11:45 09.09.2019
Ազգային ժողովի մեծամասնությունն այսօր մերժեց ԼՀԿ պատգամավորների օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր բացահայտել հանքերի բոլոր սեփականատերերին՝ անկախ հանքերում նրանց ունեցած բաժնեմասից։
Ներկայում գործող օրենքը պահանջում է բացահայտել միայն այն բաժնետերերին, որոնք ունեն 10 և ավելի տոկոս մասնաբաժին։ Ընդդիմության պնդմամբ՝ այսպիսի կարգավորումը սեփականատերերին թույլ է տալիս իրենց սեփականությունը բաժանել մի քանի՝ 10 տոկոսից փոքր մասի, դրանք գրանցել տարբեր ընկերությունների անունով և խուսափել բացահայտումից։
Նախագծի մերժումից հետո ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ նախկինում շատ էր խոսվում, որ այս կամ այն հանքը պատկանում է այս կամ այն պաշտոնյային, սակայն դա հնարավոր չէր լինում ապացուցել։
«Էս մերժում եք, որպեսզի թաքցվի՞ նախորդ իշխանության հանցանքները, թե՞ նոր իշխանությունն է պատրաստվում գործել նույն ոճով, և դրա համար է մերժվում այս թափանցիկությունը», – ասաց Գորգիսյանը։
Նրան հակադարձեց Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Նա ասաց, որ իրենք դեմ չէին լինի այդպիսի կարգավորմանը, բայց չէ՞ որ օրենքի ընդունման ժամանակ ԼՀԿ որևէ պատգամավոր չի ասել, որ այդ 10 տոկոս շեմը սխալ է։ Թունյանը կրկնեց նաև այն հիմնավորումը, որ այդ շեմի թեկուզ 1 տոկոս իջեցումը վարչական հսկա ծախսեր է ենթադրելու։
18:35 17.07.2025
Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան18:40 17.07.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սինվեյին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա` իրացնելով առկա ամբողջ ներուժը: Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: ...
18:35 17.07.2025
Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե ՄելիքյանՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի՝ «Փյունիկ» – «Տրե Ֆիորի» պատասխան հանդիպումից առաջ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է նախորդ հանդիպման արդյունքի մասին։ «Անկախ նրանից՝ պատրաստ էինք նախորդ հանդիպմանը, թե` ոչ, մենք իրավունք չունեինք պարտվելու։ Փառք Աստծո, դեռ ունենք հնարավորություն ամեն ինչ շտկելու։ Մեր առաջադրանքն է՝ հաղթահարել այս թիմի արգելքը»,- նշել […] ...
18:30 17.07.2025
Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթներով մարիխուանաՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 14-ին մայրաքաղաքի զբոսայգիներից մեկում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի զանգվածով 2 փաթեթ՝ ընդհանուր 10 գրամից ավելի քաշով, և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երևանի բնակիչ 29-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Ծանուցում. Ենթադրյալ […] ...
18:24 17.07.2025
Մհեր Գրիգորյանը և Ռաֆայել Ֆիտոն մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջԲրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի համախմբվածության և բարեփոխումների հարցերով գործադիր փոխնախագահ Ռաֆայել Ֆիտոյի հետ: Հանդիպման սկզբում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստան-ԵՄ նոր առավել ինտենսիվ փուլ մտած քաղաքական երկխոսության կարևորությունը: Զրուցակիցները շեշտել են տարածաշրջանային նախաձեռնություններում Հայաստանի ներգրավվածության անհրաժեշտությունը՝ մասնավորապես քննարկելով Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ նոր ռազմավարական մոտեցումը։ Մհեր […] ...
18:17 17.07.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև վերջին տարիներին ձևավորվել է ակտիվ քաղաքական երկխոսություն, ինչը նոր ազդակ է հաղորդել երկկողմ փոխգործակցության զարգացմանը: Վարչապետ Փաշինյանը, այս առումով, ընդգծել է դեսպան Գալագերի անձնական […] ...
18:11 17.07.2025
Երևանի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժածՀուլիսի 17-ին՝ ժամը 15:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան միջանցքում (մոտ 25 քմ), որտեղ գտնվող գազի բալոնից (3 կգ) առկա է […] ...