13:09 09.09.2019
Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների (ВДНХ) տարածքում գործող հայկական «Արմենիա» տաղավարում հանդիպեց Մոսկվայի և ՌԴ տարբեր քաղաքներից ժամանած երիտասարդ հայ գործարարների և հայ համայնքի մի շարք ակտիվ ներկայացուցիչների հետ:
Ողջունելով ներկաներին՝ Զարեհ Սինանյանը ներկայացրեց Հայաստանի զարգացման այսօրվա տեսլականն ու ընթացիկ արդյունքները. «Մենք ցանկանում ենք ստեղծել այնպիսի երկիր, որ յուրաքանչյուր հայ իմանա՝ ինքը որպես անհատ իր հնարավորություններով, ունակություններով՝ անկախ նրանից, թե դրանք ինչպիսին են՝ ֆինանսական, մասնագիտական, ֆիզիկական, իր տեղն ունի Հայաստանում, և Հայաստանը թթվածնի պես իր հայրենակիցների կարիքն ունի»: Գլխավոր հանձնակատարը խոսեց մրցունակ կադրերի խնդրի և այդ բացը Սփյուռքի մարդկային ներուժի միջոցով լրացնելու մասին:
«Սփյուռքում մենք յուրաքանչյուր ոլորտից ունենք մասնագետներ, ամեն բնագավառում ներգրավված մարդիկ, մենք գլոբալ ազգ ենք, ցանկացած միջավայրում հաջողակ ենք, և պետք է կարողանանք այդ հաջողությունը բերել Հայաստան»,- ընդգծեց Զարեհ Սինանյանը:
Խոսելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մասին՝ նա հավելեց, որ գրասենյակն այժմ Սփյուռքի հետ աշխատանքի օրակարգն ու ճանապարհային քարտեզն է մշակում, իսկ արդեն հաջորդ տարի ամռանը նախատեսվում է կազմակերպել երեք համաժողով: Առաջինը լինելու է Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովը, որն ամբողջությամբ կտարբերվի նախկին համաժողովներից, կունենա հստակ օրակարգ, կքննարկվեն խնդիրներ և կիրագործվեն տարբեր նախագծեր: Համաժողովի առանցքում կլինի նաև համահայկական խորհրդատվական մարմնի ստեղծումը, որով Սփյուռքը ներկայացված կդառնա Հայաստանում: Ըստ Գլխավոր հանձնակատարի՝ երկրորդ համաժողովը համախմբելու է Սփյուռքում ապրող քաղաքական գործիչներին և պետական պաշտոնյաներին և նպատակ է ունենալու առաջարկների փաթեթ և քաղաքականություն մշակել: Երրորդ համաժողովը լինելու է տնտեսական՝ ընդհանուր հարթակ ստեղծելով Սփյուռքի գործարարների համար:
Հանդիպումը տևեց 2 ժամից ավելի, որի ընթացքում ներկաները բազմաթիվ հարցեր ուղղեցին, որոնք հիմնականում վերաբերում էին լեզվի պահպանմանը, հայկական կրթությանը, Սփյուռքում և Հայաստանում երիտասարդական կազմակերպությունների հիմնմանը, հայրենադարձությանը: Մասնակիցներից մի քանիսը պատմեցին նաև հեղափոխությունից հետո իրենց երեխաների հայրենադարձության պատմությունները: Հնչեցին գրասենյակի և Սփյուռքի քարտեզագրման աշխատանքներին կամավորության սկզբունքով մասնակցելու առաջարկներ: Քննարկում ծավալվեց Հայաստանի պետական կառավարման համակարգում սփյուռքահայերին ներգրավելու և առկա օրենսդրական խոչընդոտները վերացնելու շուրջ: Հավաքվածների մեծ մասը հետաքրքրված էր Հայաստանում բիզնես արտոնությունների, IT ոլորտում ներդրումների, հնարավոր համագործակցության վերաբերյալ:
Պատասխանելով բոլոր հարցերին՝ Զարեհ Սինանյանը նշեց, որ պատրաստ է սերտ համագործակցել, նպաստել մյուս գերատեսչությունների հետ կապերի ստեղծմանը և համակարգել ընթացքը: «Այս հավաքների նպատակն է նախ և առաջ, որ հենց ձեզնից կարողանամ լսել ձեր խնդիրների մասին, հասկանալ՝ ինչ լուծումներ եք դուք ցանկանում, ինչ համագործակցություն եք դուք պատկերացնում, և միասին շարժվենք առաջ»,- եզրափակեց խոսքը Գլխավոր հանձնակատարը:
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...
21:00 04.07.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Վարդանանց փ. 5ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-16:00 Շահումյան 9-րդ փող․ 1, 3 շենքեր, Սեբաստիա փ․ 70, 80, 82, 86, 141, 147/1, 147/2, 147/3, […] ...
20:50 04.07.2025
Մակրոնը կարևոր է համարել Պուտինի հետ Իրանի հարցով շփումըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարևոր է համարում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ կապը պահպանելը իրանական հարցի շուրջ։ «Ես նրան (Պուտինին) զանգահարեցի հիմնականում իրանական հարցը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը պահպանելու անհրաժեշտությունը քննարկելու համար։ Նա հայտնեց իր պատրաստակամությունը օգնելու համար։ Շատ կարևոր էր ապահովել այս համաձայնագիրը, քանի որ Ֆրանսիան նույնպես պատասխանատվություն ունի կայունություն ապահովելու […] ...
20:40 04.07.2025
Սպիտակ տան տարածքում կանցկացվի UFC մենամարտԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան տարածքում կանցկացվի խառը մենամարտերի (MMA) ամերիկյան UFC փրոմոուշենի մենամարտ: Այս մասին հաղորդում է Fox News-ը։ Այովա նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Դոնալդ Թրամը նշել է, որ Սպիտակ տան տարածքում կա շատ ազատ հող, որի վրա էլ կարելի է ռինգ տեղադրել։ Մենամարտը կլինի չեմպիոնական և կանցկացվի 2026 […] ...
20:33 04.07.2025
Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիությունFirebird AI ընկերության համահիմնադիր, մի քանի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Անձնագիրը Ռազմիկ Հովակիմյանին հանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից։ «Ռազմիկ Հովակիմյանը միջազգային հաջողությունների հասած գործարար է, որը տարիներ շարունակ բարձր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ճապոնական տեխնոլոգիական հսկա Rakuten կորպորացիայում՝ մասնակցելով ընկերության գլոբալ […] ...