21:02 07.09.2019
Գյումրեցի յոթամյա Նունե Մկրտչյանը «Գյումրիի օր» տոնակատարությանը մայրիկի հետ եկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեսնելու և անձամբ նրան իր նամակը փոխանցելու, բայց խառնաշփոթի պատճառով չէին կարողացել մոտենալ վարչապետին:
«Ես ուզում էի վարչապետին մոտենալ ու համբուրել, բայց չստացվեց, նաև նախապես տանը նամակ էի գրել, ուզում էի Նիկոլ Փաշինյանին փոխանցել ու հրավիրել Գյումրի՝ մեր տուն, իմ ծննդյան տոնին մասնակցելու համար»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցի ընթացքում պատմեց փոքրիկ Նունեն:
Գյումրեցի աղջնակի նամակը, այնուամենայնիվ, հասել էր վարչապետին, և այսօր՝ իր ծննդյան օրը, առավոտյան Մկրտչյանների բնակարան անակնկալ այցելել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու փոխանցել վարչապետի շնորհավորանքն ու նվերները:
«Անակնկալի եկանք, երբ առավոտյան մարզպետն եկավ մեր տուն, չէինք սպասում, որ երեխայիս նամակին արձագանք կլիներ: Մարզպետը փոխանցեց Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը, նույնիսկ զանգահարեց, որ վարչապետն անձամբ խոսի աղջկաս հետ, բայց այդ պահին զբաղված էր, ասացին՝ ժողովի է մասնակցում: Շատ շնորհակալ ենք ուշադրության և անմոռանալի անակնկալի համար»,- իրենց զգացողությունները փոխանցեց Նունեի մայրը՝ Նինել Գևորգյանը:
«Ես իմ նամակի մեջ վարչապետից նվեր չէի ուզել, միայն հրավիրել էի մեր տուն, անակնկալ էր, որ հեծանիվը բերեցին ու ասացին՝ վարչապետի նվերն է: Ես հեծանիվ չունեի, բայց քշել գիտեմ»,- ուրախ-ուրախ պատմում էր 7-ամյա Նունե Մկրտչյանը:
Նունեն սովորում է Գյումրու թիվ 6 հիմնական դպրոցի երկրորդ դասարանում, ակրոբատ է, հաճախում է գիմնաստիկայի դասերի, բայց երազում է դառնալ բժշկուհի կամ ոստիկան:
Նունեն հիմա էլ անհամբերությամբ սպասում է սեպտեմբերի 21-ի Գյումրիում կայանալիք Անկախության տոնին նվիրված տոնակատարությանը, ցանկանում է այս անգամ անպայման հանդիպել վարչապետին ու իր շնորհակալությունը հայտնել հաճելի ու անմոռանալի անակնկալի համար:
22:23 11.08.2025
Ինչ առանձնահատկություններ ունի Խաղաղության համաձայնագիրը. Արեգ Քոչինյանի հետ հարցազրույցըՎաշինգտոնյան գործընթացը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Շատ են թե լավատեսություն արտահայտողները, թե հոռետեսները: Այսօր հրապարակվեց նաև Խաղաղության պայմանագիրը: Ինչպե՞ս են այս ամենը դիտարկում վերլուծաբանները: Վաշինգտոնյան գործընթացի ու հայ – ադրբեջանական գործըթնացների վերաբերյալ հարցերին անդրադարձել է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:12 11.08.2025
Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները․ ՈւսիկՊրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը խոստովանել է, որ սիրողական կարիերայի ժամանակ փորձել է մենամարտել Նասիմ Համեդի ոճով։ Այս մասին հաղորդում է SecondsOut Boxing News-ը։ «Երբ ես սիրողական բռնցքամարտիկ էի, կրկնում էի Նասիմ Համեդի շարժումները։ Բայց դրա պատճառով մարզասրահում անընդհատ ճնշում կար, քանի որ ինձ թույլ չէին տալիս դա անել։ Մարզիչներն […] ...
21:44 11.08.2025
Կամչատկայում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 41.5 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 347 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան: ...
21:28 11.08.2025
«Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկ է կատարել․ ԿարպովԱնգլիական «Սաութհեմփթոնը» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար 12 միլիոն եվրո է առաջարկել ռուսական «Կրասնոդարին»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Ռուսաստանի չեմպիոնն իր ավագի համար պաշտոնական առաջարկն արդեն ստացել է և այժմ քննարկում է: Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: ...
21:19 11.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կորյունի փ. 5 շենք, Կորյունի նրբ․ 4, 6, 6/1 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10:00-16:00 Նոր Արեշ թաղ. 44, 46, 50 փողոցների առանձնատներ և ոչ […] ...