«Պոլսահայ համայնքը չունի վստահություն ներշնչող առաջնորդ և դրա հետևանքով կորցրել է միասնականությունը». Բագրատ Էստուկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+28.09 oC

«Պոլսահայ համայնքը չունի վստահություն ներշնչող առաջնորդ և դրա հետևանքով կորցրել է միասնականությունը». Բագրատ Էստուկյան

16:29 23.09.2019

Պոլսի հայ համայնքի առջև ծառացած խնդիրների, Թուրքիայի քաղաքական զարգացումների և այլ թեմաների շուրջ Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել Թուրքիայում լույս տեսնող «Ակօս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր, հայ համայնքի շրջանակներում ճանաչված հասարակական գործիչ Բագրատ Էստուկյանի հետ:

– Պարոն Էստուկյան, սկսենք պոլսահայ համայնքի խնդիրներից։ Ի՞նչ մարտահրավերներ ու հարցեր կան, որ շարունակում են մնալ օրակարգային և օրախնդիր: 

– Գլխավոր խնդիրը շարունակում է մնալ պատրիարքի ընտրությունը: Դրա հետ են կապված նաև համայնքային հաստատությունների ընտրությունները, որովհետև այդ մարմինները նոր կանոնագրի պատրաստության պատճառաբանությամբ երկար ժամանակ է չեն կարողանում ընտրություններ իրականացնել: Եվ այս մարմինների թվում կան նաև բավականին լուրջ գումարներ տնօրինող մարմիններ, հետևաբար կարևոր է նրանց` ընտրված վարչություն ունենալը: Սա ամենակարևոր խնդիրն է: Այս խնդրի կարգավորումը կարող է մեղմել նաև համայնքի մեջ տիրող պառակտման երևույթը:

Այսօր պառակտում է տիրում, որովհետև համայնքը չունի ընտրված առաջնորդ, չունի վստահություն ներշնչող առաջնորդ և դրա հետևանքով էլ կորցրել է միասնականությունը: Մենք այս ընտրություններն ապահովելով կարող ենք վերաշահել և վերագտնել այդ միասնությունը: Եվ այս առումով էլ կարևոր է: Բայց, անշուշտ, ուրիշ երևույթ էլ կա. Թուրքիայի հայության ընդհանուր խնդիրներն ընդգծված կերպով կապված են երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական համակարգի հետ: Դա էլ մեզ վրա ազդող երևույթ է: Այսօր մի կողմից Թուրքիան տնտեսական դեմ հանդիման է ճգնաժամին, մյուս կողմից միջազգային քաղաքականության առումով զանազան երկրների հետ խնդիրներ ունեցող երկրի է վերածվել: Այդ բոլորից անմասն չենք մնում նաև մենք: Այսօր միգուցե Թուրքիան լավ շփումներ ունի Ռուսաստանի հետ, փորձում է նաև լավ շփումներ ունենալ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրներ հետ: Սակայն այդ շփումների արդյունքում ավելի շատ թշնամություն և խնդիրներ ստացավ: Այսօր Եգիպտոսը Թուրքիային թշնամի երկիր դարձավ, Սիրիան, բնականաբար, թշնամի երկիր դարձավ, Իրաքը՝ նույնպես: Տարածաշրջանում Թուրքիան բավականին դժվար իրավիճակի մեջ հայտնված երկիր է:

– Ռուսաստանի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցության ակտիվացումը և հարաբերությունների ջերմացումը  Ձեր կարծիքով ի՞նչ ռիսկեր են ստեղծում Հայաստանի համար։

– Թուրքիան Հայաստանի դեմ միշտ որդեգրել է վանողական և մերժողական մոտեցում: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանը Հայաստանի կարևորագույն դաշնակիցն է: Բայց նույն Ռուսաստանը միևնույն ժամանակ Ադրբեջանին զենք մատակարարող երկրներից է: Հետևաբար, մենք՝ հայերս, չենք կարող անվերջ վստահել որևէ գերտերության և ստիպված ենք միշտ մեր ինքնապաշտպանությունն ապահովելու ինքներս: Որքան էլ մեր երկիրը փոքր լինի, որքան էլ մեր ուժերը սահմանափակ լինեն, առաջին հերթին պետք է պատերազմից խուսափենք, պատերազմի տեղի չտալ, բայց եթե արդեն անհրաժեշտություն դառնա և պատերազմն անխուսափելի լինի, ինչ արած, մենք արդեն ապացուցել ենք, որ պատերազմից վախեցող չենք: Այնուամենայնիվ, պատերազմը մարդկության դեմ հանցագործություն է, և մենք մինչև հարկադրված չլինենք պատերազմի ուղին չպետք է ընտրենք: Բայց մեր անվտանգությունն էլ չենք կարող վստահել որևէ մեկին. մենք ենք, որ պետք է ապահովենք այն:

– Բացի ավանդական հայ համայնքից գիտենք, որ գոյություն ունի նաև հայաստանցիների խնդիրը։ Առարկայական լուրջ վտանգներ տեսնու՞մ եք Թուրքիայում հայաստանցիների հետագա ճակատագրի հետ կապված։

– Նրանցից շատերը վերջին երկու տարվա զարգացումներից հետո սկսել են մտածել հայրենիք վերադառնալու մասին, բայց կա նաև մի զանգված, որը փոքրաթիվ չէ և մտադիր չէ վերադառնալ և փորձել են ամեն գնով մնալ Թուրքիայի մեջ, որովհետև իր իրենց ունեցած փորձով Թուրքիայի մեջ ավելի հեշտ է աշխատանք ճարել: Այդպիսիք ուզում են շարունակել ապրել և աշխատել Թուրքիայում: Որքան ժամանակ, որ օրինական կարգավիճակ չունեն, նրանք միշտ այդ վտանգն իրենց մաշկի վրա զգալու են, որ կարող է պետության քաղաքականությունը փոխվել և նրանց գոյությունը Թուրքիայում կարող է վերջ գտնել: Սա իրենց համար, անշուշտ, մտատանջություն է, լուրջ մտահոգություն և միշտ էլ կա նման հավանականություն: Օրինակ` սիրիացի փախստականները «հրավիրված էին» կարծեք թե Թուրքիա, բայց հիմա նրանց որսում են և հետ են ուղարկում Սիրիա, նույնիսկ այն վայրերը, որտեղ դեռ շարունակում են պատերազմական գործողությունները: Հայաստանցիների մի մասի համար գլխավոր վտանգը Թուրքիայից վտարվելն է: Նրանք խառնամուսնությունների, իրենց սերունդների հայ մնալ-չմնալու ռիսկերը հաշվի են առել, որ ուզում են շարունակել Թուրքիայում ապրել:

– Վերջերս նկատելի է Հայաստանի քաղաքացիության համար դիմումների աճի միտում։ Այսինքն՝ Թուրքիայի հայերը բավականին շատ են դիմում Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Ինչո՞վ եք դա պայմանավորում։

 Անշուշտ ապահովության գործոնը պետք է նկատի առնենք, մանավանդ որ Մերձավոր Արևելքի հայ սփյուռքը շատ մեծ դասեր քաղեց Հալեպի մեջ տեղի ունեցածից: Հալեպը մեր կայացած համայնքներից մեկն էր` շատ լավ կազմակերպված մի համայնք, որն այսօր գրեթե գոյություն չունի պատերազմի բերումով: Դա բոլորի համար շատ տպավորիչ օրինակ հանդիսացավ և այդ առումով բացառություն չեն նաև պոլսահայերը: Մեկ այլ գործոն էլ կա. ոմանք համոզված են, որ տիրանալով Հայաստանի Հանրապետության անձնագրին՝ ավելի հեշտ առանց վիզայի հետագայում կկարողանան ճամփորդել դեպի եվրոպական երկրներ: Միգուցե դա էլ մի գործոն է: Բայց կա նաև մի զանգված, որի մասն եմ կազմում ես ինքս, մեզ համար ուղղակի հպարտություն է Հայաստանի քաղաքացի դառնալը և Հայաստանի հետ ավելի օրգանիկ կապ ունենալը, ավելի ուղղակիորեն քաղաքացիության գծով Հայաստանի հետ կապված լինելը մեզ համար ուրախություն է:

– Վերադառնանք այս տարի սպասվելիք, թերևս, ամենակարևոր իրադարձությանը՝ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններին. Ինչպիսի՞ խմորումներ են տեղի ունենում այդ հարցի շուրջ համայնքում։ Ընդհանրապես համայնքի ներսում ի՞նչ են խոսում, ի՞նչ ակնկալիքներ կան։

– Տարբեր զանգվածներ տարբեր մտավախություններ ունեն: Նախ՝ այս պահին հստակ կա դեռ երկու թեկնածու, մեկը` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, մյուսը` Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Նրանք երկուսն էլ ունեն իրենց համակիրների շրջանակը, բայց կա ավելի մեծ զանգված, որը նրանց երկուսին էլ դեմ է և փնտրում է երրորդ անուն: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում և գաղտնիք չէ, որ այդ երրորդ անունն էլ այս պահին արդեն հստակ է դառնում հանձին Սեպուհ Սրբազան Չուլջյանի: Սեպուհ Սրբազան Չուլջյանին համակրող կարևոր մի զանգված կա և ներկա պահին այս երեք անուններն են, որ հստակ երևում են: Հետևաբար, կարող ենք խոսել դեռ միայն այս երեք անունների շուրջ: Գուցե չորրորդ անունն էլ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչիյանն է, որը մինչ այդ ընտրվել էր որպես տեղապահ և բացառված չէ, որ նա էլ կառաջադրի իր թեկնածությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 12.08.2025

SHANTNEWS

Միանգամից 5 իտալական ակումբ ցանկանում է ձեռք բերել Հոյլունին

19:49 12.08.2025

Միանգամից 5 իտալական ակումբ ցանկանում է ձեռք բերել Հոյլունին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունը հայտնվել է իտալական ակումբների ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է The I Paper-ը: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը», «Ռոման», «Յուվենտուսը» «Միլանը» և «Նապոլին»: 22-ամյա ֆուտբոլիստը չի մտնում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի ծրագրերի մեջ, հատկապես Բենյամին Շեշկոյի տրանսֆերից հետո: Անգլիական ակումբը պատրաստ է 30-40 միլիոն ֆունտով բաժանվել դանիացուց, որը, […] ...

Զելենսկին սպառնացել է չճանաչել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքները

19:40 12.08.2025

Զելենսկին սպառնացել է չճանաչել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքները

Վլադիմիր Զելենսկին սպառնացել է չճանաչել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքները։ Կրեմլը և Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդները կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին։ Թրամփը նշել է, որ Պուտինի հետ գագաթնաժողովից հետո կկապվի Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ։ «ԱՄՆ նախագահի և Պուտինի միջև զրույցը […] ...

403 օրվա ընթացքում Մեծ Բրիտանիա է ժամանել ավելի քան 50,000 անօրինական ներգաղթյալ

19:30 12.08.2025

403 օրվա ընթացքում Մեծ Բրիտանիա է ժամանել ավելի քան 50,000 անօրինական ներգաղթյալ

Մեծ Բրիտանիա է ժամանել ավելի քան 50,000 անօրինական միգրանտ՝ 2024 թվականի հուլիսին «Լեյբորիստական կուսակցության» իշխանության գալուց ի վեր, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է ներկայիս վարչապետ Քիր Սթարմերի համար՝ համեմատած նրա նախորդների հետ, ըստ Ներքին գործերի նախարարության՝ կառավարության կայքում երեքշաբթի օրը հրապարակված վիճակագրության։ «Լեյբորիստական կուսակցությունը» անօրինական միգրանտների հոսքի կրճատումը դարձրել էր իր հիմնական նպատակներից մեկը դեռևս […] ...

Սիները և Ֆրիցը դուրս են եկել 1/8 եզրափակիչ․ Ցինցինատի

19:22 12.08.2025

Սիները և Ֆրիցը դուրս են եկել 1/8 եզրափակիչ․ Ցինցինատի

Յանիկ Սիները և Թեյլոր Ֆրիցը դուրս են եկել Ցինցինատիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչ: Երրորդ փուլում աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները 6-2, 7-6 հաշվով առավելության է հասել կանադացի Գաբրիել Դիալոյի նկատմամբմ: Հաջորդ փուլում 23-ամյա Սիները կհանդիպի ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի հետ։ Աշխարհի 4-րդ ռակետ Թեյլոր Ֆրիցն էլ 7-6, 7-5 հաշվով հաղթել է Իտալիայի ներկայացուցիչ Լորենցո Սոնեգոյին: […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

19:15 12.08.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 33-41 շենքեր, Փարպեցի փ. 17 շենք, Սարյան փ. 1, 1ա, 3, 4 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Բաղրամյան պող. 1-50Բ, 53-59, 59Գ, […] ...

BACK_TO_TOP