11:46 16.09.2019
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը և Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը այցելել են Գաֆեսճյան արվեստի կենտրոն:
Քուվեյթի շեյխուհու գլխավորած պատվիրակության անդամները Նունե Սարգսյանի հետ շրջել են կենտրոնի ցուցասրահներով, ծանոթացել կենտրոնի պատմությանը: «Խանջյան» սրահում նրանք հատկապես մեծ ուշադրությամբ դիտել են մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի մոնումենտալ որմնանկարը:
Շրջայցի ավարտին Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը նշել է, որ ինչպես մյուս բոլոր երկրների հետ, Քուվեյթի հետ ևս Հայաստանը շահագրգռված է ունենալ սերտ մշակութային կապեր.
«Քանի որ շեյխուհի Հուսան խորապես տեղյակ է արաբական մշակույթին, մենք որոշեցինք հրավիրել նրան և ներկայացնել մեր մշակույթը՝ այն ակնկալիքով, որ կարողանանք փոխանակում իրականացնել։ Առաջարկում ենք իսլամական ձեռագրերի ու գրքերի՝ իր և իր ամուսնու սեփական հավաքածուն բերել այստեղ։ Դրա փոխարեն Մատենադարանից մենք ժամանակավորապես կտեղափոխենք արաբական ձեռագրերի հավաքածուն։ Այս ձևով մենք կփոխանակենք մեր մշակույթները, քանի որ մշակույթը, երաժշտությունը, գրքերն առաջին հերթին կապում են ժողովուրդներին»։
Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը, որն առաջին անգամ է Հայաստանում, նշել է.
«Շատ շնորհակալ ենք այս հրաշալի հրավերի համար, քանի որ մեզ լավագույն ձևով է ներկայացվել Հայաստանը։ Մենք իսկապես ոգևորված ենք լինել այստեղ, որտեղ մեզ ցուցադրում են արվեստի ու մշակույթի տարբեր ճյուղեր։ Շատ տպավորված ենք։
Մեր հայ գործընկերների առաջարկով ծրագրում ենք ցուցահանդեսների փոխանակում իրականացնել։ Կլինի ցուցահանդես մեր Ալ-Սաբահ հավաքածուից, ինչպես նաև ցանկանում ենք հյուրընկալել ցուցահանդես Հայաստանից: Շատ ակտիվ ծրագիր ենք մշակում: Կարծում եմ՝ հաջորդ տարի հնարավոր կլինի այն իրականացնել»։ Մշակութային շաբաթների շրջանակում երկու երկրները հնարավորություն կունենան ցուցադրել սեփական արվեստը, երաժշտությունը, խոհանոցը:
«Հայաստանը երկար ժամանակ է՝ մեր սրտում է։ Մենք ունենք շատ հայ ընկերներ, ովքեր բնակվում են Քուվեյթում, ինչպես նաև Սիրիայում, Լիբանանում և այլուր։ Մենք իսկապես սիրում և հարգում ենք նրանց։ Գալ նրանց հայրենի երկիր՝ ասես նույնն է, ինչ այցելել հին ընկերներին:
Հայաստանը շատ յուրահատուկ է։ Այն մի վայր է, որը պետք է բոլորի կողմից բացահայտվի։ Սա փոքր երկիր է, որն ունի ստեղծարարությամբ լի մարդիկ։ Նրանք հայտնի են երաժշտության, գրականության, արվեստի, նկարչության ոլորտներում։ Սա մեզ համար հնարավորություն է՝ նրանց ավելի մոտիկից ճանաչել, իսկ նրանց միջոցով մենք հասկանում ենք մեր սեփական մշակույթը»,– նշել է Քուվեյթի շեյխուհին:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...
21:08 04.07.2025
Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ ՊերեսՄադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...
21:00 04.07.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Վարդանանց փ. 5ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-16:00 Շահումյան 9-րդ փող․ 1, 3 շենքեր, Սեբաստիա փ․ 70, 80, 82, 86, 141, 147/1, 147/2, 147/3, […] ...