11:57 20.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին:
«Իհարկե, պարոն Սարգսյանը բոլորիդ ծանոթ է, և նաև ուզում եմ արձանագրել, որ նա ողջ աշխատանքային գործունեությունն անցկացրել է ոստիկանական համակարգում, ինչը կարևոր հանգամանք եմ համարում: Ցանկանում եմ արձանագրել նաև, որ մեր կառավարության համար առաջնահերթություններից մեկը Հայաստանում ինստիտուցիոնալ կայացման խնդիրները լուծելն է, և Ոստիկանությունը որպես ինստիտուտ շատ կարևոր է:
Իհարկե, Ոստիկանությունը բավականին կայացած կառույց է Հայաստանի Հանրապետությունում, բայց մենք բոլորս մեր առաջ խնդիր ենք դրել, որ պետք է ինքներս մեր առաջ առաջին հերթին ավելի մեծ խնդիրներ դնենք, ավելի բարձր նշաձողեր սահմանենք, և հույս ունեմ, որ մենք փոխադարձաբար հավատում ենք այդ բարձր նշաձողերը հաղթահարելու մեր ընդհանուր պոտենցիալին: Հույս ունեմ, որ այդ պոտենցիալի վերաբերյալ բարձր ինքնագնահատական կա նաև ոստիկանության համակարգում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ վերջին ավելի քան մեկ տարին հեշտ չի եղել, եղել է բազմաթիվ բարդություններով լեցուն շրջան, և ոստիկանությանը շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար:
«Մեր օրակարգի կարևորագույն հարցերից մեկը ոստիկանական համակարգի բարեփոխումներն են, դրանցում կարևորագույն նշանակություն ունի ոստիկանության տեխնիկական հագեցվածությունը, բայց ամենակարևորը թերևս բովանդակության փոփոխությունն է, որպեսոզի մենք կարողանանք ոստիկանության բովանդակությունը դարձնել ժամանակակից, 21-րդ դարի և Նոր Հայաստանի պահանջներին համահունչ: Պարո՛ն Սարգսյան, հույս ունեմ, որ այդ խնդիրները կկատարեք:
Ես ուզում եմ արձանագրել հետևյալը. թե ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարող Էդուարդ Մարտիրոյսանը, թե Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Սարգսյանն իրենք լիարժեք լիազորություններն իրականացնելու օրենսդրական հնարավորություններ ունեն և հույս ունեմ, որ նրանք լիարժեք կգործեն: Մեր պայմանավորվածությունները հետևյալն են, որ մենք մի փուլ այս կարգավիճակում կաշխատենք և հույս ունեմ այդ ժամանակաշրջանի արդյունքները փոխադարձաբար գոհացուցիչ կլինեն: Ես ուզում եմ այս հարցում լինել բացարձակ թափանցիկ, որպեսզի այդ կարգավիճակների թերարժեքության ինչ-որ ընկալումներ չառաջանան, թե Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարող Էդուարդ Մարտիրոսյանի, թե պարոն Սարգսյանի պարագայում: Այդ ժամանակաշրջանում երբ մենք երկոսւտեք կարձանագրենք արդյունքների գոհացուցիչ լինելը՝ այս կարգավիճակը կունենա իր տրամաբանական շարունակությունը, բայց կրկին եմ ասում, պետք է արձանագրենք, որ փոխադարձաբար արդյունքները պետք է մեզ բավարարեն»,- նշել է կառավարության ղեկավարը:
Արման Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և հավելել, որ վերջին գրեթե մեկ ու կես տարվա ընթացքում, դժվարությունների ժամանակաշրջանում, Ոստիկանության ողջ անձնակազմը զգացել է վարչապետ Փաշինյանի հոգածությունը:
«Նաև ցանկանում եմ ուղղակի պարտավորեցնել, պարտավորվել, որ անելու եմ ամեն ինչ, որպեսզի արդարացնեմ Ձեր հույսերը: Մի փոքրիկ մեջբերում անեմ. իմ գործընկերները հիշում են, որ երբ ես նշանակվեցի Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ասացի, որ ինձ, իմ տեսակին բացառիկ հնարավորություն է ընձեռվել մասնակցել իմ բալիկների և բոլորիս երեխաների վաղվա լավ երկրի կերտմանը ու ամեն ինչ անելու եմ այդ ուղղությամբ: Կոլեկտիվի հնարավորությունների վրա չեմ կասկածում, որովհետև Ոստիկանությունում ունենք առողջ կորիզ, և նրանք ինձ սատար են կանգնելու, օժանդակելու են: Այն լավը, որը մենք ձեռք ենք բերել, փորձելու ենք ավելի բարելավել, հասնել տրամաբանական ավարտին, որպեսզի մեր երեխաները ապրեն լավ, Սահմանադրության չփոփոխվող հոդվածների համապատասխանող երկրում: Շնորհակալություն»,- նշել է Արման Սարգսյանը:
08:11 06.05.2025
ԱՄՆ Սենատը օրինագիծ է ներկայացրել Թայվանի հետ հարաբերություններն ընդլայնելու մասինՍենատորներ Ջոն Քերթիսը (Ռ-Յուտա) և Ջեֆ Մերքլին (Դ-Օր.) ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում օրինագիծ են ներկայացրել Թայվանի հետ կապերը խորացնելու մասին: Այն նախատեսում է Թայվանում Ամերիկյան ինստիտուտի (դե ֆակտո ԱՄՆ դեսպանատուն կղզում) տնօրենի Սենատի հաստատումը և դաշնային կառավարությանը հանձնարարում է ստեղծել Թայվանի քաղաքականության միջգերատեսչական աշխատանքային խումբ: Բացի այդ, տեքստում նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը պետք է […] ...
08:00 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 05.05.2025
Ներծերունական հոգեկան խնդիրները լուծելի են՝ ժամանակին հոգեկան առողջության մասնագետին դիմելու դեպքում. ԱՆՈւշ հասակի ֆունկցիոնալ խանգարումներն առաջին անգամ նախածերունական (45-60) տարիքում ի հայտ եկող հոգեկան առողջության խնդիրներ են, որոնք կապված են ծերացումով պայմանավորված գործոններով և չեն հանգեցնում թուլամտության։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Տարբերում են հիվանդության 2 կլինիկական ձև՝ ուշ հասակի դեպրեսիա, ուշ հասակի պարանոիդ: Ուշ հասակի դեպրեսիան դրսևորվում է աստիճանաբար ի հայտ եկող հոգնածությամբ, սեփական […] ...
23:57 05.05.2025
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...
23:52 05.05.2025
Մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ ԴրոբինսկինՀայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով մայիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Համերգին կհնչեն Մանուել դե Ֆալյայի, Իգոր Ստրավինսկու, Մայքլ Բրոնների, Անտոնիո Սանտանայի թավջութակի սյուիտները: Համերգին կմասնակցի դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը։ Մարկ Դրոբինսկին ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ մեծանուն Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում, որի անմիջական […] ...