Կարո՞ղ է ԱԱԾ-ն ղեկավարել 25 տարեկան, առանց բարձրագույն կրթության երիտասարդ․ քննարկում ԱԺ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+37.09 oC

Կարո՞ղ է ԱԱԾ-ն ղեկավարել 25 տարեկան, առանց բարձրագույն կրթության երիտասարդ․ քննարկում ԱԺ-ում

13:55 13.09.2019

ԼՀԿ անունից պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր ԱԺ է ներկայացրել նախագիծ, որի համաձայն՝ ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների պաշտոնը զբաղեցնող անձինք պետք է համապատասխանեն այն չափանիշներին, որոնց համապատասխանում են պատգամավորները և կառավարության անդամները։

Դա, մասնավորապես, նշանակում է, որ այդպիսի պաշտոնի կարող են նշանակվել 25 տարին լրացած, բարձրագույն կրթություն չունեցող, ուժային այդ համակարգերի հետ կապ չունեցող մարդիկ։ Ու թեև սա ավելի է ընդլայնում իշխանության լծակները, սակայն իշխանական պատգամավորները տարակուսանքով են վերաբերվում սրան։

«… Քաղաքական թիմի անդամին, ենթադրենք, օրինակ, 26 տարեկան երիտասարդին տանում ենք ներքին գործերի նախարար կամ անվտանգության ծառայության ղեկավար ենք նշանակում։ Իմ կարծիքով՝ ստեղ խնդիրներ կարող են առաջանալ՝ նաև հաշվի առնելով, որ մենք այդ ինստիտուտների զարգացման մասին ենք խոսում։ Բայց այդ ինստիտուտները կարող են փլվել դրանից հետո։ Հաշվի առեք տարիներ շարունակ այդ համակարգում աշխատած մարդկանց վերաբերմունքը, երբ գա 25-26 տարեկան որևէ երիտասարդ իրենց ղեկավարելու՝ գեներալների և այլն»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը։

«Եթե մեր հասարակությունը որոշել է, որ 25 տարեկան անձը կարող է օրենք ընդունել ազգային անվտանգության հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ինչը պահանջում է ավելի շատ փորձառություն, ավելի շատ իմաստություն և ավելի շատ գիտելիք, ապա ազգային անվտանգության ղեկավարը, որ զբաղվում է այդ օրենքների կատարմամբ, ավելի բարձր չափանիշներով պետք է օժտված չլինի։ Բայց եթե խոսքը գնում է ավելի բարձր չափանիշների մասին, ապա պետք է մտածենք բոլորին այդ չափանիշներով օժտելու մասին»,- բացատրեց Սիմոնյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստան կժամանի 500 մարզիկ, կանցկացվի 60 հանդիպում․ վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնություն

17:43 18.07.2025

Հայաստան կժամանի 500 մարզիկ, կանցկացվի 60 հանդիպում․ վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնություն

Հուլիսի 23-ից Երևանում կմեկնարկի վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը: Մրցաշարին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը մամուլի ասուլիսում ներկայացրել են առաջնության նախապատրաստական ընթացքը: Անդրադառնալով այս տարվա չորրորդ միջազգային մրցաշարին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մինչև Երևան ժամանելը թիմերն անցել են բավականին լուրջ […] ...

Արմավիրի մարզում բախվել են «Kia»-ն, «Ford»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան տուժածներ

17:36 18.07.2025

Արմավիրի մարզում բախվել են «Kia»-ն, «Ford»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Լուսագյուղ գյուղի վարչական տարածքում բախվել են «Kia», «Ford» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և […] ...

Ռումինիայի նախագահը հայտարարել է Մոլդովայի հետ միավորմանն աջակցելու մասին

17:30 18.07.2025

Ռումինիայի նախագահը հայտարարել է Մոլդովայի հետ միավորմանն աջակցելու մասին

Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը հայտարարել է Մոլդովայի հետ միավորմանը իր անձնական աջակցության մասին, սակայն ընդգծել է, որ կհարգի նրա քաղաքացիների կամքը։ Դանը հուլիսի 18-ին պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա՝ երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով։ «Անձամբ ես ցանկանում եմ միավորում Մոլդովայի հետ, բայց լիովին հարգում եմ հարևան հանրապետության քաղաքացիների կամքը», – գերմանական Frankfurter Allgemeine Zeitung հրատարակությանը […] ...

ԵՄ-ն չեղյալ է հայտարարել Չեխիայի համար Ռուսաստանից նավթ ներմուծելու թույլտվությունը

17:20 18.07.2025

ԵՄ-ն չեղյալ է հայտարարել Չեխիայի համար Ռուսաստանից նավթ ներմուծելու թույլտվությունը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը, որը հաստատվել է ԵՄ խորհրդի կողմից ուրբաթ օրը, չեղյալ է հայտարարում Չեխիայի համար թույլտվությունը ռուսական նավթ ներմուծելու վերաբերյալ, ասվում է Խորհրդի կողմից ընդունված որոշման մեջ։ «Խորհուրդը որոշել է չեղարկել Ռուսաստանից Չեխիա նավթ ներմուծելու համար նախատեսված բացառությունը», – ասվում է հրապարակման մեջ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չեխիան 2024 թվականին […] ...

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պետք է անցնի հարձակման․ The Washington Post

17:07 18.07.2025

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պետք է անցնի հարձակման․ The Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ Ուկրաինան պաշտպանության դիրքերում ոչնչի չի հասնի և պետք է անցնի հարձակման։ Այս մասին հաղորդել է The Washington Post (WP)-ն։ «Հուլիսի 4-ին Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը նշել է, որ Ուկրաինան չի կարողանա փոխել պատերազմի ընթացքը, եթե չանցնի հարձակման», – թերթին ասել է անանուն ուկրաինացի պաշտոնյան։ Թրամփը […] ...

Հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է Մոսկվա թռչող ԱԹՍ-ն. Սոբյանին

16:57 18.07.2025

Հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է Մոսկվա թռչող ԱԹՍ-ն. Սոբյանին

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է Մոսկվայի վրա հարձակված ևս մեկ անօդաչու թռչող սարք։ Այս մասին իր Telegeam ալիքով հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «Մոսկվայի վրա հարձակված ևս մեկ անօդաչու թռչող սարք է ոչնչացվել», – գրել է քաղաքապետը։ Երկու ժամվա ընթացքում Սոբյանինը հայտնել է քաղաքի ուղղությամբ թռչող երեք անօդաչու թռչող սարքի մասին։ ...

BACK_TO_TOP