17:56 30.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, պետական գերատեսչությունների և շահագրգիռ կառույցների ղեկավարներ, ՀՀ վարչապետի աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ողջունելով խորհրդի մասնակիցներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ մինչ բուն օրակարգին անցնելը մի քանի շեշտադրում է ցանկանում անել։ Կառավարության ղեկավարը, մասնավորապես, իր խոսքում նշել է.
«Կարծում եմ՝ ակնհայտ է բոլորին, որ Հայաստանի կառավարությունը կոռուպցիայի դեմ ամբողջական պայքար մղելու քաղաքական կամք ունի, այս հարցում հետևողական է և շարունակելու է լինել հետևողական: Ընդ որում, երբ մենք ասում ենք, որ Հայաստանից կարողացել ենք արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, ըստ էության, այս արձանագրումը երևում է նաև հանրության արձագանքից, որովհետև այս փաստաթղթերում ես տեսա նաև տվյալ, որ մայիսին տեղի ունեցած հարցումներով՝ Հայաստանի քաղաքացիների ավելի քան 84 տոկոսն արձանագրել է, որ ինքը ականատես չի եղել, այսինքն՝ չի առնչվել կոռուպցիայի դեպքերի, ինչն, իհարկե, շատ կարևոր արձանագրում է:
Բայց ուզում եմ նաև արձանագրել, որ այս ընթացքում, վերջին մեկ տարվա ընթացքում մենք կոռուպցիայի դեմ պայքարի առումով ունենք նաև որոշակի ինստիտուցիոնալ խնդիրներ և բարդություններ՝ այն առումով, որ կոռուպցիայի դեմ պայքարը և կոռուպցիոն հանցագործությունների հետաքննությունները, քննությունները և առավել ևս կոռուպցիայի արդյունքում հասցված վնասի վերականգնումները չեն ընթանում այն ծավալներով և մասշտաբներով, ինչը մենք, բոլորս և հանրությունն իրավունք ունի ակնկալել: Այստեղ առկա են բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրներ, և այդ խնդիրներից ոչ երկրորդական տեղ են զբաղեցնում ինստիտուցիոնալ խնդիրները: Այդ ինստիտուցիոնալ խնդիրների մի մասը նկատելի է առաջին հայացքից, երկրորդ մասը նկատելի չէ առաջին հայացքից: Եվ կարծում եմ, որ մենք հենց այս առումով պետք է շատ հետևողական գտնվենք, որպեսզի ընթացիկ պայքարը կոռուպցիայի դեմ ուժեղացնենք՝ որոշակի ինստիտուցիոնալ նոր կառուցակարգերի հիմնմամբ, նոր կառուցակարգերի ստեղծմամբ: Հիմա՝ այս ընթացքում, մենք բավական ծավալուն և հիմա արդեն կարող ենք ասել, որ որակյալ աշխատանք ենք արել՝ կողմնորոշվելու մեր հակակոռուպցիոն ռազմավարության ուղղությունների մեջ և արձանագրելու, թե մենք ինչպես ենք պատկերացնում կոռուպցիայի դեմ պայքարի հետագա ինստիտուցիոնալ զարգացումը:
Քաղաքական արձանագրումը, որ կարևոր է այսօր, այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարում մեր կառավարությունը լինելու է հետևողական, և այստեղ կոմպրոմիսները բացառվում են: Մենք քաղաքական խնդիր ենք ձևակերպել, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է ձևավորվի և ձևակերպվի կոռուպցիայի նկատմամբ հանրային զրո հանդուրժողականություն, և սա այն քաղաքական նպատակն է, որ մենք պատրաստվում ենք իրագործել: Իհարկե, այսօր մենք քննարկելու ենք հակակոռուպցիոն ռազմավարությունը, միջոցառումների ծրագիրը։ Սա դեռ կառավարության որոշում պետք է դառնա, պետք է շրջանառվի, բայց կարծում ենք, որ արդեն նույնիսկ առկա է մի փաստաթուղթ, որի հենքի վրա կարող ենք շատ լուրջ և կոնկրետ աշխատանք իրականացնել»։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացված մրցույթի արդյունքները և նշել, որ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ հնարավորինս ներառական մասնակցություն ապահովելու համար: Քննարկվել է նաև Խորհրդի կազմում գործարար ոլորտը ներկայացնող ՀԿ-ների ներգրավման հարցը: Վարչապետը կարևորել է գործարար շրջանակները ներկայացնող ՀԿ-ների ներգրավումը Խորհրդի կազմում և համապատասխան հանձնարարական տվել արդարադատության նախարարին:
Նիստի օրակարգի շրջանակում արդարադատության նախարարը ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրի լրամշակված նախագիծը: Նախարարի խոսքերով՝ փաստաթղթի շուրջ լայն հանրային քննարկումներ են եղել Երևանում և բոլոր մարզերում, և ռազմավարության լրամշակված տարբերակը ներառում է այնպիսի կարևոր տարրեր, ինչպիսիք են միջոցառումների ծրագրի իրականացման համակարգումը, մշտադիտարկումը, հսկողությունը և դրա վերաբերյալ հանրային հաղորդակցությունը, ինչպես նաև ԵՄ փորձագետների աջակցությամբ ծախսերի վերլուծությունը և ֆինանսական գնահատականը։ Ռազմավարության հիմնական վերստուգիչ ցուցանիշը «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» կոռուպցիայի ընկալման համաթվի փոփոխությունն է՝ այն 35-ից 55-ի հասցնելը:
Ռ. Բադասյանն անդրադարձել է Հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական ուղղություններին՝ ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, կոռուպցիայի կանխարգելում, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում, հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում և այդ ուղղություններով նախատեսվող քայլերին:
Մասնավորապես, Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման համատեքստում նախատեսվում է Հակակոռուպցիոն կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների և գլխավոր դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ստեղծում: Կոռուպցիայի կանխարգելման առանցքային ուղղություններն են՝ հայտարարագրման համակարգի բարեփոխումը, ծախսերի հայտարարագրումը, ոլորտային ռիսկերի վերհանումը, միջոցառումների ծրագրի մշակումը, բարեվարքության ամրապնդումը և վարչարարության պարզեցման նպատակով էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրումը: Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման նպատակով Ռազմավարությամբ նախատեսվում է կոռուպցիոն հանցագործությունների ցանկի սահմանում Քրեական օրենսգրքով, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության նախատեսում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կառուցակարգերի մշակում, կոռուպցիոն հանցագործությունների քննության մեթոդիկայի մշակում և կիրառում, բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծում: Իսկ 4-րդ ուղղության՝ հանրային կրթության և իրազեկման նպատակով նախատեսվում է հակակոռուպցիոն կրթության իրականացում ավագ դպրոցներում և բուհերում, վերապատրաստումների իրականացում, ինչպես նաև հանրային իրազեկման տարեկան արշավի ծրագրի մշակում և իրականացում:
Գործընթացը համակարգող մարմինը լինելու է արդարադատության նախարարությունը, ընդհանուր կարիքների նախնական ֆինանսական գնահատականը կազմում է 16,528,044,400 ՀՀ դրամ:
Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել է Ռազմավարությունում ներառված թեմաներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, արծարծվել են հայտարարագրման համակարգի բարեփոխումներին, հայտարարագրման ենթակա պաշտոնատար անձանց շրջանակին, ինստիտուցիոնալ համակարգի գործունեությանը և անկախության երաշխիքներին, մասնագիտացված դատարանների գործունեությանը, դատավորների կարողությունների ապահովմանը, նյութական և սոցիալական անհրաժեշտ երաշխիքների ձևավորմանը, մասնագիտական վերապատրաստմանը, ընդհանուր առմամբ հակակոռուպցիոն մարմինների հաշվետվողականությանն առնչվող և այլ հարցեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով մտքերի փոխանակությունը, կարևորել է շահագրգիռ քննարկումները, որոնք նպաստում են Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի ամբողջական և համապարփակ տարբերակի մշակմանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ քննարկումների արդյունքում բոլոր դիտողությունները լսվել են, հնարավորները՝ ներառվել, այժմ պետք է հնարավորինս արագ հաստատել փաստաթուղթը և անցնել իրագործման փուլին:
19:39 07.05.2025
Դիտարկվել է Տավուշի մարզի շինհրապարակներում կատարվող աշխատանքների ընթացքը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Արման Խաչատրյանի հետ այցելել են Տավուշի մարզի շինարարական հրապարակներ՝ հետևելու աշխատանքների ընթացքին։ Նրանք, մասնավորապես, եղել են Հ-64, Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ2+700-կմ9+700 և կմ14+160-կմ16+400 հատվածներում, որտեղ կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 9,2 կմ է։ Շինարարն […] ...
19:25 07.05.2025
Արագածոտնի մարզում «Renault» մակնիշի բեռնատարի կցորդիչը պոկվել է և մասամբ փակել երթևեկելի գոտինԱյսօր՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 50-ամյա Դավիթ Թ․-ի վարած «Renault» մակնիշի բեռնատարի կցորդիչը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 39 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Մուղնի «կալցեվոյում», ընթացքի ժամանակ պոկվել է քարշակի վրայից։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կցորդիչի պոկվելու հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է ոչ երթևեկելի։ Օպերատիվորեն դեպքի վայր […] ...
19:14 07.05.2025
Քննարկվել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման տեսլականն ու առավել արդյունավետ ու ապահով ուղիներըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է WorldDAB թվային ռադիոյի արդյունաբերության միջազգային կազմակերպության Տեխնիկական կոմիտեի նախագահ և BBC-ի Թվային համակարգերի գլխավոր ճարտարապետ Լինդսի Քորնելին և հաղորդակցության մենեջեր Ուիլյամ Ջեքսոնին՝ քննարկելու Հայաստանում թվային ռադիոյի ներդրման տեսլականն ու առավել արդյունավետ ու ապահով ուղիները: Քննարկման առանցքում են եղել թվային ռադիոհեռարձակման ցանցերի ներդրման մոդելները՝ մասնավորապես DAB+ (Digital […] ...
19:04 07.05.2025
Հայաստան-Սաուդյան Արաբիա ոլորտային գործընկերության խորացման գործուն քայլեր են արվում. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանն այսօր հանդիպել է Սաուդյան Արաբիայի շրջակա միջավայրի, ջրերի և գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը՝ դոկտոր Բաքր բին Աբդ Ալ-Ռահման Ալ-Տարիֆի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կենդանական հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորությունները: Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման […] ...
18:55 07.05.2025
Վարչապետը դատապարտել է Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպն ու բռնությունըՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է օրեր առաջ Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպն ու բռնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին: «Դատապարտում եմ բռնությունը, դատապարտում եմ այդ կոնկրետ դեպքը: Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներն այդ խնդիրը նաև կոմունիկացրել են մեր կոալիցիոն գործընկերներին»,-ասել է […] ...
18:47 07.05.2025
Կոտայքի մարզում 50-ամյա վարորդը «Peugeot»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշինԵրեկ՝ մայիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Գառնի-Լանջազատ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Գագիկ Վ․-ն իր վարած «Peugeot» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը հետազոտման նպատակով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով […] ...