17:47 11.09.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը նշեց, որ Մեղրիում արտագնա նիստ են անցկացրել, և հիմնական քննարկման հարցը Մեղրու ազատ տնտեսական գոտու խնդիրն է եղել: Այդ հանդիպման ժամանակ, ըստ Մելքումյանի, արձանագրեցին երեք խնդիր: Պատգամավորն ասաց, որ Մեղրու տնտեսական գոտին շահագործման է հանձնվել 2017 թ. վերջերին, ապա հիշեցրեց՝ դա ԵԱՏՄ քվոտայով տրամադրված միակ ազատ տնտեսական գոտին է:
Մելքումյանն ասաց՝ խնդիրներից մեկն այն է, որ շինարարի հետ չեն կարողանում վերջնական շահագործման ակտ ունենալ, բացի դրանից՝ սահմանապահ կառույցների հետ ընթացակարգային հարց կա, իսկ երրորդը հարակից հողերի ձեռքբերման խնդիրն է:
Հարցին արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պարո´ն Մելքումյան, Ձեր թված պատճառները գլխիվայր կշրջեի և կսկսեի հարակից հողերի հարցից: Ես այց կատարեցի Մեղրի, նաև ազատ տնտեսական գոտի այցելեցի, պարզվեց, որ այն, ըստ էության, հողատարածք չունի, ինչո՞ւ, քանի որ այն ժամանակ, երբ բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ տեղեկացել էին, որ այդտեղ լինելու է ազատ տնտեսական գոտի, շատ արագ կողքի հողերը սեփականել էին: Այդտեղ կա ազատ տնտեսական գոտի, մի շենք, մի ավտոկանգառ և ուրիշ ոչինչ, այսինքն՝ փաստացի տարածք չկա գործունեություն ծավալելու»,- ասաց նա:
Վարչապետը հայտնեց, որ այդ փաստից հետո սկսվեց հետաքննություն, հարուցվեց քրեական գործ, դրանով ձեռք բերված ապացույցների հիման վրա ընթացակարգ է սկսվել այդ հողերի ապօրինի սեփականաշնորհումները հետ շրջելու համար, որպեսզի ազատ տնտեսական գոտին իրոք ազատ տնտեսական գոտի դառնալու հնարավորություն ունենա: Փաշինյանը նշեց, որ այդ հարցը դատարանի օրակարգում է, թեպետ կառավարությունը և քննչական մարմինը ամեն ինչ արել են, որ հարցը արագ լուծում ստանա, դատական ընթացակարգերով պիտի անցնի:
«Սահմանապահ ուղեկալի հետ աշխատանքների կազմակերպման մասին նշեմ, որ դա հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի քննարկման առարկա է, ՀՀ կառավարության համապատասխան աշխատանքային խումբը քննարկում է այն: ՄԵղրու անցակետի արդիականացման շատ խոշոր ծրագիր կա: Եթե դա Ձեզ հետաքրքրի, ես կարող եմ նախագիծը վիդեոտարբերակով տրամադրել: Մեր հաշվարկներով՝ այն հնարավոր կլինի իրականացնել 2023 թ., մինչ այդ հողերը կվերադարձնենք»,- նշեց վարչապետը:
Ինչ վերաբերում է շինարարների հետ կապված հարցերին՝ Փաշինյանն ասաց, որ գնի հետ կապված հակասություններ կան, շինարարը կարծում է՝ ավելի շատ գումար պիտի ստանա, իսկ նախագծով այլ գումար է եղել: Վարչապետը խոստացավ՝ այդ հակասությունն էլ լուծում կստանա մինչև հողերի վերադարձը:
«Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում՝ մի տնտեսվարող Մեղրիի ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու արտոնություն է ստացել, բայց եկեք, այնուամենայնիվ, իրավիճակը գլոբալ իրողություններից կտրված չնայենք: Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ աշխարհաքաղաքական որոշակի կոնյունկտուրա գոյություն ունի: Նրանք, ովքեր հետաքրքրված են կամ կարող են հետաքրքրված լինել այստեղ գործունեություն ծավալելով՝ իրենց առաջին հայացքը ուղղված է դեպի Իրանի շուկա: Երբ այս տեսակետից ռիսկեր են տեսնում, այդ ռիսկերն ու անորոշությունները նեգատիվ ազդեցություն են ունենում գործընթացի վրա: Դա էլ պետք է հաշվի առնել»,- ասաց Փաշինյանը:
23:59 17.07.2025
Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներումԳործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...
23:56 17.07.2025
Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստըՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...
23:50 17.07.2025
Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինենԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...
23:47 17.07.2025
Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրաՀուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...
23:42 17.07.2025
Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել էՀուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
23:33 17.07.2025
Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջՀայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...