Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ապագա պատմաբաններին ուստարվա մեկնարկի կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+12.4 oC

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ապագա պատմաբաններին ուստարվա մեկնարկի կապակցությամբ

15:17 02.09.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է հարազատ բուհ՝ ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետ, որտեղ մասնակցել է ամեն տարի առաջին կուրսեցիների հետ անցկացվող բաց դասախոսությանը։

Ողջույնի խոսքում նախարարը շնորհավորել է ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և առաջին կուրսեցիներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և վերջիններիս մաղթել մեծ հաջողություններ ուսման բնագավառում։

На изображении может находиться: 4 человека

Կարևորելով օրվա խորհուրդը՝ Սուրեն Պապիկյանը խորհրդանշական է համարել այն հանգամանքը, որ ապագա պատմաբանների հետ հանդիպումը կայանում է հենց Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը։

«Ձեզ՝ պատմաբաններիդ, առաջիկա տարիների ընթացքում թե՛ գիտական, թե՛ հասարակական, ինչու ոչ նաև քաղաքական հսկայական աշխատանք է սպասվում այս ասպարեզում՝ ներիրավական, քաղաքական կռվաններն ավելի ամրացնելու և միջազգային հանրությանն ու աշխարհին այն բարձրաձայնելու առումով»,- ասել է նախարարը։

На изображении может находиться: один или несколько человек, люди сидят и в помещении

Նախարարը հորդորել է ապագա պատմաբաններին ուսումնառության ընթացքում յուրացնել հնարավորինս շատ գիտելիքներ ոչ միայն դասագրքերից, այլ  նաև պատմության  ֆակուլտետի դասախոսներից, որոնք, նախարարի խոսքերով, մեծ ավանդ են ունեցել  իր մասնագիտացման և որպես պատմաբան կայացման գործում։

Ըստ նախարարի՝ պատմության ֆակուլտետն այն կարևոր կրթական դարբնոցներից է, որտեղ տարիներ շարունակ կրթվել, դաստիարակվել և կոփվել են բազմաթիվ պետական, քաղաքական ու հասարակական գործիչներ։ «Գիտեմ, որ հեռու չէ այն օրը, երբ այս շարքերում  նստած պատանիներից շատերն իրենց ուսերին են վերցնելու մեր երկրի ճակատագիրը տնօրինելու, մեր երկրի առաջընթացն ապահովելու ծանր, բայց միևնույն ժամանակ պատվաբեր դերակատարումը»,- իր խոսքն ամփոփել է նախարարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 14.05.2025

SHANTNEWS

ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած

21:48 14.05.2025

ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած

Մայիսի 10-ին, ժամը 17:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարահի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղում, «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս […] ...

Le Parisien. Ֆրանսիայում կայծակի հարվածից 13 մարդ է տուժել

21:34 14.05.2025

Le Parisien. Ֆրանսիայում կայծակի հարվածից 13 մարդ է տուժել

Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի կենդանաբանական այգում կայծակի հարվածից առնվազն 13 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է Le Parisien թերթը։ Զոհերի թվում կան երեխաներ։ Բացի այդ, Գերմանիայից մեկ կին գտնվում է ծանր վիճակում։ Նշվում է, որ կենդանաբանական այգու ենթակառուցվածքները և կենդանիները չեն վնասվել։ ...

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

21:21 14.05.2025

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

Մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ շրջադարձի մոտ «Volvo» մակնիշի բեռնատարի բեռնախցիկը, որի ներսում 4 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ են եղել, բեռնախցիկը պոկվել ու ընկել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան: ...

AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

21:10 14.05.2025

AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Մավրիտանիայի վերաքննիչ դատարանը նախկին նախագահ Մոհամեդ Ուլդ Աբդել Ազիզին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը։ Ազիզը, որը երկիրը ղեկավարել էր 2008-ից 2019 թվականներին, այս գործում ներգրավված էր տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, այդ թվում՝ երկու նախկին վարչապետների, նախկին նախարարների և գործարարների։ Նրանք մեղադրվում էին ապօրինի […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:58 14.05.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Մանուշյան փ. 36-69 առանձնատներ, Էմինի փ. 58-93 առանձնատներ, Գրիգոր Արծրունի փ. 6-22 առանձնատներ, Հր.Քոչարի փ. 9-11 շենքեր, թիվ 56 դպրոց և Գյուլբենկյան փ. 34Ա շենք, Երևանի Նոր Նորք վարչական […] ...

BACK_TO_TOP