Հաջորդ տարի կիբերանվտանգության համաժողովին կմասնակցեն նաև հայկական ընկերություններ․ Արմեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+22.09 oC

Հաջորդ տարի կիբերանվտանգության համաժողովին կմասնակցեն նաև հայկական ընկերություններ․ Արմեն Սարգսյան

11:07 26.09.2019

«Այսպիսի այցելություններն ինձ համար շատ հստակ աշխատանքային բնույթ ունեն,-լրագրողների հետ զրույցում ասել է աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով իր աշխատանքային այցին։-Հրավերն ունեինք Եվրոպայի ամենամեծ կիբերանվտանգության համաժողովից, որտեղ հնարավորություն ունեցա ելույթ ունենալ և ներկայացնել Հայաստանը։ Որպես արդյունք՝ հաջորդ տարի համաժողովին կմասնակցեն ու Հայաստանը կներկայացնեն հայկական ընկերություններ։ Համաժողովին մասնակցում էին աշխարհի լավագույն 40-50 ընկերություններ, որոնց շարքում հայկականները չկան։ Իսկ մեր ներկայությունն անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք հասկանալ, թե շուկան ինչպես է աշխատում, սովորենք մեծերից։ Հուսով եմ, որ դրանից մեկ տարի անց էլ Հայաստանում կկազմակերպենք շատ մեծ կիբերանվտանգության համաժողով»։

Նախագահը նշել է, որ Հայաստանի զարգացման հիմնական ուղղությունները պարզ, տեղեկատվական տեխնոլոգիաները չեն։ Անդրադառնալով նախագահական ATOM նախաձեռնությանը՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ մասնավորապես «Դասո», «Թալես», «Սիմենս», «IBM», «Լեոնարդո», «Էլետրոնիկա» հայտնի ընկերությունների հետ կան նախնական պայմանավորվածություններ՝ Հայաստանում գիտահետազոտական, ուսումնական ծրագրեր սկսելու վերաբերյալ։

«Նրանք հասկանում են, որ եթե ուզում են մեր երկրում երկար ժամանակ աշխատել, ապա պետք է Հայաստանում շարունակաբար ունենան լավ մասնագետներ,– ասել է նախագահ Սարգսյանը։-Աշխատելու շատ տեղ ունենք, պետք է լուրջ աշխատենք, լավ աշխատենք, ներգրավենք լավագույնը։ Նախ և առաջ պետք է կրթության ուղղությամբ աշխատենք։ «Դասո»-ն, «Թալես»-ը, «Լեոնարդո»-ն Հայաստան գալով պետք է վստահ լինեն, որ բարձր որակի մասնագետներ կան։ ATOM ծրագիրը հենց դա է ենթադրում»։

Այդ համատեքստում նախագահն ասել է․ «Կենտրոնոնալով Երևանում՝ մենք զրկում ենք երիտասարդներին լավ աշխատանքի հնարավորությունից, երեխաներին զրկում ենք բարձրորակ կրթություն ստանալուց, զրկում ենք տաղանդավոր ապագա գիտնականին կամ արվեստագետին, ով ապրում է Գյումրիում, Վանաձորում, Սիսիանում կամ Սյունիքում, Արցախում, ինքնադրսևորվելուց»։

Հորդորելով ճանաչել նաև Երևանից դուրս գտնվող հայրենիքը՝ նախագահ Սարգսյանն անդրադարձել է Գյումրիին՝ նշելով, որ այն վերածնել չի նշանակում միայն շենք կառուցել մարդկանց ապրելու համար։ «Պետք է կյանքը վերադարձնել, իսկ դրա համար պետք է սկսենք այցելել, հայտնաբերել, գտնել, աջակցել, հետաքրքրել,-ասել է հանրապետության նախագահը։ – Ես Գյումրիում էի Անկախության օրը։ Իսկապես շատ ուրախ եմ, որ կառավարության որոշմամբ այս տարի Անկախության օրը տոնեցինք Երևանից դուրս։

Գյումրեցիներն ուրախ էին, ասացին, որ կես տարվա ընթացքում քաղաքը երեք անգամ ավելի շատ այցելու է ունեցել, քան նախորդ տարի ընդհանրապես։ Այսինքն, ճիշտ ճանապարհին ենք։ Եթե դրանից հետո մտածենք Վանաձորի, Կապանի կամ Արցախի մասին․․․Այս ամենը շարունակական աշխատանք է։

Իմ նախորդ այցելությունից հետո Գյումրի եկավ իտալացի շինարարների մեծ խումբ, հետո մենք ներկայացուցիչներ ուղարկեցինք։ Ծրագիրը հետևյալն է՝ բերել իտալական շինարարական մեծ ընկերություններին, որոնք հսկայական փորձ ունեն հին շենքերի վերանորոգման գործում, գտնել ֆինասնավորման մեխանիզմներ Գյումրիում շատ վայրեր վերականգնելու համար։ Սա նախ և առաջ հին շենքերը վերականգնելու մշակույթ է, որը նույնիսկ Երևանում չունենք»։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ ընկերություններից շատերը, որոնք գալիս են Հայաստան, մեր երկրի տեղը չգիտեն։ «Բայց գալիս են, որը հետևողական, ծանր աշխատանքի արդյունք է,– ընդգծել է Արմեն Սարգսյանը։-Ես ուրախ եմ, որ այսօր նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն է իր մասնագետներին ուղարկել Գյումրի, գործընթաց է սկսվել, որ այն դառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պաշտպանված քաղաք։ Մենք պետք է սովորենք մեր արժեքները գնահատել»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաղթանակի օրը Մոլդովայում նշվելու է ողջ երկրում

17:18 04.05.2025

Հաղթանակի օրը Մոլդովայում նշվելու է ողջ երկրում

Հաղթանակի օրը Մոլդովայում այս տարի կնշվի ողջ երկրում, չնայած այն հանգամանքին, որ կենտրոնական իշխանությունները ոչ մի կերպ չեն մասնակցում տոնական միջոցառումների կազմակերպմանը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Պոբեդայի համակարգող կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պետրովիչը։ Ավելի վաղ Պետրովիչը հայտնել էր, որ կազմակերպությունը մայիսի 9-ին Քիշնևում կանցկացնի «Անմահ գնդի» երթը։ Նրա խոսքով՝ միջոցառումը կանցնի առանց քաղաքական խորհրդանիշների և կարգախոսների՝ […] ...

Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակը զգուշացրել է հնարավոր համաշխարհային պատերազմի մասին

17:00 04.05.2025

Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակը զգուշացրել է հնարավոր համաշխարհային պատերազմի մասին

ՆԱՏՕ-ի զինվորների Ուկրաինա ուղարկելը կարող է հանգեցնել նոր համաշխարհային պատերազմի, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակ Տիբոր Գասպարը։ «Կարծես թե Եվրոպան դեռ չի հասկացել, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխություն կա: Կան երկրներ, որոնք շահագրգռված են լարվածության հետագա սրմամբ: ՆԱՏՕ-ի զինվորներ ուղարկելու այս մտադրությունները Ուկրաինա համարում եմ մի բան, որը կարող է հանգեցնել նոր […] ...

Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել

16:40 04.05.2025

Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ-ի արևմտյան Տեխաս նահանգում 5,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 01:47 UTC (Մոսկվայի ժամանակով 04:47) ամերիկյան Օդեսա քաղաքից 185 կիլոմետր դեպի արևմուտք՝ ավելի քան 115 հազար մարդ բնակչությամբ: Օջախը գտնվել է ութ կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան։ ...

Հետաքրքիր զրույց ունեցանք Իծաքարի բնակիչների հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

16:34 04.05.2025

Հետաքրքիր զրույց ունեցանք Իծաքարի բնակիչների հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր զրույց ունեցանք Իծաքարի բնակիչների հետ»։ Տեսանյութն՝ այստեղ։ ...

Կալիֆոռնիայում ինքնաշեն ինքնաթիռ է կործանվել

16:20 04.05.2025

Կալիֆոռնիայում ինքնաշեն ինքնաթիռ է կործանվել

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում ինքնաշեն փոքր ինքնաթիռ է կործանվել, նրա օդաչուն ողջ չի մնացել, հայտնում է ABC-ն՝ վկայակոչելով իշխանություններին։ «Շաբաթ օրը կեսօրին Կալիֆոռնիայի Սիմի հովտում փոքր ինքնաշեն ինքնաթիռ է վթարի ենթարկվել՝ վնասելով երկու տուն և բռնկվել։ Վթարված Vans RV-10-ի օդաչուն զոհվել է», – հաղորդում է հեռուստաալիքի կայքը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին և ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությանը (FAA): […] ...

Syria TV. Սիրիայի կոալիցիոն օդային ուժերը ոչնչացրել են ենթակառուցվածքները Սիրիայում գտնվող Դեյր Զոր բազայում

16:00 04.05.2025

Syria TV. Սիրիայի կոալիցիոն օդային ուժերը ոչնչացրել են ենթակառուցվածքները Սիրիայում գտնվող Դեյր Զոր բազայում

Սիրիայում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Արաբական Հանրապետության արևելքում գտնվող Դեյր էզ-Զոր նահանգի Էլ Օմար նավթային հանքավայրի ռազմաբազային: Այս մասին հայտնում է Syria TV-ն։ Օդուժը ոչնչացրել է ենթակառուցվածքը, «որն օգտագործում էին ամերիկացի զինվորականները նախքան տարհանումը»։ Ուրբաթ օրը սիրիական «Ալ Վաթան» թերթը հայտնել է, որ 200 ռազմական մեքենաներից բաղկացած շարասյունը լքել է Դեյր […] ...

BACK_TO_TOP