Սիլիկոնյան հովտում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության ղեկավարության հետ և քննարկել համագործակցության զարգացման հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Սիլիկոնյան հովտում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության ղեկավարության հետ և քննարկել համագործակցության զարգացման հարցեր

12:58 24.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Սիլիկոնյան հովիտում Հայաստանի վարչապետն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների և, մասնավորապես, կիսահաղորդիչ չիպերի դիզայնի ոլորտում առաջատար «Սինոփսիս» ընկերության կենտրոնակայան, որտեղ նրան դիմավորել է ընկերության նախագահ Չի Ֆուն Չանը։ «Սինոփսիս» ընկերությունը մասնաճյուղ ունի Հայաստանում՝ «Սինոփսիս Արմենիա»-ն, որն ունի շուրջ 700 աշխատակից և գործում է 2004 թվականից:

Չի Ֆուն Չանը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը «Սինոփսիս» ընկերություն՝ նշելով, որ իրենք կարևորում են Հայաստանի հետ համագործակցությունը և դրա շարունակական զարգացումը։ Նա ներկայացրել է ընկերության գործունեության ուղղությունները, ծրագրերը, նշել, որ «Սինոփսիս»-ն ունի 120 գրասենյակ աշխարհի տարբեր երկրներում և աշխատակիցների ընդհանուր թիվը շուրջ 13000 է։ Նրա խոսքով՝ «Սինոփսիս»-ը շարունակաբար ավելացնում է իր գործունեության ծավալները և այդ շրջանակում մտադիր է նաև Հայաստանում ընդլայնել գործունեության շրջանակը։ «Սինոփսիս-Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, ով նույնպես մասնակցում էր ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը, նշել է, որ «Սինոփսիս-Արմենիա»-ն թե՛ ծրագրային, թե՛ կադրային առումով «Սինոփսիս»-ի կայուն զարգացող և արդյունավետ մասնաճյուղերից է և նախատեսում է տարեկան 100-ով ավելացնել աշխատակիցների թիվը։

 

Վարչապետ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ասել է, որ Հայաստանի համար «Սինոփսիս»-ն արժեքավոր գործընկեր է։

«Հայաստանի կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը հռչակել է առաջնահերթություն, և մենք կարևորում ենք «Սինոփսիս» ընկերության հետ համագործակցությունը։ Մենք հետաքրքրված ենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների ներգրավմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ, մասնագետների պատրաստմամբ և պատրաստ ենք կառավարության գործիքակազմով խթանել այդ գործընթացը», – նկատել է Հայաստանի վարչապետը։

Վարչապետը նաև դրվատանքով է խոսել Սինոփսիս-Արմենիայի և Երևանի Պոլիտեխնիկական համալսարանի տարիներ ի վեր գոյություն ունեցող համագործակցության մասին՝ նկատելով, որ այն ՏՏ ոլորտի խոշոր ընկերության կողմից կրթության և գիտության զարգացման ուղղությամբ արվող ներդրումների լավ օրինակ է։ Կարևորելով ոսումնական հաստատությունների և գործատուների նման գործակցությունը, Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության ծրագրերն ու նախաձեռնությունները տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որոնք միտված են տեխնոլոգիական ստարտափերի և ներդրումների համար առավել նպաստավոր էկոհամակարգի ձևավորմանը։

Կողմերը վերահաստատել են համագործակցության զարգացման պատրաստակամությունը և մտքեր փոխանակել հետագա համատեղ անելիքների շուրջ։ «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի Ֆուն Չանը նշել է, որ այս տարի «Սինոփսիս-Արմենիա»-ն նշում է հիմնադրման 15-ամյակը և հրավիրել վարչապետ Փաշինյանին՝ մասնակցելու այդ առիթով նոյեմբերին կայանալիք հանդիսավոր միջոցառմանը։

 

Հաջորդիվ ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Սիլիկոնյան հովտում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների հայազգի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին և՛ ակադեմիական, և՛ արդյունաբերական ուղղությունների պատասխանատուներ։

Կարևորելով հանդիպումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն լավ հնարավորություն է փոխգործակցելու հնարավորությունները համատեղ քննարկելու համար։ Վարչապետն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտը կառավարության գերակայություններից է, նպատակը՝ Հայաստանն ինտելեկտուալ երկրի վերածելն է։ Այդ ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք կոնկրետ քայլեր՝ Հարկային օրենսգրքի բարեփոխումներ, որոնք տարածվում են նաև ՏՏ ոլորտի ձեռնարկությունների վրա, տեխնոլոգիական ոլորտի ստարտափերի համար բարելավվում է օրենսդրությունը, բացի այդ, Հայաստանի ներկայիս տնտեսական աճի դինամիկան և ընթացիկ տնտեսական ցուցանիշները ևս լավ նախադրյալներ են՝ ՏՏ արդյունաբերության զարգացման համար։

Բարձր տեխնոլոգիական ընկերությունների հայազգի ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի վարչապետի այցը Սիլիկոնյան հովիտ և նշել, որ հետաքրքրված են Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ իրականացնելու և գործունեություն ծավալելու հնարավորություններով: Նրանց խոսքով՝ այդ առումով ՀՀ վարչապետի ներկայացրած տեղեկատվությունը կարևոր էր և օգտակար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP