21:59 01.10.2019
Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի մասնակիցները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանն այցելել են Երևանի Թումո կենտրոն, որտեղ անցկացվում է «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով համաժողովը։
Վարչապետը համաժողովի մասնակիցներին շնորհակալություն է հայտնել արգասաբեր աշխատանքի համար և հույս հայտնել, որ նրանց հաջողվել է նաև վայելել իրենց հանգիստը Երևանում և Հայաստանում:
«Ես լիովին աջակցում եմ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի շրջանակում նման միջոցառումների անցկացնման գաղափարին: Սա հիանալի նախաձեռնություն է եւ մենք պայմանավորվել ենք նման ֆորումներ անցկացնել յուրաքանչյուր տարի՝ նախագահող երկրում»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։
Այնուհետև վարչապետ Փաշինյանն ընթերցել է այն հռչակագրի տեքստը, որն ընդունվել է համաժողովի արդյունքների հիման վրա.
«Եվրասիական ինտեգրացիայի զարգացման և խորացման հարցերին նվիրված «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» թեմայով համաժողովի մասնակիցները՝
ընդգծելով պատմականորեն կարճ ժամանակահատվածում համաշխարհային տնտեսության իրավահավասար սուբյեկտի դիրք զբաղեցրած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարանցիկ հնարավորությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը,
արձանագրելով, որ ԵԱՏՄ երկրների տարանցիկ հնարավորությունների կոոպերացիան, հենվելով որակապես նոր հիմքերի վրա, լրացուցիչ խթան է հանդիսացել տնտեսական համագործակցության խորացման համար և դարձել է տնտեսական միավորման հետագա զարգացման կարևորագույն գործիք,
հատուկ կարևորելով կայուն և արդյունավետ տրանսպորտային կապերի, հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք տրանսպորտային միջանցքների զարգացումը, և այս առումով ԵԱՏՄ խորը համագործակցությունը հարևան երկրների և տարածաշրջանային միավորումների հետ, այդ թվում՝ անդրազգային ծրագրերի միջոցով,
հայտարարում են, որ արտաքին գործընկերների և միավորումների հետ տնտեսական հարաբերությունների համապարփակ զարգացումը համարում են ԵԱՏՄ-ի հաջող գործունեության հիմնական բաղադրիչներից և ամբողջ Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժի զարգացման կարևոր գործոններից մեկը,
աջակցում են ԵԱՏՄ անդամ պետությունների ջանքերին, որոնք շարունակում են իրականացնել համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականություն՝ ուղղված համատեղ տրանսպորտային ծառայությունների շուկայի ստեղծմանը և միասնական տրանսպորտային տարածքի հետևողական և փուլային ձևավորմանը մրցակցության, բացության, անվտանգության, հուսալիության, մատչելիության հիման վրա և միջազգային բնապահպանական ստանդարտներին համապատասխան,
գոհունակությամբ նշում են, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ակտիվ բանակցություններ է վարում շահագրգիռ գործընկերների հետ ԵԱՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտուց զուգակցման շրջանակներում առաջնահերթ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վերաբերյալ, ինչը թույլ կտա միջազգային տրանսպորտային միջանցքներում ստեղծել լոգիստիկ կենտրոնների և հանգույցների ժամանակակից համակարգեր, ավելացնել ԵԱՏՄ-ի և միության անդամ երկրների տարանցիկ ներուժը, ինչպես նաև անդամ պետությունների տարածքներով անցնող միջազգային երթուղիների մրցունակությունը,
նշում են, որ ԵԱՏՄ-ի առևտրային, տնտեսական և ինստիտուցիոնալ ակտիվ փոխգործակցության հաստատումը ՄԱԿ-ի կազմակերպությունների, Հարավարևելյան Ասիայի ժողովուրդների ասոցիացիայի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Շանհայի համագործակցության կազմակերպության և Անկախ պետությունների համագործակցության հետ կապահովի տարանցիկ և լոգիստիկ գործընթացների արդյունավետությունը «Մեծ» Եվրասիայի ամբողջ տարածքում,
նշում են, որ ազատ առևտրի զարգացումը և ներդրումային միջավայրի բարելավումը կարող են դառնալ տարածաշրջանի տարանցիկ ներուժի իրացման շարժիչ ուժ: ԵԱՏՄ անդամ երկրների և Սինգապուրի, Իրանի ու Վիետնամի միջև ազատ առևտրի գոտիների ստեղծումը հիմնարար հիմք է հանդիսանում լոգիստիկ շղթաների և շուկայական տնտեսության սկզբունքների զարգացման համար:
Համաժողովի մասնակիցները ողջունում են ԱՊՀ տարածքում համագործակցության նոր ձևաչափերի ստեղծումը, որի օրինակ է հանդիսանում ԵԱՏՄ-ի և ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի միջև համագործակցության մասին հուշագիրը: Նման ձևաչափերը կարևոր դեր են խաղում հարաբերությունների նոր ինստիտուցիոնալացման գործում, ինչը դրական նշանակություն կունենա կողմերի՝ առևտրային և տարանցիկ ներուժի զարգացման համար,
ողջունում են ԵԱՏՄ անդամ պետությունների ջանքերը, որոնք ուղղված են մինչև 2025 թվականը ԵԱՏՄ-ի թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ստեղծման հայեցակարգի հետևողական իրականացմանը, որը նախատեսում է տրանսպորտային և լոգիստիկ տեղեկատվական ծառայությունների ստեղծում առաջադեմ թվային տեխնոլոգիաների և պլատֆորմային լուծումների հիման վրա, որոնք ապահովում են բեռնափոխադրողների և բեռների սեփականատերերի միջև արդյունավետ փոխգործակցությունը»։
Այնուհետեւ բարձրաստիճան հյուրերը ծանոթացել են Թումո ստեղծարար կենտրոնի գործունեությանը։ Շնորհանդեսը ներկայացրել է կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը։
23:59 11.05.2025
Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցովԽեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 11.05.2025
ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներՄայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...
23:38 11.05.2025
Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...
23:17 11.05.2025
Աֆղանստանում արգելվել է շախմատըԱֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...
22:56 11.05.2025
Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-ՀոդեյդայումԻսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...
22:39 11.05.2025
Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցումԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...