Մինասի գույներով միջազգային պլեներ՝ Շիրակի մարզում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+26.09 oC

Մինասի գույներով միջազգային պլեներ՝ Շիրակի մարզում

18:00 31.08.2019

Շիրակի մարզի Թորոսգյուղում անցկացվում է «Մինասի գույները» խորագրով երիտասարդական, նկարչական միջազգային ամենամյա պլեները։ Եռօրյա մշակութային փառատոնն անցկացվում է արդեն ութերորդ անգամ։ Պլեների մասնակիցները բուհերի, քոլեջների և արհեստագործական ուսումնարանների գեղանկարչական բաժինների 16-30 տարեկան ուսանողներն են, ինչպես նաև  անհատ նկարիչները: Նրանք Շիրակի մարզ են եկել հանրապետության տարբեր բնակավայրերից, նաև Ջավախքից ու արտերկրից: Գեղանկարիչները բնապատկերներ ստեղծում են հենց բնության գրկում:

Մինասի գույներով ստեղծագործելու ցանկությունը Ֆրանսիայի Նանտ քաղաքից Շիրակ է բերել երիտասարդ գեղանկարչուհի  Տաթև Տոնոյանին: 6 տարեկան է եղել, երբ Հայաստանից տեղափոխվել են Ֆրանսիա: 21 տարի է՝ արդեն այդ երկրի քաղաքացի է, իսկ ստեղծագործական մոտեցումները միայն հայկական են: Նկարում է միայն թանաքով, բայց հայրենի բնության գույներն ու գեղեցկությունը, Մինասի գույներն իր ներկապնակում ունենալու ցանկություն են տվել:

«Մինասի գույները գիտեմ, իր նկարներն ինձ շատ են դուր գալիս, իր մոտ ամենաշատն ինձ դուր է գալիս այն, որ շողքերը կապույտ են, ու ինձ թվում է՝ դա ուրիշ, խորը իմաստ ունի»,-ասում է Ֆրանսիայից Շիրակի մարզ եկած նկարչուհի Տաթևը։

Մինասի գեղանկարչական աշխատանքների ու որմնանկարների պատմությունն ամբողջությամբ ուսումնասիրել է: Հիմա Հայաստանում գտնվելն այդ ամենն իր աչքերով տեսնելու մեծ առիթ է: Մինասի վառ կարմիրը, կապույտն ու այրող դեղինը պլեների մյուս մասնակիցներին ևս գերել են: Այս 3 օրերին բնության գրկում ստեղծագործելու հնարավորությունը համախմբել է բոլորին:

«Այսպես ասած, մինասական կարմիրն եմ սիրում, սարերը, դեզերը, ընդհանուր էն կոլորիտը հայկական միշտ լավ է պատկերել, ոնց որ հողից ծնված նկարիչ լինի»,-ասում է Կոտայքի մարզի ներկայացուցիչ Վահե Բաղումյանը:
«Գույների նկարիչ է, նրա գույներն առանձնանում են տիպիկ հայկականությամբ։ Դիտելով Մինասի գույները՝ դու քեզ զգում ես  կատարյալ հայ, ազգային մշակույթի հետևորդ»,-նշում է Լոռու մարզի ներկայացուցիչ Սենիկ Մանուկյանը։
45 նկարիչներից ոմանք թղթից ու կտավից բացի, Մինասի գույներով, ստեղծագործական երևակայությունները պատկերում էին  Թորոսգյուղի ձորակներից հավաքած քարերի, գյումրվա ֆռիկների ու նաև ապակու վրա։
«Նկարում եմ քարերի վրա, բնական ջարդվածքներով, կտրվածքներով քարերի վրա, ցույց ենք տալիս ջրի հոսքը Մինասի գույներով»,- տարածքից գտնված քարերը ցույց տալով՝ ասում է Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչ Արման Սերգոյանը։

Ստեղծագործական երեք օրերը մասնակիցները համատեղում են նաև վարպետության դասերով: Արվեստաբանները, մարզի ճանաչված գեղանկարիչները պատմում են, ներկայացնում են Մինաս Ավետիսյանի կյանքի ու ստեղծագործության  մանրամասները: Վարպետության դասերն ընդմիջել են կիթառի կատարումներով:

Մինասի գույներով նկարելուց բացի, ավելի կրեատիվ ստեղծագործական մոտեցում ունեցողներին հետաքրքրել էին նաև բնության գրկում գտնված առարկաները, շինություններն ու նույնիսկ պարաններից անհամաչափությամբ կախված լվացքը։
Միջազգային պլեների մասնակիցներն, անհատական աշխատանքներից բացի, ավանդույթի համաձայն՝ նկարում են նաև մեկ հավաքական նկար, որտեղ յուրաքանչյուրը թողնելու է իր ձեռագիրը։

Մինասի գույներով պլեներն այսօր կավարտի 45 մասնակիցների աշխատանքների ցուցադրությամբ և մեծ գեղանկարչի հայրենի գյուղ Ջաջուռ այցելությամբ, որտեղ գտնվում է Մինաս Ավետիսյանի՝ Հայաստանում միակ թանգարանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչ առանձնահատկություններ ունի Խաղաղության համաձայնագիրը. Արեգ Քոչինյանի հետ հարցազրույցը

22:23 11.08.2025

Ինչ առանձնահատկություններ ունի Խաղաղության համաձայնագիրը. Արեգ Քոչինյանի հետ հարցազրույցը

Վաշինգտոնյան գործընթացը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Շատ են թե լավատեսություն արտահայտողները, թե հոռետեսները: Այսօր հրապարակվեց նաև Խաղաղության պայմանագիրը: Ինչպե՞ս են այս ամենը դիտարկում վերլուծաբանները: Վաշինգտոնյան գործընթացի ու հայ – ադրբեջանական գործըթնացների վերաբերյալ հարցերին անդրադարձել է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները․ Ուսիկ

22:12 11.08.2025

Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները․ Ուսիկ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը խոստովանել է, որ սիրողական կարիերայի ժամանակ փորձել է մենամարտել Նասիմ Համեդի ոճով։ Այս մասին հաղորդում է SecondsOut Boxing News-ը։ «Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները։ Բայց դրա պատճառով մարզասրահում անընդհատ ճնշում կար, քանի որ ինձ թույլ չէին տալիս դա անել։ Մարզիչներն […] ...

SHANTNEWS

22:00 11.08.2025

SHANTNEWS

Կամչատկայում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

21:44 11.08.2025

Կամչատկայում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 41.5 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 347 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: ...

«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ Կարպով

21:28 11.08.2025

«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ Կարպով

Անգլիական «Սաութհեմփթոնը» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար 12 միլիոն եվրո է առաջարկել ռուսական «Կրասնոդարին»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Ռուսաստանի չեմպիոնն իր ավագի համար պաշտոնական առաջարկն արդեն ստացել է և այժմ քննարկում է: Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:19 11.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կորյունի փ. 5 շենք, Կորյունի նրբ․ 4, 6, 6/1 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10:00-16:00 Նոր Արեշ թաղ. 44, 46, 50 փողոցների առանձնատներ և ոչ […] ...

BACK_TO_TOP