13:05 05.09.2019
«Այս տարվա փետրվարի 28-ի դրությամբ ունեցել է ՀԴՄ ՊՈԱԿ-ը 13 500 ՀԴՄ մեքենա 3300 հայտի պայմաններում, մենք կարծում էինք, որ դա մինչև նոյեմբերի 1-ը կբավականացնի, այդ ընթացքում բիզնեսը ադեկվատ արձագանք կունենա, մանավանդ, որ նախորդ տարում 5 կազմակերպություն եկել ու ՊԵԿ-ի հետ կնքել էր տեղեկատվության չբացահայտման համաձայնություն»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ՀԴՄ-ների անբավարար քանակին:
Մի կողմից բիզնես կառուցելու ու ներդրումներ անելու կոչեր են հնչում, մյուս կողմից՝ չկան ՀԴՄ-ներ, Դավիթ Անանյանը պարզաբանեց, որ ակտիվ աշխատանքներ են կատարվում:
«9 կազմակերպություն ակտիվ աշխատում է և վստահեցնում, որ առաջին խմբաքանակը սեպտեմբերի երկրորդ կեսին պետք է հասանելի լինի, մեկ ընկերություն վստահեցրել է, դատողություն կարող եմ անել, մեզ ասում են, որ դա 100-120 հազար դրամի շրջանակներում է լինում, սուբսիդավորման իրավունք չունենք։ Մենք սուբսիդավորեցինք պետությանը պատկանող ՀԴՄ-ները էժան վաճառելով։ Բիզնեսի ակտիվների նկատմամբ նման որոշում կայացնելը խելամիտ չէ: Չգիտեմ՝ ինչքան են բերելու, մենք ունենք 9600 հայտ, բավարարման ենթակա հայտերի քանակը 10 հազարի չափ է»,- ասաց Անանյանը:
ՊԵԿ նախագահը խոսեց նաև գործարարների մասին, որոնց թույլ է տրվում առանց ՀԴՄ-ների աշխատել մինչև դրանց տեղ հասնելը:
«ՊԵԿ-ը ձեռնպահ է մնալու նրան անմիջապես տուգանելուց, բայց այցելելու է և մոնիտորինգային կարգով վարչարարություն է իրականացնելու: Մոնիտորինգը այն է, որ եթե ինքն իր գործունեության արդյունքները ճիշտ կհայտարարագրի, այդ պահին ՀԴՄ չկիրառելու հետ կապված չենք տուգանի: Այցելություններ ենք կատարելու, մեր մասնագետները գնալու են, խրոնոմետրաժներ են անելու, ոչ թե համեմատություն են անելու, մոտավորապես իմանալու են օրական հասույթը, երբ որ հաշվետու ժամանակահատվածի տվյալների հետ համեմատենք ու տեսնենք, որ համապատասխանում է, կհամարենք, որ գործ ունենք օրինապահ հարկ վճարողի հետ, որը հանգամանքների բերումով չունի ՀԴՄ»:
18:55 05.07.2025
Առաջիկայում արաբական միացյալ ուժեր կարող են տեղակայվել Գազայի հատվածում․ Al Masry Al YoumԱպագայում Գազայի հատված կարող են մտցվել արաբական միացյալ ուժեր՝ պաղեստինյան անվտանգության և հետախուզության ուժերին մարզելու համար, հաղորդում է եգիպտական Al Masry Al Youm թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ պաղեստինյան «Համաս» շարժումը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել: Ynet պորտալը, հղում անելով անանուն իսրայելցի պաշտոնյայի, հայտնել […] ...
18:45 05.07.2025
Ֆիդանը կներկայացնի Թուրքիան Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովումԱրտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի Թուրքիան հուլիսի 6-7-ը Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում: Այս մասին TASS-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները: «Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեր նախագահի անունից կմասնակցի ԲՐԻԿՍ-ի 17-րդ գագաթնաժողովին Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը», – հայտնել են աղբյուրները։ Նրանց խոսքով՝ արտաքին գործերի նախարարության ղեկավարը կմասնակցի «Բազմակողմանիության ամրապնդում, տնտեսական և […] ...
18:33 05.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել Լիբանանի հարավումԻսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Բինտ Ջբեյլ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է առնվազն մեկ քաղաքացիական անձ, վիրավորվել՝ հինգը, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Սաֆա ալ-Հավա շրջանում իսրայելական անօդաչու սարքերի կողմից մեքենայի վրա հարձակման ժամանակ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ […] ...
18:22 05.07.2025
Փրկարարներն օգնության են հասել քամուց տուժած քաղաքացունՀունիսի 30-ին, ժամը 16:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա: Փրկարարներն օպերատիվորեն օգնության են հասել քաղաքացուն, դուրս բերել […] ...
18:12 05.07.2025
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հետևում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությանըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվի և Մոսկվայի միջև հակամարտությունը քննարկել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ և ասել, որ Թուրքիան ուշադիր հետևում է լարվածությանը՝ կոչ անելով Ռուսաստանին և Ադրբեջանին չափավոր լինել, ասել է նա լրագրողներին։ Նա նշել է, որ «Թուրքիան խորը դիվանագիտական և ռազմավարական հարաբերություններ ունի թե՛ Ադրբեջանի, թե՛ Ռուսաստանի հետ»։ «Մենք ուշադիր […] ...