Հայաստանի Հանրապետության մեր պատկերացումը բարձր գիտելիքներով, հնարավորինս բարձր ցենզով քաղաքացիների երկիրն է. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

Հայաստանի Հանրապետության մեր պատկերացումը բարձր գիտելիքներով, հնարավորինս բարձր ցենզով քաղաքացիների երկիրն է. Նիկոլ Փաշինյան

20:43 30.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է 2018-2019 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2019թ. հաջողություններ արձանագրած մայրաքաղաքի և մարզերի սովորողներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական և հայոց լեզվի «Մեղու», ռուսաց լեզվի «Ռուսական արջուկ» մրցույթների մրցանակակիրներին:

Վարչապետը շնորհավորել է դպրոցականներին ուսումնառության ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային օլիմպիադաներում գրանցած ձեռքբերումների համար և նշել.

«Շնորհավորում եմ այսօրվա երեկոյի կապակցությամբ, որովհետև սա լավ առիթ է խոսելու գիտելիքի և կրթության մասին: Հույս ունեմ՝ բոլորդ գիտեք և տեսնում եք, որ այսօրվա Հայաստանում և մեր կառավարության համար կրթությունը կարևորագույն առաջնահերթություն է: Ինչո՞ւ ենք այդքան կարևորում կրթությունը, որովհետև  Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է, ազատ և հպարտ քաղաքացիների պետություն, իսկ սա ուղղակի կապ ունի կրթության հետ:

Կապն այնքանով է, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս այնպիսի երկիր է, որտեղ ոչ թե կառավարում են քաղաքացիներին, որտեղ ոչ թե ղեկավարում են քաղաքացիներին, այլ որտեղ ղեկավարում են քաղաքացիները: Իսկ քաղաքացի լինել՝ առաջին հերթին նշանակում է ի վիճակի լինել կայացնել որոշումներ և կրել պատասխանատվություն՝ կայացված այդ որոշումների համար:

Իսկ իմ ընկալմամբ կրթությունն ամենակարևոր բաղադրիչն է յուրաքանչյուր մարդու համար՝ տնօրինելու, տիրապետելու, կառավարելու սեփական կյանքը, կայացնելու որոշումներ, իրականացնելու այդ որոշումները և կրելու այդ որոշումներից բխող պատասխանատվությունը: Ընդհանուր առմամբ, այսօր էլ Հայաստանում շատ է խոսվում մարդկանց կյանքի որակի մասին: Բայց մենք բոլորս, նաև այս դահլիճից, նաև այս առիթներով պետք է շատ հստակ ուղերձ հղենք մեր երիտասարդությանը, առաջին հերթին մեր երեխաներին, որ լավ որակի կյանք ունենալու միակ և կարևորագույն երաշխիքը կրթությունն է, կրթությունն է, որ երաշխավորում է մարդու կյանքի բարձր որակը:

Ես հասկանում եմ, որ այսօր էլ շատ մարդիկ կարող են լինել, ովքեր կարող են ասել, որ մենք, ահա, ունենք բարձրագույն կրթություն, բայց մեր կյանքի որակն այնքան էլ լավ չէ: Բայց ես ուզում եմ ասել նաև, որ կրթություն չի նշանակում դիպլոմ կամ առնվազն կրթությունը դիպլոմը չէ, և կրթությունը ոչ միայն դիպլոմն է, այլև այն մի գործընթաց է, մի պրոցես է, որ մարդուն պետք է ուղեկցի ամբողջ կյանքի ընթացքում, դպրոցի ընթացքում, դպրոցից առաջ, դպրոցից հետո, համալսարանից առաջ և համալսարանից հետո, ընդհանրապես մեր ողջ կյանքում:

Մենք ուզում ենք, որ կրթությունը հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների համար լինի ազգային ապրելակերպ, լինի պետական ապրելակերպ, կրթությունը լինի բոլորիս ամենօրյա զբաղմունքը և բոլորս առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ ամեն օրվա հետ մեր կրթական ցենզը պետք է ավելին լինի, քան նախորդ ամիս, ամեն շաբաթվա հետ պետք է ավելին լինի, քան նախորդ շաբաթ, ամեն տարվա հետ էլ բնականաբար ավելին, քան նախորդ տարի:

Ես մեծ վստահությամբ եմ խոսում այս թեմաներից այս լսարանում, որովհետև տեսնում եմ և կրթության ասպարեզում ձեր ունեցած նվաճումները խոսում են այն մասին, որ դուք հենց այսպիսի բանաձևով եք առաջնորդվում, հենց այսպիսի կարգախոսով եք առաջնորդվում: Շատ կարևոր է, որ այս միջոցառումը տեղի է ունենում այստեղ, ահա այսպիսի հանդիսավոր պայմաններում: Սա իհարկե առաջին հերթին գնահատանքի տուրք է ձեր ունեցած հաջողություններին կրթության ասպարեզում, բայց սա առավել ևս տուրք է կրթությանն ընդհանուր առմամբ, կրթություն ստանալու ձգտմանը ընդհանուր առմամբ:

Սա նաև վկայությունն է այն բանի, որ մեր կառավարությունն իր կարևորագույն անելիքներից մեկը համարում է այն, որ Յայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր երեխա, յուրաքանչյուր երիտասարդ և յուրաքանչյուր հասուն, տարիքով քաղաքացի իր կրթությունը շարունակելու հնարավորություն ունենա, որովհետև քանի դեռ մարդը կա, քանի դեռ մարդն ապրում է՝ կրթությունը պետք է դառնա նրա հիմնական և առանցքային անելիքը, նրա հիմնական և առանցքային զբաղմունքը:

2018-2019 թվականների ուսումնական տարվա հարգելի ոսկե մեդալակիրներ, միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգևների արժանացած աշակերտներ, «Կենգուրու», «Մեղու» և «Ռուսական արջուկ» մրցույթների մրցանակակիրներ,

Շնորհավորում եմ բոլորիդ ձեր ունեցած հաջողությունների համար, ձեր ունեցած հաջողությունների առիթով և հույս ունեմ, որ ձեր արդեն իսկ ունեցած հաջողությունները ձեզ մղում են, ձեզ ոգեշնչում են կրթության ոլորտում և ընդհանրապես իմացության, գիտելիքի և որ շատ կարևոր է՝ այդ գիտելիքները կյանքում կիրառելու, առավել մեծ հմտություններ ձեռք բերելու: Ես ձեզ և մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում, որովհետև Հայաստանի Հանրապետության մեր պատկերացումը բարձր գիտելիքներով, հնարավորինս բարձր ցենզով քաղաքացիների երկիրն է:

Ահա այսպես ենք մենք պատկերացում Հայաստանի Հանրապետությունը և դուք ահա ապացուցում եք, որ այդ պատկերացումն ամենևին էլ երևակայական չէ, այդ պատկերացումն իրական է և ահա դուք այստեղ նստած եք որպես  Հայաստանի Հանրապետության ազատ, հպարտ և գիտելիքով լեցուն քաղաքացիներ»:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ դպրոցականներին հանձնել է պարգևներ՝ մեդալներ, հավաստագրեր և նվերներ:

Ամփոփելով միջոցառումը, վարչապետը նշել է.

«Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ, հույս ունեմ և համոզված եմ, որ այսօրվա գեղեցիկ և էներգիայով լի արարողությունը նոր էներգիա կտա կրթության ոլորտում նոր հաջողությունների հասնելու համար: Նրանք, ովքեր դեռ պետք է գնան ծառայության՝ մաղթում եմ բարի ծառայություն և բարի վերադարձ: Ամբողջ ուժով նվիրվեք կրթությանը, գիտությանը և ամբողջ ուժով նվիրվեք ձեր հմտությունները զարգացնելու գործին: Մաղթում եմ ձեզ ամենայն հաջողություններ»:

2018-2019 ուսումնական տարում առաջադիմության մեդալի արժանացել են 84 շրջանավարտ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP