Հարավային Օսիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին․ ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+36.09 oC

Հարավային Օսիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին․ ԱԳՆ

16:09 13.09.2019

«Հարավային Օսիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին, նույնիսկ եթե նրան հրավիրեն»,- հայտարարել է Հարավային Օսիայի ԱԳ նախարար Դմիտրի Մեդոևը, տեղեկացնում է IA Res-ը:

«Մենք կասենք մեր ծանրակշիռ «ոչ»-ը, եթե անգամ մեզ խնդրի Հյուսիսատլանտյան դաշինքը՝ անգամ գործող քարտուղարի շուրթերով: Հարավային Օսիայի Հանրապետությունը խաղաղ պետություն է, և ագրեսիվ դաշինքներին անդամակցելը կարող է վնաս հասցնել մեր երկրի իմիջին»,- Դմիտրի Մեդոևի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա նաև մեկնաբանել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի վերջին հայտարարությունը:

«Ասում են՝ ճշմարտությունը  վեճի ընթացքում  է ծնվում… Կարծում եմ,  իզուր են նրանք մեզ համար անհանգստանում՝ Հարավային Օսիայի համար անընդունելի են երկու տարբերակներն էլ: ՆԱՏՕ-ն սպառնալիք է խաղաղության և անվտանգության համար ոչ միայն Հարավային Օսիային: Դա վտանգավոր արկածախնդրություն է ՝ ուղղված առաջին հերթին Ռուսաստանին: Դա ակնհայտ է: Մեզ սկզբունքորեն ձեռնտու չէ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, քանի որ նման հարևանությունը կարող է դառնալ լուրջ սպառնալիք մեր երկրի և ամբողջ կովկասյան տարածաշրջանի համար»,- ընդգծել է Մեդոևը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

15:57 18.07.2025

Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ․ «ՀԾԿՀ նախագահն ընդունեց որոշում՝ վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին: ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացված հաղորդման հիմքով՝ ՀԾԿՀ նախագահը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցեց վարչական վարույթ և Ռոմանոս Պետրոսյանին նշանակեց ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Որոշումն ուժի մեջ կմտնի ընկերությանն օրենքով […] ...

«Երևանի ավտոբուս» ընկերությունն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին

15:51 18.07.2025

«Երևանի ավտոբուս» ընկերությունն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին

Երեկ համացանցում տարածվել է հանրային տրանսպորտում նկարահանված մի տեսանյութ, որտեղ տղամարդ ուղևորը ենթադրյալ անպարկեշտ գործողություններ է կատարել կին ուղևորների նկատմամբ։ Թեմայի վերաբերյալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը պարզաբանում է ներկայացրել․ «Նշված դեպքի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել հետևյալը՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, թիվ 5 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում Մաշտոցի պողոտա-Պուշկինի […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 17-18-ը

15:35 18.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 17-18-ը

Բացահայտվել է 175 հանցագործություն, որոնցից 21-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 57 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 10-ական դեպք՝ հոգեկան […] ...

Իսրայելը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագիրը 2-3 տարով հետ է մղվել

15:32 18.07.2025

Իսրայելը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագիրը 2-3 տարով հետ է մղվել

Իսրայելը գնահատում է, որ վերջին հարվածների արդյունքում Իրանի միջուկային ծրագիրը հետ է մղվել առնվազն երկու-երեք տարով, հայտարարել է Մոսկվայում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։ «Մեր փորձագետների գնահատականը, ոչ միայն ռազմական, ցույց է տվել, որ միջուկային ծրագրին հասցված հարվածը շատ լուրջ է։ Մենք կարծում ենք, որ նրանց ծրագիրը հետ է շպրտվել առնվազն երկու կամ երեք տարով», – […] ...

Խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի հաբեր․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

15:20 18.07.2025

Խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի հաբեր․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ Ոսկեվազ գյուղի բնակիչ 47-ամյա տղամարդը Արմավիրի մարզի Դողս գյուղի 50-ամյա բնակչից ձեռք է բերում, օգտագործում և իրացնում է «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց: Տվյալը ստուգելու ընթացքում նաև ստացվեց տեղեկություն, որ այս գործընթացին օժանդակում են 50-ամյա տղամարդու քույրն ու նրա որդին: Դողս գյուղում դարանակալման ժամանակ Աշտարակի ոստիկանները նկատել են, […] ...

ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի մշակումը․ Էստոնիայի ԱԳ նախարար

15:11 18.07.2025

ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի մշակումը․ Էստոնիայի ԱԳ նախարար

Եվրամիությունը (ԵՄ) չի պլանավորում բավարարվել Ռուսաստանի դեմ «կիսատ քայլերով»։ Պատժամիջոցների 19-րդ փաթեթի ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։ Այս մասին հաղորդում է РБК-Ուկրաինան ՝ հղում անելով Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մարգուս Ցախնային։ Ցախնայի խոսքով՝ սահմանափակումների 18-րդ փաթեթը ցույց է տալիս, որ Եվրոպան մնում է վճռական։ «Ռուսաստանի կողմից նավթի վաճառքից վաստակած յուրաքանչյուր եվրո օգնում է ֆինանսավորել […] ...

BACK_TO_TOP