08:12 04.09.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «ԵԿՄ-ում արշալույսները խաղաղ չեն․ Սասուն Միքայելյանի սկսած զանգվածային կադրային ջարդից հետո կառույցը լքելու տրամադրություններն ուժեղացել են։ Նախկինները, որոնք ընկել են նոր ղեկավարի թրի տակ ու հեռացվել պաշտոններից, խոսքը տարածքային կառույցների ղեկավարության մասին է, որոշել են իրենց հետ տանել նաև յուրայիններին՝ Սասուն Միքայելյանին թողնելով որպես «ավերակաց» կառավարիչ։
Մեզ պատմեցին, որ հին երկրապահները հատկապես ծանր են տարել Կենտրոնի տարածքային կառույցի ղեկավար Սերգեյ Գասպարյանի հեռացման փաստը, ով անձնական միջոցների հաշվին մեծ ներդրումներ է կատարել պատանի երկրապահների կարիքների հարմար։ Հիմա այդ պաշտոնը վստահվել է Ռոմիկ Մխիթարյանին, ով մինչ այդ և երկար տարիներ ղեկավարում էր Շենգավիթի կառույցը, սակայն Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո նրա դեմ ակտիվ խոսողներից է։ Կա՞ն արդյոք ԵԿՄ-ից դուրս գալու դիմումներ․ ԵԿՄ խոսնակը վստահեցրեց, որ մինչ այս պահը որևէ դիմում չեն ստացել»։
17:53 05.07.2025
Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման ԾառուկյանUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը կրկին հեգնել է թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն, անկախ քաշային կարգից (P4P) դասակարգման աղյուսակի նոր առաջատար, վրացի Իլյա Տոպուրիային: «Օրվա զվարճալի փաստը. Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ», – գրել է 28-ամյա հայ մարտիկը։ Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, որ Տոպուրիան խուսափում է […] ...
17:50 05.07.2025
ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքումԶՈՒ նվագախումբը տոնական քայլերթ է կատարել մայրաքաղաքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
17:44 05.07.2025
Հրդեհ՝ ավտոտնակումՀուլիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի 81-րդ փողոցում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի Ազատության փողոցում գտնվող երկու ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ […] ...
17:38 05.07.2025
Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր2025 թ․ հուլիսի 4-ին տեղի է ունեցել Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Սանժառբեկ Բոլոտովի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շեշտադրմամբ, դիտարկվել է Հայաստանի՝ Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում […] ...
17:30 05.07.2025
45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...