20:29 30.08.2019
Այսօր Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ առաջիկայում հանդես է գալու առաջարկությամբ՝ խոշորացված համայնքներում համայնքի ղեկավարի ընտրությունները համամասնական կարգով անցկացնելու համար: Ըստ նրա՝ սա համայնքներում տեղական ինքնակառավարումն ավելի արդյունավետ կդարձնի, և ՏԻՄ-ը կենտրոնացված չի լինի մեկ քաղաքական ուժի ձեռքում:
«Առաջարկելու ենք անցում կատարել համամասնական ընտրակարգի։ Հիմա հասարակությունն ինձ, որպես տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, մեղադրում է, որ չեմ ազատվում հին գյուղապետերից։ Ես ՀՀ կառավարության անդամ եմ, ով պարտավոր է պահպանել ՀՀ օրենքները։ Ես, իմ պաշտոնեական լիազորությունները շրջանցելով, չեմ կարող նման քայլի դիմել, բայց և պարտավոր եմ ապահովել, որ մեր հանրությունը որոշի, թե ով է լինելու իր համայնքապետը։Մեր նախկին իշխանությունները ՏԻՄ-երին մեծ լիազորություններ են տվել։ Աշխարհի շատ երկրներում կա համայնքապետին ետ կանչելու մեխանիզմ, մեր մոտ չկա։ Անուղղակի ընտրության պարագայում, ընտրված ավագանին այդ հնարավորությունն ունենում է։ Չեմ ուզում գնանք վատ սցենարով, որ դա անում ենք, որ համայնքապետերը հեռանան։ Մենք ստեղծում ենք իրավական հնարավորություն, որ չկանգնենք կազուսի առաջ»,- ասել է Սուրեն Պապիկյանը։
Սուրեն Պապիկյանն անդրադարձել է նաև մարզպետարաններում սպասվող կառուցվածքային փոփոխություններին և նշել, որ այս մասին խորհրդարանական համապատասխան հանձնաժողովում քննարկումները նախատեսված են սեպտեմբերի սկզբին:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...
21:08 04.07.2025
Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ ՊերեսՄադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...