23:02 08.09.2019
Նախաճաշից հրաժարվելը բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Նախաճաշը՝ հատկապես դպրոցականների համար պետք է հարուստ լինի կալորիաներով, պնդում են սննդաբանները: Այն պետք է լինի սննդարար, որ երեխան օրվա սկզբին էներգիա ստանա: Այդպիսի սնունդը բարձրացնում է մտավոր ունակությունները, աշխատունակությունը, ֆիզիկական դիմադրողականությունը, կարգավորում է մարսողական համակարգը:
Չոր նախաճաշ
Դրանք քաղցրահամ գնդիկներն են, փաթիլները, որոնք երբեմն երեխաներն այդպես են ուտում, լավագույն դեպքում՝ փափկեցնում կաթով: Դրանց հիմնական թերությունն այն է, որ մեծ քանակի շաքար են պարունակում, միանգամից բարձրանում է արյան մեջ շաքարի պարունակությունը և սկսում է ակտիվորեն ինսուլին արտադրվել: Այդպիսի նախաճաշով սնվելու դեպքում կարող են առաջանալ շաքարային դիաբետ, ճարպակալում, ալերգիկ ռեակցիաներ և ստամոքսի խանգարում: Այդ պատճառով չոր նախաճաշ կարելի է թույլ տալ ոչ հաճախ, քան շաբաթը մեկ անգամ:
Շիլաներ՝ նրբերշիկի փոխարեն
Եթե քնած եք մնացել և ուշանում եք, փոքրիկին կարելի է կերակրել արագ եփվող շիլաներով: Դրանցում քիչ ածխաջրեր կան, որոնք, ի դեպ, վերածվում են գլյուկոզայի, և համեմատաբար շատ բջջանյութ կա, քան չոր նախաճաշերում: Բայց այդ շուտ եփվող կամ ընդհանրապես եփելու կարիք չունեցող շիլաներն էլ այդքան օգտակար չեն: Բանն այն է, որ շուտ եփվող վարսակի փաթիլները ուշ եփվողից տարբերվում են նրանով, որ առաջիններից հեռացված է կեղևը: Դրա հետ նաև՝ օգտակար նյութերի մեծ մասը, հենց կեղևի բացակայության հաշվին էլ փաթիլները շուտ են եփվում:
Հիշեք աքսիոման՝ որքան շուտ եփվող է շիլան, այնքան նրանում օգտակար նյութերը քիչ են: Դա նշանակում է՝ երեխան 1-1.5 ժամ հետո սոված կլինի, քանի որ բջջանյութը քիչ է: Մինչդեռ ամբողջական հատիկների փաթիլներից եփած շիլան կուշտ է պահում մոտ 5 ժամ:
Պետք չէ չարաշահել նաև երշիկներն ու նրբերշիկները: Դրանցում էլ չափազանց մեծ քանակությամբ աղ և ճարպ կա, ինչը վնաս է երեխաների օրգանիզմին: Չէ՞ որ դուք չեք ցանկանում, որ փոքրիկը հոդերի և անոթների խնդիրներ ունենա:
5 ամենաօգտակար նախաճաշերը
Հացահատիկ, ձու, կաթնամթերք՝ սրանք դպրոցականների նախաճաշի հինգ ամենակարևոր բաղկացուցիչներն են, քանի որ պարունակում են դանդաղ ներծծվող ածխաջրատներ և սպիտակուց:
Լավ կլինի ամեն օր տարբեր շիլաներ պատրաստեք: Հնդկաձավարի, վարսակի, եգիպտացորենի, գարու շիլաները պարունակում են բազմաթիվ կարևոր վիտամիններ ու հանքանյութեր: Մինչդեռ սպիտակաձավարի շիլան այնքան էլ օգտակար չէ՝ դրանում բջջանյութ գրեթե չկա:
Երեխաների համար ցանկալի է շիլան պատրաստել կաթով։ Առողջապահության միջազգային կազմակերպության խորհրդով երեխան օրական պետք է ստանա նվազագույնը երկու բաժին կաթնամթերք՝ ասենք 250 գր կաթ, 30 գր պանիր: Բացի այդ, կաթի հետ հացահատիկային բոլոր վիտամինները լավ են յուրացվում: Մանկական շիլային կարելի է ավելացնել մի փոքր կարագ, չամիչ, մեղր կամ քունջութ: Իսկ մրգեր՝ չարժե: Միրգը պետք է ուտել սնվելուց մոտ 2 ժամ առաջ կամ 2 ժամ անց:
Կարագը միակ կենդանական սպիտակուցն է, որը ներառված է բոլոր դիետիկ սննդակարգերում: Բանն այն է, որ դրանում մեծ քանակի հեշտ յուրացվող վիտամիններ կան՝ A, E,D, K: Բացի այդ, կարագը պարունակում է հագեցած ճարպաթթու և լիարժեք սպիտակուց: Այնպես որ, շաբաթը երկու անգամ ՝ հացով կարագ և պանիր՝ փոքրիկի համար:
Որպեսզի երեխան շիլաներից չձանձրանա կարելի է դրանք երբեմն փոխարինել կաթնաշոռային թխվածքներով կամ սմուզիներով: Հարեք 5.5 տոկոս յուղայնությամբ կաթնաշոռը մրգերով կամ հատապտուղներով՝ և՛ համեղ է, և՛ անչափ օգտակար ու հագեցնող: Կարելի է նաև փոքրիկ թխվածքաբլիթներ պատրաստել կաթնաշոռով: Դրանք արագ են պատրաստվում և օգտակար են:
Ձվով պատրաստվող նախաճաշով կարելի է երեխային կերակրել շաբաթը 2-3 անգամ: Ձվածեղն ու օմլետը կարելի է պատրաստել կանաչիներով, բանջարեղենով, հավի կամ հնդկահավի մսով: Կամ պատրաստեք ձվով բրդուճ, չմոռանաք հացին քսել նաև կարագ:
Նրբաբլիթներ վարսակի կամ հնդկաձավարի ալյուրով, դդումով, խնձորով, բանանով: Դրանք նույնպես օգտակար են, համեղ ու հագեցնող:
Մակարոնը նույնպես վատ տարբերակ չէ: Այդպիսի ածխաջրատային նախաճաշը կարելի է պատրաստել ցանկացած բանջարեղենով՝ բրոկոլի, բուլղարական պղպեղ, սմբուկ, կարելի է ավելացնել նաև խաշած թռչնամիս, համեմել զեյթունի ձեթով և քերած պանրով՝ ահա այն ամբողջ վիտամինային «փունջը», որը դպրոցականին կուշտ և աշխույժ կպահի մինչև կեսօր:
23:59 25.07.2025
Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին: ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում […] ...
23:51 25.07.2025
«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն էՇրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...
23:48 25.07.2025
Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնումՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...
23:46 25.07.2025
Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկումԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...
23:44 25.07.2025
«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համարՀաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...
23:42 25.07.2025
Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...