«Գեոմայնինգ» ընկերությունը կրկին ցանկանում է բազմամետաղներ որոնել Վարդենիսի հանքերևակման տարածքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+15.09 oC

«Գեոմայնինգ» ընկերությունը կրկին ցանկանում է բազմամետաղներ որոնել Վարդենիսի հանքերևակման տարածքում

15:11 05.09.2019

«Գեոմայնինգ» ընկերությունը կրկին ցանկանում է բազմամետաղներ որոնել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի հանքերևակման տարածքում: Այս մասին հայտնում է Ecolur-ը: Ընկերությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել 2019-2021 թթ-ին երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նախնական գնահատման հայտը, որի 2-րդ հանրային լսումները նշանակված են ս.թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ծովինարի համայնքապետարանում և նույն օրը՝ ժամը 16:00-ին, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում:

Նշենք, որ «Գեոմայնինգ»-ը Վարդենիսի հանքերևակման տարածքում մետաղներ որոնելու հայտ ներկայացրել էր նաև 2015 և 2017 թթ-ին: Այս ընկերության հիմնական բաժնետերը «Դանդի Փրիշս Մեթալս» կանադական ընկերությունն է, որը նախկինում շահագործում էր Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը:

Վարդենիսի բազմամետաղների հանքերևակումը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում, Վարդենիս լեռնագագաթից հարավ, Գետիկվանք գյուղից հյուսիս-արևելք, Վարդահովիտից հյուսիս-արևելք, Եղեգնաձոր քաղաքից 40կմ դեպի հյուսիս: Հանքերևակման տարածքը տեղակայված է 2430- 3250մ բացարձակ բարձրությունների վրա:

Ըստ հայտի՝ ընկերությունը նախատեսում է ոսկի, արծաթ, պղինձ, ցինկ, կապար և մոլիբդեն որոնել հանքերևակման մոտ 195 կմ2 (19 483.56 հա) տեղամասում՝ Վայոց ձորի մարզի Եղեգիս, Մալիշկա և Գեղարքունիքի մարզի Ծովինար, Արծվանիստ, Կարճաղբյուր համայնքների վարչական տարածքներում:

Նախատեսվում է հորատել 10-17 հորատանցք: Հորատանցքերի միջին խորությունը կկազմի կկազմի 300մ: Աշխատանքների արդյունքում կառանձնացվի հանքերևակման հեռանկարային տեղամասը՝ հետագայում մանրակրկիտ հետախուզում կատարելու և գնահատելու նպատակով:

Հայտում նշվում է, որ ընկերությունը 2012 թ-ից սկսած որոնողահետախուզական աշխատանքներ է տարել հանքերևակման տարածքում: Իրականացվել են երկրաբանա-հանույթային, երկրաքիմիական աշխատանքներ, նմուշառում և լաբորատոր ուսումնասիրություններ:

Արդյունքում առանձնացվել է տարբեր հանքայնացման տիպերով երեք՝ «Արծիվ», «Արջուկ» և «Հազբի» հեռանկարային տեղամասերը։ Նախկինում ներկայացրած հայտում ևս ընկերությունը նախատեսում էր հետազոտել նշված տեղամասերը:

Համաձայն հայտի՝ հայցվող տարածքի ցածրադիր հատվածներում հնարավոր է հանդիպել ՀՀ բույսերի Կարմիր գրքում 7 բուսատեսակ՝ Allium woronowii Miscz. ex Grossh, Eryngium wanaturii, Smyrniopsis armena Schischk, Centaurea phaeopappoides Bordz, Beta macrorhiza Stev, Gladiolus hajastanicus Gabrielian, Botrychium lunaria.

Նշվում է, որ հայցվող տարածքը կենսամիջավայր է հանդիսանում ՀՀ Կարմիր գրքում գրանցված Օձակեր արծվի, Տափաստանային արծվի, Գաճաճ արծվի, Գառնանգղի, Գիշանգղի, Քարարծվի և Բվեճի համար:

Ըստ հայտի՝ Վարդենիսի հանքերևակման համար հայցվող տարածքը անմիջական սահմաններ չունի ԲՀՊՏ-ների հետ: Տեղամասից 1.1 կմ հեռավորության վրա գտնվում է «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրը, 4.8 կմ հեռավորության վրա՝ «Հերհերի նոսրանտառային» պետական արգելավայրը և 1.4 կմ հեռավորության «Եղեգիս» պետական արգելավայրը: Հատկացված տարածքի եզրից մինչև «Սևան ազգային պարկի» մոտակա հատվածը՝ ավելի քան 10 կմ է:

Հայտի հեղինակները նշում են, որ որոնողական աշխատանքների ընթացքում արտադրական նպատակով ջրային ռեսուրսներ չեն օգտագործվելու, ջրի արտահոսքեր չեն լինելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր

22:41 04.05.2024

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր

Երևանի քաղաքապետարանը հայտարարել են, որ Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր։ Երևան քաղաքի մակերևույթային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների

21:45 04.05.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների

Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներին՝ ուղեկցությամբ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանի։ Հանդիպմանը պարոն Մանուկյանը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ է փոխանցել միության ստեղծման պատմության և ներկա գործունեության մասին։ Այնուհետև Նորին Սրբությունը, ողջունելով և իր օրհնությունը բերելով միության անդամ […] ...

Անակնկալ զինվորին՝ օրինակելի ու կարգապահ ծառայության համար

21:36 04.05.2024

Անակնկալ զինվորին՝ օրինակելի ու կարգապահ ծառայության համար

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է տեսանյութ, որը պատմում է օրինակելի ու կարգապահ ծառայության համար զինվորին՝ հրետանավոր Հովհաննես Սաֆարյանի և նրան մատուցված անակնկալի մասին: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ընտրում են Եվրոպան. Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը՝ տարածքային ամբողջականության սպառնալիքների մասին

21:21 04.05.2024

Ընտրում են Եվրոպան. Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը՝ տարածքային ամբողջականության սպառնալիքների մասին

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոթը X-ի հարթակում գրել է. «Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան, որոնցից յուրաքանչյուրին սպառնում է տարածքային ամբողջականության խախտման վտանգը, յուրաքանչյուրն ապակայունացման մանևրների թիրախում է, ընտրում են Եվրոպան: Ֆրանսիան մեծ դեր է խաղում Եվրամիության հետ նրանց մերձեցման գործում»: 🇬🇪🇦🇲🇺🇦🇲🇩🇪🇺 Géorgie, Arménie, Ukraine, Moldavie, chacune menacées dans leur intégrité territoriale, chacune cibles par des […] ...

Հայ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ քննարկել են Հայաստանի ժողովրդավարության զարգացման հեռանկարները

20:14 04.05.2024

Հայ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ քննարկել են Հայաստանի ժողովրդավարության զարգացման հեռանկարները

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ: Հայ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ ժողովրդավարության ամրապնդման գործում: Երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանի ժողովրդավարության զարգացման եւ տնտեսական դիմակայունության ամրապնդումը լինելու է համատեղ աշխատանքների առանցքում: ...

Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը

15:54 04.05.2024

Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը

Հայաստանի կողմնից վերջերս ձեռք բերված հնդկական արտադրության 155 մմ/52 հրետանային համակարգերը (ATAGS) արդիականացվել են սպառազինություն արտադրող հնդկական «Bharat Forge»-ի կողմից՝ օգտագործման հարմարավետության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Indian Defense Research Wing»-ը` հղում անելով ընկերության տնօրեն Բաբա Կալյանիին: Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ, որոնք նվազեցնում են հրետանային հաշվարկների սխալվելու հավանականությունը: Բալիստիկ […] ...

BACK_TO_TOP