17:05 30.08.2019
Օգոստոսի 30-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Մոհամմադ Հոջաթփանահի գլխավորած Իրանի Իսլամական հանրապետության բժիշկների պատվիրակությանը:
Նախարար Ցոլակյանը նշեց, որ Իրան կատարած այցելության ժամանակ ԻԻՀ իր գործընկերոջ հետ պայմանավորվել է երկուստեք կարիքների դեպքում փոխադարձաբար օգնել միմյանց և, քանի որ բժշկությունն արտակարգ իրավիճակների դեպքում առանցքային նշանակություն ունի, ցանկացավ լսել, թե ինչ նպատակով են հյուրերը ժամանել:
Մոհամմադ Հոջաթփանահը շնորհակալություն հայտնեց նախարարին հանդիպման նախաձեռնությունը չմերժելու համար, ներկայացրեց Հայաստանում ծավալած իրենց գործունեությունը և առաջիկա ծրագրերը:
Իրանցի բժիշկները Հայաստանում զբաղվում են քաղցկեղի բուժմամբ և, ըստ նրանց տվյալների, մեր երկրում տարեկան 10 հազար մարդու մոտ ախտորոշվում են քաղցկեղի տարաբնույթ տեսակներ և ցավալիորեն՝ մահացության ցուցանիշներով Հայաստանն առաջին քառյակում է:
Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրանցիները տեղադրել են սարքավորում, որը հնարավորություն է տալիս ախտորոշել հիվանդությունը: Ըստ Մոհամմադ Հոջաթփանահի՝ Հայաստանի բնակչությանը սպասարկելու համար անհրաժեշտ է նմանատիպ 4-6 սարքավորում:
Ներկայումս նրանք ներկրում են 3.5 մլն եվրո արժողությամբ երկրորդ սարքավորումը: Բուժող բժիշկները տեղացիներ են, որոնք իրանցի մասնագետների կողմից ստանում են համապատասխան ուսուցում:
Պատվիրակության կազմում ներգրավված էին տարբեր մասնագիտություններ ներկայացնող բժիշկներ: Նրանց նպատակն էր գործունեություն ծավալել Հայաստանում և անհրաժեշտության դեպքում՝ առավելագույն աջակցություն ցուցաբերել ԱԻ ոլորտին:
Նախարարը կարևորեց հարևան ժողովրդի ներկայացուցիչների առաքելությունը և, որպես կանխարգելումը գերնպատակ հռչակած կառույցի ղեկավար, սիրով համաձայնեց ցուցաբերել առավելագույն աջակցություն:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...