19:00 30.08.2019
Տարբեր երկրներում Հայաստանը ներկայացնող դեսպանների հետ Գյումրիում այսօր կայացած հանդիպմանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է համաչափ զարգացմանը։ Ըստ նրա` վերջին 30 տարիներին մայրաքաղաքը ստանձնել է տնտեսական լոկոմոտիվի դերը, ինչի հետևանքով մարզերում տնտեսական զարգացման տեմպերը դանդաղել են։
«Մենք ունենք մայրաքաղաք, որ 30 տարիների ընթացքում, լավ թե վատ, որոշակի զարգացում է ապահովել, որի արդյունքում իր հետևից քաշել է նաև մարզային ռեսուրսը։ Եկել ենք, հասել մի փուլի, երբ այդ քարշակի դերակատարմամբ Երևանը խանգարում է մեր երկրի բնականոն զարգացմանը։ Իհարկե, այստեղ Երևանի մեղավորությունը չկա, մեղավորը գուցե նաև մեր բոլորինս է, որովհետև չենք ունեցել կամ դեռևս չունենք հավասարաչափ զարգացման ճիշտ պլանավորում»,- ասել է Սուրեն Պապիկյանը
Գյումրիում տնտեսական աշխուժացմանն ուղղված ծրագրերը փողոցաշինությունն ու պատմական միջուկի վերականգնումն են: Շիրակի մարզում ներդրումների ծավալը դեռ նոր է ավելանալու:
Շիրակի մարզում անցկացված համաժողովի ընթացքում ներդրումային մի շարք ծրագրեր են ներկայացվել: Դրանք վերաբերում են գյուղատնտեսությանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին ու զբոսաշրջության զարգացմանը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...