19:00 22.09.2019
ՀՀ նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել երջանկահիշատակ Տ․Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի վախճանման 20-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին և հիշատակի միջոցառումներին։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ, որից հետո նախագահ Սարգսյանը հանդես է եկել հիշատակի խոսքով։
«Ինձ համար դժվար, բայց միաժամանակ նաև շատ պատվաբեր է այսօր Գարեգին Առաջին Վեհափառին հիշել ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, այլև՝ նրա բարեկամ։ Ես չէ, որ պետք է Վեհափառ Տիրոջը գնահատական տամ։ Գնահատականը, գնահատանքը տրվել է և տրվելու է ապագայում, տրվել է Աստծու կողմից՝ ընտրելով նրան որպես իր զավակ, որպես Հայոց Վեհափառ։ Եվ մեր ժողովրդի կողմից, որը մինչև այսօր գնահատանքով և սիրով է լցված Գարեգին Առաջին Վեհափառի նկատմամբ,-նշել է նախագահը։-Անձամբ իմ կյանքում Վեհափառ Տերը շատ մեծ դեր է ունեցել։ Կարող եմ ասել, որ Վեհափառն իմ աստվածաշնչային առաջին ուսուցիչն է եղել։ Երբ տարիներ առաջ՝ 90-ականների սկզբին Լոնդոնում էի որպես դեսպան, և Վեհափառ Տերն առաջին անգամ այցելեց Լոնդոն, ես իմ առաջին դասը ստացա նրանից՝ պատարագի ժամանակ նստած լինելով նրա կողքին։ Պատարագն ամբողջությամբ կատարելով՝ Վեհափառ Տերն ինձ բացատրում էր դրա ողջ հոգևոր իմաստը։ Մեր զրույցը շարունակվեց դրանից հետո մի քանի ժամ, ապա մի քանի տարի։ Յուրաքանչյուր անգամ հանդիպելիս՝ ես հոգևոր կյանքի և հայրենասիրության դասեր էի առնում Վեհափառից»։
Նախագահը հիշել է, որ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ շփումներից մեծապես տպավորված էին նաև արտերկրի գործընկերներն ու գործիչները, որոնց հետ հանդիպումներում նույնպես նա փայլուն ներկայացնում էր մեր ողջ ժողովրդի պատմությունը և նրանց դարձնում Հայաստանի լավ բարեկամներ։
«Երբ Վեհափառն արդեն ծանր հիվանդ էր Համաշխարհային բանկի այն ժամանակվա նախագահ Ջեյմս Ուոլֆենսոնը պաշտոնական այց կատարեց Հայաստան, որի իրական նպատակներից մեկը Վեհափառին տեսնելն էր մահվանից առաջ։ Նույն կերպ Բիլ Քլինթոնը տարիներ շարունակ ինձ հիշեցնում էր Վեհափառի հետ իր փայլուն հանդիպումը և այդպես շարունակ,-պատմել է նախագահը։-
Երբ ես վարչապետ էի, ամեն երկու-երեք օրը մեկ աշխատանքի վերջում Վեհափառի հետ հանդիպում էինք նրա երևանյան առանձնատանն ու երկար զրուցում։ Վեհափառը մեծ հայ էր, մեծ մարդ և հսկայական հետք է թողել։ Վեհափառը կա և ապրում է, ապրում է մեզնից յուրաքանչյուրի հետ։ Ապրում է իմ ընտանիքի և ինձ հետ»։
23:59 16.07.2025
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններիցՀամայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...
23:58 16.07.2025
Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերըՀայաստանի վայրի բնությունը կրկին խոսում է իր լեզվով։ Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այս յուրօրինակ կադրերը ոչ միայն ուրախ պահ են բնական միջավայրից, այլև կարևոր տեղեկատվություն՝ վայրի կենդանիների սովորությունների, տարածքների և կենսակերպի վերաբերյալ։ Էկոպարեկային ծառայությունը մշտապես հետևում է վայրի բնության կյանքի […] ...
23:57 16.07.2025
Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլումՍերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպսի» հետ։ «Լինքոլն Ռեդ Իմպսը» որակավորման առաջին փուլում պայքարից դուրս է թողել Ֆարերյան կղզիների չեմպիոն «Վիկինգուրին»` հաղթելով ընդհանուր 4-2 հաշվով։ Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդայի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով հուլիսին էր Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել սերբական […] ...
23:55 16.07.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 12-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 7-ին, 11-ին և 12-ին, Գյումրի քաղաքում՝ հուլիսի 11-ին: ...
23:52 16.07.2025
Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետըՀուլիսի 16-ին, խոշոր ավտովթար ու արտակարգ ու վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում իրանական համարանիշերով «Scania» մակնիշի՝ մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը Կապան-Քաջարան ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշներին ու մասամբ կախվել Ողջի գետի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների կա տուժած, […] ...
23:50 16.07.2025
Վերահաստատել ենք շարունակել Բուլղարիայի հետ քաղաքական համագործակցությունը․ ԲՏԱ նախարարՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Սոֆիա աշխատանքային այցի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևի հետ։ «Հանդիպման ընթացքում ընդգծվել են երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական և մշակութային դարավոր կապերը, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների հիմքի վրա ձևավորված բարեկամական հարաբերությունները։ Վերահաստատել ենք քաղաքական, տնտեսական, […] ...