակ պետք է անվերջ սովորել բոլոր կողմերից, դրսից, քո հակառակորդից, այսպես կոչված, գաղափարախոսական հակառակորդից:

«Բոլոր կողմերից պետք է տուն բերել բաներ, որոնք քեզ պետք է սնուցեն, քո ներշնչանքը պետք է դառնան: Ես, օրինակի համար, 52 թվականին ծնված մի տիկնոջ եմ հայտնաբերել, ֆինն կոմպոզիտոր է: Ես հաճախ եմ լսում նրա գործերը, և ինքն ինձ բացատրում է, թե ինչ բան է պոստմոդեռնիզմը երաժշտության մեջ, այնքան վառ արտահայտված է դա: Օրինակ` կառաջարկեի, որ մենք իր երաժշտությունը լսեինք»,- ասել է Մանսուրյանը:

Նա պատմել է, որ երբեմն երբ հոգնած է լինում, պառկել է ուզում, մի քիչ էլ աչքերը փակ են, սկսում է մտքի աշխատանքը: Հենց ֆրազները հասունանում են և պահանջում են վերաբերմունք, արթնանում է և, ըստ մաեստրոյի, չի կարող պառկած մնալ:

«Չգիտեմ՝ ինչ է դա: Առհասարակ երաժշտություն ստեղծելու, գեղեցիկի հետ ապրելու առեղծվածները շատ մեծ են: Ի՞նչ է արվեստագետը: Այսօրվա իրադրության մեջ բոլոր ռացիոնալ գիտությունների ճգնաժամի մասին է խոսվում, բայց արվեստի այս ուժը, գեղեցիկի ուժը կասկածի տակ դնելու հարց չի գոյանում և մարդու այս տեսակն ամբողջ այդ համակարգից դուրս է դիտվում, թեև նա էլ է ենթարկվում ժամանակի հարկադրանքներին»,- նկատել է կոմպոզիտորը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ Պերես

21:08 04.07.2025

Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ Պերես

Մադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...

BACK_TO_TOP